040.0447.050515
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 ապրիլի 2015 թվականի N 447-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 987-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին և 4.2-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 1-ի «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 987-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
1) ամբողջ տեքստում, հավելվածում (ներառյալ NN 1 և 2 ձևերը) «ֆինանսների և էկոնոմիկայի» բառերը փոխարինել «ֆինանսների» բառով.
2) ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ և 4-րդ կետերը.
i
3) որոշման 2-րդ կետով հաստատված կարգի`
i
ա. 1-ին կետում «հայտի ներկայացման ձևերը (ձև NN 1 և 2):» բառերը փոխարինել «հայտի և հայտին կից ներկայացվող «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին հոդվածով կիրառվող պահանջների համապատասխանության վերաբերյալ հայտարարագրի ներկայացման ձևերը (ձև NN 1, 2 և 3):» բառերով,
բ. 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժ» ենթակետով.
i
«ժ) հայտարարագիր` «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին հոդվածով կիրառվող պահանջների համապատասխանության վերաբերյալ` համաձայն N 3 ձևի»,
գ. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ կետով.
i
«6. Լիազոր մարմինը սույն կարգի 3-րդ կետի «ժ» ենթակետով սահմանված փաստաթղթերն ընդունելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հարցում է կատարում ներկայացված տեղեկությունների իսկությունը ստուգելու նպատակով համապատասխան պետական իրավասու մարմիններին և այն մարմիններին, որոնք տիրապետում են համապատասխան տեղեկատվությանը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում` օրենսդրության սահմանված կարգով միջազգային կառույցներին և օտարերկրյա մարմիններին:»,
i
դ. N 1 ձևը «Առդիր» բառից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«հայտարարագիր` «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին հոդվածով կիրառվող պահանջների համապատասխանության վերաբերյալ` համաձայն N 3 ձևի»,
ե. կարգը լրացնել նոր` N 3 ձևով` համաձայն հավելվածի:
i
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2015 թվականի ապրիլի 30-ի
N 447-Ն որոշման
Ձև N 3
ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ
---------------------------------------------------------------------
(կազմակերպության անվանումը)
1. Սույն հայտարարագիրը ստորագրելով և լիազոր մարմին ներկայացնելով` հայտարարում և հավաստում եմ, որ նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետերը (բաժնետերերը), փայատերը (փայատերերը) կամ մասնակիցը (մասնակիցները) կամ նրանց իրական շահառուները, կամ նրանց հետ փոխկապակցված անձինք`
1) չի հանդիսանում այնպիսի ֆիզիկական անձ, որը`
ա. դիտավորությամբ կատարված հանցագործության համար ունի դատվածություն, և դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ,
բ. սնանկ է ճանաչվել և ունի չմարված (չներված) պարտավորություններ,
գ. նախկինում պատճառ է հանդիսացել իր` խաղային բիզնեսի ոլորտում կազմակերպված գործունեության սնանկացմանը,
դ. չի ներկայացնում իր կողմից ներդրած դրամական միջոցների ծագման աղբյուրների վերաբերյալ բավարար և ամբողջական հիմնավորումներ (փաստաթղթեր, տեղեկություններ և այլն),
ե. օրինական ուժի մեջ մտած դատավճռով զրկվել է ֆինանսական, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից,
զ. այնպիսի իրավաբանական անձի մասնակից է հանդիսացել, որի` վիճակախաղի կազմակերպման լիցենզիայի գործողությունը վերջին երեք տարվա ընթացքում դադարեցվել է` որպես պատասխանատվության միջոց.
2) չի հանդիսանում այնպիսի իրավաբանական անձ`
ա. որի նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետերը, փայատերը կամ մասնակիցը կամ տնօրենը համապատասխանում է 1-ին կետի 1-ին ենթակետում նշված պարբերություններից որևէ մեկին,
բ. որը գտնվում է սնանկացման վարույթում,
գ. որի գործունեությունը նախկինում պատճառ է հանդիսացել վիճակախաղերի կազմակերպչի կամ այլ անձի սնանկացմանը,
դ. որի վիճակախաղերի կազմակերպման լիցենզիայի գործողությունը վերջին երեք տարվա ընթացքում դադարեցվել է` որպես պատասխանատվության միջոց,
ե. որը չի ներկայացնում իր կողմից ներդրվող դրամական միջոցների ծագման աղբյուրների վերաբերյալ բավարար և ամբողջական հիմնավորումներ (փաստաթղթեր, տեղեկություններ և այլն)
2. Իրական շահառուի առկայության (բացակայության) վերաբերյալ`
1) իրական շահառուները համընկնում են նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետիրոջ (բաժնետերերի), փայատիրոջ (փայատերերի) կամ մասնակցի (մասնակիցների) հետ (այլ շահառուներ չկան).
2) իրական շահառուներ առկա են (տեղեկություններ վերջիններիս մասին` անունը, հայրանունը, ազգանունը, անձնագրի տվյալները կամ անվանումը և գրանցման համարը)
----------------------------------------------------------------------
----------------------------------------------------------------------
----------------------------------------------------------------------
----------------------------------------------------------------------
----------------------------------------------------------------------
3. Հայտարարագրին կից ներկայացվում են` հայտարարագրում նշված բոլոր ֆիզիկական անձանց անձը հաստատող փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև արտասահմանում գրանցված իրավաբանական անձանց գրանցումը հավաստող պատշաճ կերպով վավերացված փաստաթղթերը
4. Կազմակերպչի ղեկավար պաշտոնում նշանակված անձի`
1) անունը, հայրանունը, ազգանունը _____________________________________
2) անձնագրի տվյալները (սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել) ____
______________________________________________________________________
3) պաշտոնի անվանումը _________________________________________________
4) պաշտոնական գործառույթների նկարագրությունը _________________________
______________________________________________________________________
5) պաշտոնում նշանակման ամսաթիվը ______________________________________
6) պաշտոնում նշանակման հիմքը (հրաման, արձանագրություն, այլ) __________
______________________________________________________________________
5. Սույն հայտարարագիրը ստորագրելով և լիազոր մարմին ներկայացնելով` հայտարարում և հավաստում եմ, որ ղեկավար պաշտոնում նշանակված անձը չի հանդիսանում այնպիսի ֆիզիկական անձ, որը`
1) դիտավորությամբ կատարված հանցագործության համար ունի դատվածություն, և դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
2) օրինական ուժի մեջ մտած դատավճռով զրկվել է ֆինանսական, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից.
3) սնանկ է ճանաչվել և ունի չմարված (չներված) պարտավորություններ.
4) նախկինում պատճառ է հանդիսացել վիճակախաղերի կազմակերպչի կամ այլ անձի սնանկացմանը
6. Հայտարարագրին կից ներկայացվում են`
1) ղեկավար պաշտոն զբաղեցրած անձի անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
2) ղեկավար պաշտոնում նշանակելու համար հիմք հանդիսացած փաստաթղթի (հրաման, արձանագրություն և այլն)` կազմակերպչի կողմից հաստատված պատճենը
7. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական, վարչական և կարգապահական պատասխանատվության:
Ես համաձայն եմ` իմ կողմից ներկայացված նշված տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
Տնօրեն _____________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
_____________________ _____ _________________ 20___ թ.
(ստորագրությունը)
Կ.Տ. (առկայության դեպքում)