ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
13 մարտի 1991թ. թիվ 209
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը որոշում է.
i
1. 1991 թվականի փետրվարի 20-ից Հայաստանի Հանրապետության քաղաքացիների տնամերձ հողամասերը համարվում են նրանց սեփականությունը:
/2-րդ պարբերությունն ուժը կորցրել է 06.02.96 թիվ 31 որոշմամբ/
Անհատույց տրված տնամերձ հողամասերից հարկի գանձումը 1991-1992 թվականներին կատարվում է սահմանված կարգով:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը տնամերձ հողամասերի հատկացումն իրագործում է այն փաստաթղթերի հիման վրա, որոնք սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությանն են ներկայացվել մինչև 1990 թվականի դեկտեմբերի 20-ը:
i
3. Սահմանել, որ այն քաղաքացիները, որոնք հրաժարվում են գյուղացիական կամ գյուղացիական կոլեկտիվ տնտեսություն վարելու նպատակով հողը որպես սեփականություն ստանալու իրավունքից և իրենց ընտանիքների բոլոր չափահաս անդամների գրավոր համաձայնությամբ ցանկություն են հայտնում ստանալու միայն տնամերձ հողամաս, ապա նրանց տնամերձ հողամասի հատկացումը կատարվում է սահմանված կարգով` սեփականաշնորհման գործընթացն ավարտելուց հետո, բացառությամբ այն բնակավայրերի, որոնց տարածքում գտնվող գյուղատնտեսական ձեռնարկության հողերը Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 6-ի թիվ 186 որոշման համաձայն չեն սեփականաշնորհվում:
4. Գյուղական բնակավայրերում մշտական բնակվող այն ծխերը, որոնք ցանկություն են հայտնում իրացնելու հողի սեփականության իրավունքը, նրանց տալ գյուղին կից պահեստահողերի տարածքից տնամերձ հողամաս ստանալու առաջնահերթ իրավունք, ամբողջ հողակտորի համար մասնակի հատուցմամբ:
5. Այն անձինք, ովքեր ամուսնացած չլինելով կազմել են առանձին ընտանիք (ծուխ) 1990 թ. դեկտեմբերի 20-ից հետո, որպես անդամ (շունչ) հաշվվում են այն ընտանիքների (ծխերի) կազմում, որոնցից բաժանվել են:
6. Հողային ռեֆորմի և սեփականաշնորհման շրջանային և տեղական հանձնաժողովներին իրավունք վերապահել անդրադառնալու ամուսնալուծության յուրաքանչյուր կասկածելի դեպքին և այդ մասին հարց հարուցել իրավաբանական մարմինների առջև` այդպիսիք չեղյալ համարելու վերաբերյալ: