040.0625.091099
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«9» հոկտեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 հոկտեմբերի 1999 թվականի թիվ 625
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 59 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի փետրվարի 8-ի «Երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության հանձնաժողովի մասին» N 59 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հոկտեմբերի 9-ից:
Հավելված
ՀՀ կառավարության 1999 թվականի
փետրվարի 8-ի N 59 որոշման
ԿԱԶՄ
երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների
արտահանման վերահսկողության հանձնաժողովի
Վ. Շիրխանյան - ՀՀ արտադրական ենթակառուցվածքների
գործունեությունը համակարգող նախարար
(հանձնաժողովի նախագահ)
Հ. Գևորգյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար
Գ. Հակոբյան - ՀՀ ազգային անվտանգության նախարարի
տեղակալ
Ա. Մարտիրոսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Ալավերդյան - ՀՀ պետական եկամուտների նախարարի տեղակալ
Գ. Մանասարյան - ՀՀ կառավարությանն առընթեր
ռազմատնտեսական ծրագրերի վարչության պետ
Ա. Միրզաբեկյան - ՀՀ պաշտպանության նախարարության
սպառազինության վարչության պետ
Ս. Ալանակյան - ՀՀ կառավարության աշխատակազմի վարչական
մարմինների վարչության պետ
(աշխատանքային խմբի ղեկավար)
Ա. Զաքարյան - ՀՀ ռազմաարդյունաբերության հանձնաժողովի
քարտուղար
(հանձնաժողովի քարտուղար)