040.0585.180999
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«18» սեպտեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 սեպտեմբերի 1999 թվականի թիվ 585
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 657 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Շահումով խաղեր և խաղատներ կազմակերպելու գործունեության կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի «Շահումով խաղեր և խաղատներ կազմակերպելու մասին» N 657 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշմամբ հաստատված կանոնակարգի 16-րդ կետի առաջին նախադասությունը լրացնել «ինչպես նաև միայն այն խաղային ավտոմատները, որոնց շահագործումից ստացված հասույթի մեջ շահումների ծրագրավորված համախառն մեծությունը կազմում է այդ հասույթի ընդհանուր գումարի առնվազն 86 տոկոսը» բառերով: