(ուժը կորցրել է 10.08.15 թիվ 195-Ն և 27.08.15 թիվ 1210-Ն հրամաններ)
i
320.0298.310315
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«31» 03 2015 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32015101
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ
ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
26 դեկտեմբերի 2014 թ. N 1161-Ն 3 դեկտեմբերի 2014 թ. N 298-Ն
ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕԴԱՅԻՆ ՈՒՂԻՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ և 49-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի թիվ 202-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 8-րդ կետի «ժա» ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի թիվ 1229-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 9-րդ կետի 5.2-րդ ենթակետի «ե» պարբերությունը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում օդային ուղիների շահագործման թույլտվությունների տրման պահանջների և պայմանների կանոնակարգ»-ը` համաձայն հավելվածի:
2. Մինչև սույն հրամանի ուժի մեջ մտնելը տրված օդային ուղիների շահագործման թույլտվությունները գործում են դրանցում նշված ժամկետներով:
3. Սույն հրամանի ուժի մեջ մտնելուց հետո մինչև սույն հրամանի ուժի մեջ մտնելը տրված օդային ուղիների շահագործման թույլտվությունների գործողության ժամկետների երկարացման կամ դրանցում փոփոխություններ կատարելու մասին հայտերի նկատմամբ կիրառվում են սույն հրամանի պահանջները:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
ՀՀ էկոնոմիկայի նախարարի
2014 թ. դեկտեմբերի 26-ի
N 1161-Ն և
ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչության պետի
2014 թ. դեկտեմբերի 3-ի
N 298-Ն համատեղ հրամանի
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕԴԱՅԻՆ ՈՒՂԻՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Օդային ուղիների շահագործման թույլտվությունների տրման պահանջների և պայմանների կանոնակարգ»-ը (այսուհետ` Կանոնակարգ) մշակված է Հայաստանի Հանրապետության օդային հաղորդակցությունների մասին միջազգային պայմանագրերի և «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ և 49-րդ հոդվածների հիման վրա:
2. Սույն Կանոնակարգի պահանջներին ու պայմաններին համապատասխանելու դեպքում, Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների կանոնավոր և ոչ կանոնավոր օդային հաղորդակցություններ և փոխադրումներ իրականացնելու նպատակով ներկայացված հայտի հիման վրա տրվում է օդային ուղու շահագործման թույլտվություն:
3. Ոչ կանոնավոր օդային փոխադրումները լինում են չվացուցակում չընդգրկված և չվացուցակի ենթակա: Սույն կարգի իմաստով չվացուցակում չընդգրկված են համարվում այն օդային փոխադրումները, որոնց իրականացման ժամանակ ավիատոմսեր չեն վաճառվում:
II. ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԴԱՅԻՆ ՈՒՂՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՅՏ
4. Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողները, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել են ավիափոխադրողի մասնագիր, որևէ օդային ուղով առաջին անգամ կանոնավոր օդային հաղորդակցություն իրականացնելու նպատակով օդային ուղիների շահագործման թույլտվություններ ստանալու համար Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ` Էկոնոմիկայի նախարարություն) են ներկայացնում սույն Կանոնակարգի ձև 1-ով սահմանված հայտ և հայտին կից տեղեկություններ ու փաստաթղթերի պատճենները (այսուհետ` Հայտ) հետևյալի վերաբերյալ.
1) շահագործվող օդանավերի տիպերը, քանակը, որոնցով նախատեսվում է իրականացնել կանոնավոր օդային հաղորդակցություն,
2) տվյալ կանոնավոր օդային հաղորդակցության իրականացման համար օդանավերի միջազգային պահանջներին համապատասխանող տեխնիկական անհրաժեշտ սարքավորումների առկայության և տեխնիկական սպասարկման վերաբերյալ տեղեկություններ,
3) օդանավերում ուղևորների սպասարկման պայմանների, ինչպես նաև առաջարկվող սպասարկումների մասին տեղեկություններ,
4) տեղեկություններ ավիատոմսերի վաճառքի ցանցի վերաբերյալ,
5) անձնակազմերի, ուղևորների, ուղեբեռի և երրորդ անձանց հանդեպ պատասխանատվության ապահովագրության վկայականները (սերտիֆիկատները),
6) օդային ուղու շահագործման ծրագիր` համապատասխան տեխնիկատնտեսական հիմնավորումով և չվացուցակի նախագծով,
7) բանկային երաշխիք 100 000 (մեկ հարյուր հազար) եվրոյին համարժեք դրամի չափով` յուրաքանչյուր օդային ուղու շահագործման համար,
8) այլ տեղեկություններ, որոնք ըստ հայտատուի կարող են կարևոր լինել և նպաստել օդային ուղու շահագործման թույլտվություն ստանալու գործընթացին:
III. ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԴԱՅԻՆ ՈՒՂՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐՄԱՆ ԿԱՄ ՄԵՐԺՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
5. Կանոնավոր օդային հաղորդակցություն իրականացնելու նպատակով օդային ուղու շահագործման թույլտվություն ստանալու համար Հայտը հայտատուին, նախատեսված թռիչքների սկզբից առնվազն 25 աշխատանքային օր առաջ, ներկայացնում է Էկոնոմիկայի նախարարություն:
6. Հայտը և կից փաստաթղթերից և տեղեկություններից վերջինը Էկոնոմիկայի նախարարություն մուտք լինելուց և մուտքագրվելուց հետո, 1 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն (այսուհետ` Գլխավոր վարչություն):
7. Գլխավոր վարչություն մուտքագրվելուց հետո Հայտը ներկայացվում է Գլխավոր վարչության ստորաբաժանումներին ուսումնասիրության համար, որոնք 5 աշխատանքային օրվա ընթացքում դրանց վերաբերյալ տալիս են եզրակացություն:
8. Հայտի ուսումնասիրության և ամփոփման արդյունքում Գլխավոր վարչությունը համապատասխան ամփոփ եզրակացությունը Հայտը Գլխավոր վարչություն մուտքագրվելու օրվանից առնվազն 8 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 1022-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված ավիափոխադրողի մասնագրի, կանոնավոր և ոչ կանոնավոր օդային փոխադրումների իրականացման համար օդային ուղու շահագործման թույլտվությունների ստացման համար ներկայացված հայտերի քննարկման հետ կապված հարցերով խորհուրդ (այսուհետ` Խորհուրդ): Խորհուրդը Էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված եզրակացությունը մուտքագրվելու օրվանից 11 աշխատանքային օրվա ընթացքում օդային ուղու շահագործման թույլտվության տրամադրման վերաբերյալ համապատասխան եզրակացությունը փոխանցում է Գլխավոր վարչություն:
9. Խորհրդի եզրակացությունը Գլխավոր վարչություն մուտքագրվելու օրվանից 1 աշխատանքային օրվա ընթացքում օդանավ շահագործողին տրվում է օդային ուղու շահագործման թույլտվություն` Գլխավոր վարչության պետի հրամանով և սույն Կանոնակարգի ձև 2-ով սահմանված ձևաթղթով:
10. Գլխավոր վարչության պետի հրամանը և սույն Կանոնակարգի ձև 2-ով սահմանված ձևաթղթով տրված օդային ուղու շահագործման թույլտվությունը կամ Հայտի մերժման մասին տեղեկացումը Գլխավոր վարչության կողմից 1 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է Էկոնոմիկայի նախարարություն, որը դրանք տրամադրում է Հայտատուին 1 աշխատանքային օրվա ընթացքում:
11. Կանոնավոր օդային հաղորդակցություն իրականացնելու նպատակով օդային ուղու շահագործման թույլտվություն ստացած օդանավ շահագործողը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով տվյալ օդային ուղում նշանակված փոխադրող, որը ամրագրվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով` դիվանագիտական ուղիներով տվյալ երկրի կառավարությանը կամ ավիացիայի բնագավառի պետական կառավարման մարմնին ծանուցմամբ:
12. Կանոնավոր օդային հաղորդակցություն իրականացնելու նպատակով օդային ուղու շահագործման թույլտվություն ստացած օդանավ շահագործողն իրավունք է ստանում նաև տվյալ երկրում իրականացնել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով փոխադրողին վերապահված գործառույթները:
13. Կանոնավոր օդային հաղորդակցություն իրականացնելու նպատակով օդային ուղիների շահագործման թույլտվությունները տրվում են մինչև 5 տարի գործողության ժամկետով: Օդանավ շահագործողները Էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում սույն Կանոնակարգի ձև 1-ով սահմանված հայտ տվյալ երթուղով օդային ուղիների շահագործման թույլտվության գործողության ժամկետի երկարացման նպատակով ոչ ուշ, քան հաջորդ թռիչքի օրվանից առնվազն 25 աշխատանքային օր առաջ, անհրաժեշտության դեպքում նաև ներկայացնելով նախկինում ներկայացված փաստաթղթերի փոփոխությունները: Օդային ուղիների շահագործման թույլտվության գործողության ժամկետի երկարացումը իրականացվում է տվյալ թույլտվության տրամադրման ընթացակարգին համապատասխան:
14. Օդային ուղիների շահագործման թույլտվության ստացման նպատակով տրված հայտը մերժվում է Խորհրդի կողմից տվյալ օդային ուղու շահագործման թույլտվության տրամադրման նպատակահարմարության վերաբերյալ բացասական եզրակացության դեպքում:
15. Հայտը չի կարող մերժվել աննպատակահարմարության պատճառաբանությամբ:
IV. ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՈՒՂՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
16. Տրամադրված օդային ուղու շահագործման թույլտվության դադարեցման առաջարկությունը Գլխավոր վարչության կողմից կարող է ներկայացվել Խորհուրդ հետևյալ դեպքերում.
1) եթե կանոնավոր օդային ուղու շահագործման թույլտվության գործողության մեջ մտնելու օրվանից 180 (մեկ հարյուր ութսուն)-օրյա ժամկետում դրանով նախատեսվող օդային ուղին չի շահագործվել (առաջին անգամ տվյալ կանոնավոր օդային ուղու շահագործման թույլտվության տրամադրման դեպքում 180-օրյա ժամկետը հաշվարկվում է ԻԱՏԱ (Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիա) տվյալ նավիգացիոն շրջանի ավարտի օրվան հաջորդող օրվանից),
2) չվացուցակով նախատեսված օդային ուղու կանոնավորությունը պարբերաբար խախտվել է օդանավ շահագործողի մեղքով,
3) օդանավ շահագործողի վկայականի և/կամ ավիափոխադրողի մասնագրի գործողությունը դադարեցվել է,
4) օդային ուղու շահագործման թույլտվության ստացման համար ներկայացված պահանջներին համապատասխան գործունեություն չի իրականացվել:
17. Կանոնավոր օդային ուղու շահագործման թույլտվության դադարեցման առաջարկությունը Գլխավոր վարչության կողմից ներկայացվում է Էկոնոմիկայի նախարարություն, որը այն 1 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Խորհուրդ: Խորհուրդը նշված առաջարկությունը մուտքագրվելու օրվանից 12 աշխատանքային օրվա ընթացքում Գլխավոր վարչություն է ներկայացնում համապատասխան եզրակացություն:
18. Օդային ուղիների շահագործման թույլտվության գործողությունը դադարեցվում է Գլխավոր վարչության պետի հրամանով: Գլխավոր վարչության պետի հրամանը Գլխավոր վարչության կողմից 1 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է Էկոնոմիկայի նախարարություն, որը այն տրամադրում է Հայտատուին 1 աշխատանքային օրվա ընթացքում: Գործողությունը դադարեցված կանոնավոր օդային ուղու շահագործման թույլտվության բնօրինակը եռօրյա ժամկետում վերադարձվում է Գլխավոր վարչություն:
V. ՉՎԱՑՈՒՑԱԿԻ ԵՆԹԱԿԱ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՅՏԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ, ՉՎԱՑՈՒՑԱԿԻ ԵՆԹԱԿԱ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐՄԱՆ ԿԱՄ ՄԵՐԺՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
19. Չվացուցակի ենթակա ոչ կանոնավոր օդային փոխադրումների թույլտվության համար թռիչքի իրականացման օրվանից առնվազն 25 աշխատանքային օր առաջ Հայտատուն կից գրությամբ Էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում սույն Կանոնակարգի ձև 3-ով սահմանված հայտ և կից տեղեկություններ` օդանավի անձնակազմերի, ուղևորների, ուղեբեռի և երրորդ անձանց նկատմամբ պատասխանատվության ապահովագրության վկայականները (սերտիֆիկատները) և նախատեսվող ոչ կանոնավոր օդային փոխադրումների ծրագիրը:
20. Չվացուցակի ենթակա ոչ կանոնավոր օդային փոխադրման թույլտվության համար հայտը և կից տեղեկությունները Էկոնոմիկայի նախարարություն մուտք լինելուց և մուտքագրվելուց հետո, 1 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում են Գլխավոր վարչություն:
21. Չվացուցակի ենթակա ոչ կանոնավոր օդային փոխադրման թույլտվության համար հայտը և կից տեղեկությունները Գլխավոր վարչություն մուտքագրվելուց հետո ներկայացվում են Գլխավոր վարչության ստորաբաժանումներին ուսումնասիրության համար, որոնք 5 աշխատանքային օրվա ընթացքում դրանց վերաբերյալ տալիս են եզրակացություն:
22. Հայտի ուսումնասիրության և ամփոփման արդյունքում Գլխավոր վարչությունը համապատասխան ամփոփ եզրակացությունը Հայտը Գլխավոր վարչություն մուտքագրվելու օրվանից առնվազն 8 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Էկոնոմիկայի նախարարություն, որը 1 աշխատանքային օրվա ընթացքում այն ներկայացնում է Խորհուրդ: Խորհուրդը Էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված եզրակացությունը մուտքագրվելու օրվանից 11 աշխատանքային օրվա ընթացքում չվացուցակի ենթակա ոչ կանոնավոր օդային փոխադրման թույլտվության տրամադրման վերաբերյալ համապատասխան եզրակացությունը փոխանցում է Գլխավոր վարչություն:
23. Խորհրդի եզրակացությունը Գլխավոր վարչություն մուտքագրվելու օրվանից 1 աշխատանքային օրվա ընթացքում, օդանավ շահագործողին տրվում է չվացուցակի ենթակա ոչ կանոնավոր օդային փոխադրումների թույլտվություն` Գլխավոր վարչության պետի հրամանով և սույն Կանոնակարգի ձև 4-ով սահմանված ձևով:
24. Գլխավոր վարչության կողմից սույն Կանոնակարգի ձև 4-ով սահմանված ձևաթղթով տրված չվացուցակի ենթակա ոչ կանոնավոր օդային փոխադրման թույլտվությունը 1 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Էկոնոմիկայի նախարարություն, որը 1 աշխատանքային օրվա ընթացքում այն տրամադրում է Հայտատուին:
25. Հայտը մերժվում է Խորհրդի կողմից տվյալ չվացուցակի ենթակա ոչ կանոնավոր օդային փոխադրման թույլտվության տրամադրման նպատակահարմարության վերաբերյալ բացասական եզրակացության դեպքում:
26. Հայտը չի կարող մերժվել աննպատակահարմարության պատճառաբանությամբ:
27. Սույն գլխում նշված հայտերի քննարկման և համաձայնեցման ընթացքում հաշվի են առնվում դրա համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, իսկ դրանց բացակայության դեպքում` միջազգային օդային հաղորդակցությունները կարգավորող նորմատիվ ակտերի դրույթներին:
VI. ՉՎԱՑՈՒՑԱԿՈՒՄ ՉԸՆԴԳՐԿՎԱԾ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՅՏԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ, ՉՎԱՑՈՒՑԱԿՈՒՄ ՉԸՆԴԳՐԿՎԱԾ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐՄԱՆ ԿԱՄ ՄԵՐԺՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
28. Չվացուցակում չընդգրկված ոչ կանոնավոր օդային փոխադրման համար օդանավ շահագործողը (այսուհետ` Հայտատու) թույլտվություն ստանալու համար թռիչքի/թռիչքների իրականացման ժամից առնվազն 48 ժամ առաջ` Գլխավոր վարչություն է ներկայացնում հեռագիր` դրա մեջ նշելով սույն Կանոնակարգի ձև 3-ով սահմանված հայտով պահանջվող տեղեկատվությունը:
29. Եթե օդային փոխադրումը հրատապ է և Հայտատուն չի կարող պահպանել սույն Կանոնակարգի 28-րդ կետում նշված ժամկետը, ապա Հայտատուն պետք է էլեկտրոնային փոստի կամ հեռագրի միջոցով նշի հեռագիրը սահմանված ժամկետներում չներկայացնելու հիմնավոր պատճառները:
30. Չվացուցակում չընդգրկված ոչ կանոնավոր օդային փոխադրման թույլտվության համար Գլխավոր վարչություն մուտքագրված հայտը ուսումնասիրվում է Գլխավոր վարչության կողմից:
31. Հայտը անհապաղ համաձայնեցվում է Գլխավոր վարչության շահագրգիռ ստորաբաժանումների հետ` իրենց իրավասության շրջանակում քննարկելու նպատակով, որի վերաբերյալ նշված ստորաբաժանումները մեկօրյա ժամկետում տրամադրում են դիտողություններ:
32. Հայտի սույն Կանոնակարգի պահանջներին չհամապատասխանելու դեպքում, այդ մասին տեղեկացվում է թույլտվության տրամադրման կամ մերժման իրավասություն ունեցող Գլխավոր վարչության պաշտոնատար անձին: Այդ դեպքում Հայտատուին տրամադրվում է դիտողությունների ցանկը` հայտը Գլխավոր վարչություն մուտքագրվելուց հետո 1-օրյա ժամկետում: Հայտատուն իր թռիչքը իրականացնելու ժամկետից առնվազն 1 օր առաջ պետք է վերացնի կամ շտկի այդ թերությունները, այդ մասին տեղեկացնելով Գլխավոր վարչությանը: Համապատասխանության դեպքում օդանավ շահագործողին տրվում է չվացուցակում չընդգրկված ոչ կանոնավոր օդային փոխադրման թույլտվություն (հեռագիր, էլեկտրոնային փոստ, հատուկ ավիացիոն կապ և այլն)` սույն կարգի ձև 5-ին համապատասխան:
33. Չվացուցակում չընդգրկված ոչ կանոնավոր օդային փոխադրման թույլտվությունների տրամադրման կամ մերժման իրավասություն ունեցող Գլխավոր վարչության պաշտոնատար անձանց ցուցակը հաստատվում է Գլխավոր վարչության պետի հրամանով:
34. Հայտը մերժվում է, եթե.
1) չեն պահպանվել սույն Կանոնակարգի 28-րդ և 29-րդ կետերի դրույթները,
2) ներկայացված տեղեկությունները ակնհայտ կեղծ են,
3) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, Հայաստանի Հանրապետության օրենքների և սույն կանոնակարգի պահանջներին,
4) Հայտի և կից տեղեկությունների թերությունները սահմանված ժամկետում չեն վերացվել կամ չեն շտկվել:
35. Հայտի մերժման դեպքում այդ մասին հայտատուն նույն օրը տեղեկացվում է համապատասխան ծանուցմամբ, որի մեջ նշվում են մերժման պատճառները:
36. Հայտը չի կարող մերժվել աննպատակահարմարության պատճառաբանությամբ:
37. Սույն գլխում նշված Հայտերի քննարկման և համաձայնեցման ընթացքում հաշվի են առնվում դրա համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, իսկ դրանց բացակայության դեպքում` միջազգային օդային հաղորդակցությունները կարգավորող նորմատիվ ակտերի դրույթներին:
VII. ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
38. Չվացուցակում չընդգրկված ոչ կանոնավոր օդային փոխադրումների թույլտվությունները կարող են դադարեցվել, եթե օդանավ շահագործողի կողմից չեն կատարվում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջները, ինչպես նաև, եթե.
1) օդանավ շահագործողի վկայականի և/կամ ավիափոխադրողի մասնագրի գործողությունը դադարեցվել է,
2) օդային ուղու շահագործման թույլտվության ստացման համար ներկայացված պահանջներին համապատասխան գործունեություն չի իրականացվել:
39. Տրամադրված չվացուցակի ենթակա ոչ կանոնավոր օդային փոխադրումների թույլտվության դադարեցման առաջարկությունը Գլխավոր վարչության կողմից կարող է ներկայացվել Խորհուրդ սույն կարգի 38-րդ կետով սահմանված դեպքերում:
40. Չվացուցակի ենթակա ոչ կանոնավոր օդային փոխադրումների թույլտվության դադարեցման առաջարկությունը Գլխավոր վարչության կողմից ներկայացվում է Էկոնոմիկայի նախարարություն, որը այն 1 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Խորհուրդ: Խորհուրդը նշված առաջարկությունը մուտքագրվելու օրվանից 12 աշխատանքային օրվա ընթացքում Գլխավոր վարչություն է ներկայացնում համապատասխան եզրակացություն:
41. Չվացուցակի ենթակա ոչ կանոնավոր օդային փոխադրումների թույլտվության գործողությունը դադարեցվում է Գլխավոր վարչության պետի հրամանով: Գլխավոր վարչության պետի հրամանը Գլխավոր վարչության կողմից 1 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է Էկոնոմիկայի նախարարություն, որը այն տրամադրում է Հայտատուին 1 աշխատանքային օրվա ընթացքում:
42. Չվացուցակում չընդգրկված ոչ կանոնավոր օդային փոխադրման թույլտվության դադարեցումը իրականացվում է տվյալ թույլտվության տրամադրման` սույն Կանոնակարգի VI գլխով սահմանված ընթացակարգերին համապատասխան:
VIII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
43. Կանոնավոր և ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման ընթացակարգի վերաբերյալ հակիրճ տեղեկությունները Գլխավոր վարչության կողմից պարբերաբար հրապարակվում են Գլխավոր վարչության «www.aviation.am» պաշտոնական ինտերնետային կայքէջում և Հայաստանի Հանրապետության «Աերոնավիգացիոն տեղեկատու ժողովածու» (ԱՏԺ) փաստաթղթում:
Ձև 1
ՀԱՅՏ
ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԴԱՅԻՆ ՈՒՂՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ
1. Օդանավ շահագործողի անվանումը` գտնվելու վայրը, կապի բոլոր միջոցների համարները
____________________________________________________________________:
2. Հայաստանի Հանրապետության օրենսդրության և իր կանոնադրության հիման վրա գործող Օդանավ շահագործողի թիվ ________ (Համարը, տրման ամսաթիվը և գործողության ժամկետը) վկայականը
____________________________________________________________________:
Հայաստանի Հանրապետության օրենսդրության և իր կանոնադրության հիման վրա գործող Ավիափոխադրողի թիվ ________ (Համարը, տրման ամսաթիվը և գործողության ժամկետը) մասնագիրը
____________________________________________________________________:
3. Կանոնավոր օդային հաղորդակցության իրականացման համար նախատեսված երթուղին, միջանկյալ կետերը, փոխադրումների տեսակը (ուղևորային, բեռնային, համակցված)
____________________________________________________________________:
4. Օդային հաղորդակցության իրականացման համար շահագործվող օդանավ(եր)ի տիպ(եր)ը, գրանցման պետությունը և գրանցման նիշերը
____________________________________________________________________:
6. Թռիչքների կատարման նվազագույն շաբաթական հաճախականությունը`
- «Ձմեռ» աերոնավիգացիոն շրջանում շաբաթական`_____ չվերթ,
- «Ամառ» աերոնավիգացիոն շրջանում շաբաթական`_____ չվերթ:
____________________________________________________________________:
_________________________________________
(պաշտոնը, անունը, ազգանունը)
Ստորագրությունը ____________
Ամսաթիվը ____________
Կնիքը
Ձև 2
ՀՀ զինանշան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ REPUBLIC OF ARMENIA GENERAL DEPARTMENT OF CIVIL AVIATION
ՕԴԱՅԻՆ ՈՒՂՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ PERMISSION FOR AIR ROUTE OPERATION R N 000/20 ______
Օդանավ շահագործող` Անվանումը
Aircraft Operator: Name
Գտնվելու վայրը` ___________________
Location: ___________________
Օդային ուղի` ___________________
Air Route: ___________________
Կետեր և միջանկյալ կետեր` ___________________
Points aոd intermediate points: ___________________
Շահագործման տեսակը` Կանոնավոր օդային հաղորդակցություն
Type of operations: Scheduled air services
Օդանավերի տիպերը` ___________________
Aircraft types: ___________________
Փոխադրումների տեսակը` (ՈՒղևորային, բեռնային, համակցված)
Type of traffic: (Passengers, cargo, combined)
Թույլտվության գործողության
ժամկետը` «___» ___, 20 ___-»___ «___, 20___
Permission validity: «___» ___, 20 ___-»___ «___, 20___
Հաճախականությունը` Շաբաթական _____ չվերթ
Freqսeոcy: _____ fligհt(s) per week
Տրման ամսաթիվը` «___ «___, 20___
Date of issue: «___ «___, 20___
ՍՈՒՅՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՍՏՈՒՄ Է, ՈՐ ՆՇՎԱԾ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԸ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ Է ՍՈՒՅՆ ՕԴԱՅԻՆ ՈՒՂՈՒ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՓՈԽԱԴՐՈՂ ԵՎ ՈՒԺԻ ՄԵՋ Է ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ, ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՂԻ ՄԱՍՆԱԳՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ: THIS PERMISSION CERTIFIES THAT MENTIONED AIRCRAFT OPERATOR IS A DESIGNATED CARRIER ON THIS AIR ROUTE AND IT IS VALID IN THE PRESENCE OF THE AIR OPERATOR CERTIFICATE, AIR CARRIER CERTIFICATE.
ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ (Ստորագրություն) _____________
DIRECTOR GENERAL (Signature) __________________
Կ.Տ.
Seal
Ձև 3
ՀԱՅՏ
ՉՎԱՑՈՒՑԱԿԻ ԵՆԹԱԿԱ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ
1. Օդանավ շահագործողի անվանումը
1.1 Պատվիրատուի անվանումը, գտնվելու վայրը, կապի բոլոր միջոցները, եթե ֆիզիկական անձ է` անուն, ազգանուն, հայրանուն.
_________________________________________________________________________
___________________________:
2. Օդանավ շահագործողի ԻԿԱՕ-ի եռանիշ կոդը և չվերթի համարը ___________ _______________________________________________________:
(լրացվում է առկայության դեպքում)
3. Օդանավի գրանցման պետությունը _________________________________:
4. Օդանավի տիպը, ազգային և գրանցման նիշերը ______________________:
5. Փոխադրման նպատակը _____________________________________: _______________________________________________________:
6. Չվերթի համարը, Հայաստանի Հանրապետությունից թռիչքի աերոդրոմ, միջանկյալ վայրէջքի աերոդրոմ, վերջնական աերոդրոմ (և հակառակը)
________________________________
_______________________________________________________:
7. Փոխադրումների տեսակը (ուղևորային, բեռնային, համակցված` կոմերցիոն, ուղևորային, բեռնային, մասնավոր` ոչ կոմերցիոն)___________________________ ________________________________________________________________________:
(նշվում է մեկ կամ անհրաժեշտության դեպքում մի քանի փոխադրումների տեսակը
կամ տեսակները)
8. Օդանավի բեռնվածություն (ուղևորային` ուղևորների թիվը, բեռնային` բեռի քաշը և բնույթը)_______________________ ________________________________________________________:
9. Փոխադրման կատարման ամսաթիվը և ժամերը _______________________ ________________________________________________________:
10. Օդանավի հագեցվածությունը սարքավորումներով ____________________
_______________________________________
(պաշտոն, անուն, ազգանուն)
Ստորագրություն ___________________________
Ամսաթիվ ___________________________
Կնիք
Ձև 4
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ 000/20 PERMISSION 000/20
ՉՎԱՑՈՒՑԱԿԻՆ ԵՆԹԱԿԱ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ FOR CHARTER AIR TRANSPORTATIONS SUBJECT TO SCHEDULE
Փոխադրում իրականացնող ___________________
Operator ___________________
Պատվիրատու ___________________
Charterer ___________________
Երթուղի ___________________
Route ___________________
Օդանավերի տիպերը ___________________
Aircraft type ___________________
Օդանավերի ազգային և գրանցման նիշերը ___________________
Aircraft national and registration marks ___________________
Չվերթի համարը ___________________
Flight number ___________________
Հաճախականությունը ___________________
Frequency ___________________
Թույլտվության գործողության ժամկետը մինչև` ____ __________20 թ.
Permission validity till: ____ __________20 թ.
____________________________
(պաշտոն, անուն, ազգանուն)
(Position, name, surname)
Կ.Տ.
Seal
__ ___________20 թ.
__ ___________20 թ.
(տրման ամսաթիվը)
(date of issue)
Ձև 5
«ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ 000/20 PERMISSION 000/20
ՉՎԱՑՈՒՑԱԿՈՒՄ ՉԸՆԴԳՐԿՎԱԾ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ FOR NON-SCHEDULED AIR TRANSPORTATION, NOT INCLUDED IN THE SCHEDULE
Փոխադրում իրականացնող ___________________
Operator ___________________
Երթուղի ___________________
Route ___________________
Օդանավ շահագործողի ԻԿԱՕ-ի եռանիշ ___________________
կոդը և չվերթի համարը
ICAO three-letter designator code of the ___________________
aircraft operator and flight number
Փոխադրման կատարման ամսաթիվը և ժամերը ___________________
Date and time of flight operation ___________________
Օդանավերի տիպերը ___________________
Aircraft types ___________________
Օդանավերի ազգային և գրանցման նիշերը ___________________
Aircraft national and registration marks ___________________
___________________
___________________
___________________
___________________
(Ստորագրություն) _____________
(Signature) __________________
__ ___________20 թ.
__ ___________20 թ.
(տրման ամսաթիվը)
(date of issue)