606.0041.050815
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«05» 08 2015 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60615342
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
20 հուլիսի 2015 թվականի N 41-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 41-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով, «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով, 25-րդ հոդվածի 8-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 29-ի «Տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքը և դրոշմակնիքը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 41-Ն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետը «համապետական» բառից առաջ լրացնել «հանրաքվեի,» բառով: