040.0013.190115
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 հունվարի 2015 թվականի N 13-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 864 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի N 777-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 24-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 30-ի «Բնօգտագործման վճարի դրույքաչափերի մասին» N 864 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 2-րդ կետում`
i
ա. ուժը կորցրած ճանաչել «ե» ենթակետը,
բ. «թ» ենթակետի երկրորդ, երրորդ և չորրորդ պարբերություններում «բնապահպանական» բառը փոխարինել «համապատասխան լիազոր» բառերով.
i
2) որոշմամբ հաստատված` բնօգտագործման վճարի դրույքաչափերի երկրորդ բաժնի 10-րդ կետի`
ա. «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) աղի յուրաքանչյուր տոննայի արդյունահանման համար`
քարաղի տեսքով` 660 դրամ
աղաջրի տեսքով` 70 դրամ»,
բ. «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) հանքային ջրերի յուրաքանչյուր խորանարդ մետրի արդյունահանման համար`
արդյունաբերական նպատակով` 5650 դրամ
բուժական նպատակով`
- բալնեոբուժման (լոգանքներ, ցնցուղ,
հիդրոմերսում, հոգնա, խմելու միջոցով և
այլն) համար` 300 դրամ
- ըմպելասրահներում օգտագործման համար` 0 դրամ
ածխաթթու գազ ստանալու նպատակով` 230 դրամ
ռեկրեացիոն (հանգստի նպատակով
լողավազաններում օգտագործելու) նպատակով` 75 դրամ»,
գ. «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) արտադրված ածխաթթու գազի յուրաքանչյուր խորանարդ մետրի համար`
«Ջերմուկ» հանքավայր` 60 դրամ
«Արզնի» հանքավայր` 70 դրամ
«Հանքավան» հանքավայր` 60 դրամ
«Բջնի» հանքավայր` 55 դրամ
«Լիճք» հանքավայր` 45 դրամ
«Սոլակ» հանքավայր` 45 դրամ
«Քարաշամբ» հանքավայր` 60 դրամ
«Արզական» հանքավայր` 115 դրամ
«Սայաթ-Նովա» հանքավայր` 115 դրամ
այլ հանքավայրեր` 45 դրամ».
3) որոշմամբ հաստատված` բնօգտագործման վճարի դրույքաչափերի չորրորդ բաժնի`
i
ա. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Երեսապատման քարերի, շինարարական քարերի, լցանյութի և բալաստային հումքի մարված պաշարների յուրաքանչյուր խորանարդ մետրի համար`
._____________________________________________________________________.
|Օգտակար հանածոյի անվանումը |Մարված |Դրույքաչափը (դրամ) |
| |պաշարից |_________________________|
| |երեսապատման|երեսա-|շինա-|լցանյութը և |
| |քարի, |պատման|քարը |բալաստային |
| |շինաքարի |քարը | |հումքը |
| |ելքը | | | |
| |(տոկոս) | | | |
|_______________________________|___________|______|_____|____________|
|Անդեզիտաբազալտ, անդեզիտ, |մինչև 30 | 1125| 450| 135 |
|բազալտ, հիալոբազալտ, |___________|______|_____| |
|դոլերիտային բազալտ, լիպարիտ և |30-40 | 1350| 630| |
|նմանատիպ այլ տարատեսակներ |___________|______|_____| |
| |40-50 | 1575| 720| |
| |___________|______|_____| |
| |50-ից ավելի| 1800| 900| |
|_______________________________|___________|______|_____|____________|
|Գաբբրոներ, գրանիտներ, |մինչև 30 | 3150| - | 180 |
|տուֆաավազաքարեր, մոնցոնիտներ, |___________|______|_____| |
|գրանոդիորիտներ, գրանոսիենիտներ |30-40 | 4500| - | |
|և նմանատիպ այլ տարատեսակներ |___________|______|_____| |
| |40-50 | 5850| - | |
| |___________|______|_____| |
| |50-ից ավելի| 6750| - | |
|_______________________________|___________|______|_____|____________|
|Կոնգլոմերատներ, |մինչև 20 | 3600| - | - |
|կոնգլոբրեկչիաներ և նմանատիպ |___________|______|_____| |
|այլ տարատեսակներ |20-30 | 4500| - | |
| |___________|______|_____| |
| |30-40 | 5400| - | |
| |___________|______|_____| |
| |40-ից ավելի| 6300| - | |
|_______________________________|___________|______|_____|____________|
|Մարմարներ, մարմարացված |մինչև 20 | 2700| - | 1350 |
|կրաքարեր, դիաբազային |___________|______|_____| |
|պորֆիրիտներ, դիաբազներ, |20-30 | 3600| - | |
|պորֆիրիտներ և նմանատիպ այլ |___________|______|_____| |
|տարատեսակներ |30-40 | 4500| - | |
| |___________|______|_____| |
| |40-ից ավելի| 5400| - | |
|_______________________________|___________|______|_____|____________|
|Տուֆեր, կրաքար և նմանատիպ այլ |մինչև 30 | 900| 315| 90 |
|տարատեսակներ |___________|______|_____| |
| |30-40 | 1125| 450| |
| |___________|______|_____| |
| |40-50 | 1350| 585| |
| |___________|______|_____| |
| |50-ից ավելի| 1575| 675| |
|_______________________________|___________|______|_____|____________|
|Ֆելզիտային տուֆեր, |մինչև 30 | 2025| 675| 90 |
|տրավերտիններ, տուֆաբրեկչիաներ, |___________|______|_____| |
|չհղկվող տուֆաավազաքարեր և |30-40 | 2250| 900| |
|նմանատիպ այլ տարատեսակներ |___________|______|_____| |
| |40-50 | 2475| 1125| |
| |___________|______|_____| |
| |50-ից ավելի| 2700| 1350| |
|_______________________________|___________|______|_____|____________|
|Հրաբխային խարամ և նմանատիպ այլ| | -| -| 135 |
|տարատեսակներ | | | | |
|_______________________________|___________|______|_____|____________|
|Պեմզաներ, պեռլիտներ և նմանատիպ| | -| -| 157 |
|այլ տարատեսակներ | | | | |
|_______________________________|___________|______|_____|____________|
|Ավազակոպճային, | | -| -| 157 |
|ավազակոպճագլաքարային | | | | |
|խառնուրդներ և նմանատիպ այլ | | | | |
|տարատեսակներ | | | | |
._____________________________________________________________________.
