040.1019.110915
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 սեպտեմբերի 2015 թվականի N 1019-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի N 748-Ն, 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 806-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 10-ի «Նախազորակոչային ու զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների առողջական վիճակի գնահատման, բժշկական փորձաքննության անցկացման, բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 748-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) ուժը կորցրած ճանաչել 1-ին կետի 6-րդ ենթակետն ու համապատասխանաբար N 6 հավելվածը,
2) N 1 հավելվածի`
i
ա. 7-րդ կետում «ուղեգիրը (Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 10-ի N 748-Ն որոշման N 6 հավելված)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման 3-րդ կետի 7-րդ ենթակետով հաստատված ձևի ուղեգիրը» բառերով,
i
բ. 11-րդ կետում «սահմանված զինապարտների հիվանդանոցային հետազոտման ուղեգրերով» բառերը փոխարինել «տրված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման 3-րդ կետի 7-րդ ենթակետով հաստատված ձևի ուղեգրերով» բառերով.
i
3) N 2 հավելվածի «Մասնագետները» սյունակում «ստոմատոլոգ» բառերը փոխարինել «սրտաբան» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի «Սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման և ֆինանսավորման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 28-ի N 517 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 806-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետի 3-րդ ենթակետն ու համապատասխանաբար N 3 հավելվածը.
i
2) N 1 հավելվածի 12-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետով հաստատված ձևի ուղեգիրը,» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման 3-րդ կետի 7-րդ ենթակետով հաստատված ձևի ուղեգիրը,» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) N 2 հավելվածի`
i
ա. 12-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների» բառերը,
բ. 12-րդ կետի 4-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
i
գ. 13-րդ կետի 1-ին ենթակետի «ե» և «զ» պարբերություններն ուժը կորցրած ճանաչել.
2) N 4 հավելվածի`
ա. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«4. Պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման N 7 հավելվածի N 1 ձևին համապատասխան ուղեգիրը տալու պահից մեկ ամսվա ընթացքում հիվանդի կողմից ներկայացվում է բժշկական կազմակերպություն: Հերթագրման առկայության դեպքում, հերթագրված հիվանդը, մինչև հերթագրմամբ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու ժամկետը, պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար կարող է դիմել նաև պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող այլ կազմակերպություններ, ընդ որում`
1) ուղեգրի ուժի մեջ լինելու (ուղեգրի տալու պահից մեկ ամիս) դեպքում` նույն ուղեգրով, որի դեպքում հիվանդը հետ է վերցնում ուղեգիրն այն բժշկական կազմակերպությունից, որտեղ հերթագրված է և ներկայացնում է այն բժշկական կազմակերպություն, որտեղ նախատեսում է ստանալ պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում.
2) ուղեգիրը տալու պահից մեկ ամիսը լրացած լինելու դեպքում` նոր ուղեգրով, որն ստանալու համար հիվանդը հետ է վերցնում ուղեգիրն այն բժշկական կազմակերպությունից, որտեղ հերթագրված է, այն ներկայացնում է ուղեգրած բժշկական կազմակերպություն և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում է նոր ուղեգիր (նման դեպքերում նախորդ ուղեգիրը խոտանվում է այն տված բժշկական կազմակերպության կողմից),
i
բ. 6-րդ կետը «ժամկետների,» բառից հետո լրացնել «ուղեգրի հիման վրա, որը որպես հերթագրման փաստը հավաստող փաստաթուղթ պահվում է բժշկական կազմակերպությունում, և» բառերով,
գ. N 1 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
i
3) 7-րդ հավելվածի`
ա. 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին ենթակետով.
i
«1.1) դատաբժշկական փորձաքննություն իրականացնող կազմակերպությունները.».
բ. 4-րդ կետի 3-րդ ենթակետը «վարչությունները» բառից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինվորական կոմիսարիատի բժշկական հանձնաժողովները» բառերով,
i
գ. 5-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունը «բժշկական» բառից հետո լրացնել «կամ դատաբժշկական փորձաքննություն իրականացնող» բառերով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2015 թվականի սեպտեմբերի 10-ի
N 1019-Ն որոշման
Ձև N 1
ՄԱՏՅԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՀԵՐԹԱԳՐՄԱՆ
._____________________________________________________________________.
|NN |Ազգանունը,|Բնակու-|Նախնա- |ՈՒղեգրող|ՈՒղեգրի|Դիմելու|Նախա- |Այլ |
|ը/կ|անունը, |թյան |կան |կազմա- |սերիան |ամսա- |տեսվող |նշում|
| |հայրանունը|վայրը |ախտորո-|կերպու- |և |թիվը |ընդուն-|ներ |
| | | |շումը |թյան ան-|համարը | |ման | |
| | | | |վանումը | | |ամսա- | |
| | | | | | | |թիվը | |
|___|__________|_______|_______|________|_______|_______|_______|_____|
|___|__________|_______|_______|________|_______|_______|_______|_____|
|___|__________|_______|_______|________|_______|_______|_______|_____|
._____________________________________________________________________.