Սույն կետով սահմանված դրույքաչափերը կիրառվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փորձաքննություն անցած և հաստատված հանքարդյունահանման աշխատանքների կատարման նախագծով նախատեսված օգտակար ելքի չափերի` համապատասխան մարված պաշարների ամբողջ ծավալների նկատմամբ: Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչներին համապատասխան հանքագործական գործունեությունից տարբերվող գործունեության արդյունքում ստացված արտադրանքին համապատասխանող մարված պաշարների ծավալների համար կիրառվում է սույն կետով նախատեսված համապատասխան ամենաբարձր հաստատագրված դրույքաչափը: Հանքարդյունահանման աշխատանքների կատարման նախագծով լցանյութերի և բալաստային հումքի ելք նախատեսված չլինելու դեպքում դրան համապատասխանող մարված պաշարների ծավալների նկատմամբ կիրառվում է շինաքարի կամ երեսապատման քարի օգտակար ելքի չափին համապատասխան հաստատված հաստատագրված դրույքաչափը:»,
բ. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Շինանյութերի արտադրության հումքի մարված պաշարների յուրաքանչյուր խորանարդ մետրի համար`
.____________________________________________.
|Օգտակար հանածոյի անվանումը |Դրույքաչափը|
| | (դրամ) |
|________________________________|___________|
|Ցեմենտի հումք` | |
|- կավեր, կրաքարեր, տրավերտիններ | 360|
|- մագնեզիումասիլիկատային ապարներ| 150|
|________________________________|___________|
|Կրաքար` կիր ստանալու համար | 112|
|________________________________|___________|
|Կավեր | 90|
|________________________________|___________|
|Գիպսատար կավեր | 900|
|________________________________|___________|
|Բնական հանքային ներկեր | 4500|
.____________________________________________.»,
գ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Գունագեղ քարերի հումքի մարված պաշարների յուրաքանչյուր կիլոգրամի համար`
.____________________________________________.
|Օգտակար հանածոյի անվանումը |Դրույքաչափը|
| | (դրամ) |
|________________________________|___________|
|Վանակատ (օբսիդիան) | 22|
|________________________________|___________|
|Լիստվենիտ | 2250|
.____________________________________________.
._________________________________________________________.
|Օգտակար հանածոյի անվանումը |Դրույքաչափը (դրամ) |
| |________________________|
| |մենաքարը, |լցանյութը, |
| |երեսապատման|խճաքարը` |
| |քարը |որպես |
| | |արհեստագոր- |
| | |ծական քարերի|
| | |հումք |
|________________________________|___________|____________|
|Օնիքսանման մարմար | 135 | 22 |
._________________________________________________________. «,
դ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Մետաղագործական, քիմիական, թեթև և արդյունաբերության այլ ճյուղերի հումքի մարված պաշարների յուրաքանչյուր միավորի համար`
.________________________________________________________.
|Օգտակար հանածոյի անվանումը |Չափի |Դրույքաչափը|
| |միավորը|(դրամ) |
|____________________________________|_______|___________|
|Անդեզիտ, անդեզիտաբազալտ (թթվակայուն)| տ | 90|
|____________________________________|_______|___________|
|Բարիտ | տ | 180|
|____________________________________|_______|___________|
|Բենտոնիտ | տ | 2500|
|____________________________________|_______|___________|
|Դիատոմիտ |խոր. մ | 1150|
|____________________________________|_______|___________|
|Դոլոմիտ | տ | 180|
|____________________________________|_______|___________|
|Դունիտ և պերիդոտիտ | տ | 450|
|____________________________________|_______|___________|
|Մագնեզիումասիլիկատային ապարներ | տ | 150|
|____________________________________|_______|___________|
|Կվարցիտ (ապակու հումք, ֆլյուս) | տ | 1600|
|____________________________________|_______|___________|
|Հրակայուն կավեր | տ | 230|
|____________________________________|_______|___________|
|Պեռլիտ |խոր. մ | 2050|
|____________________________________|_______|___________|
|Ցեոլիտ |խոր. մ | 1800|
|____________________________________|_______|___________|
|Հղկանյութեր |կգ | 23|
.________________________________________________________.»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-ԻՆ