040.1103.131014
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 հոկտեմբերի 2014 թվականի N 1103-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի N 846-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաներին ներկայացվող պահանջները, կիրառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 26-ի N 1325-Ն ու 2005 թվականի հունիսի 1-ի N 946-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 846-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) N 1 հավելվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետի «թ» պարբերությունում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության» բառերով.
2) N 2 հավելվածի`
i
ա. 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունում» բառերով,
i
բ. 6-րդ կետից հանել «ՀԴՄ-ն գրանցվում է առևտրի կամ բնակչությանը ծառայությունների մատուցման օբյեկտի համար:» նախադասությունը,
գ. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«10. Նոր կամ այլ անձանցից ձեռք բերված ՀԴՄ-ն, երբ կիրառվում է միայն որպես հսկիչ-դրամարկղային մեքենա կամ միաժամանակ որպես հսկիչ-դրամարկղային մեքենա և էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվներ և (կամ) այլ հաշվարկային փաստաթղթեր դուրս գրող սարք, գրանցվում է հարկային մարմնի տեղեկատվական բազայում գրանցված` գործունեության իրականացման օբյեկտի վրա: Մեկ օբյեկտի վրա կարող են գրանցվել մեկից ավելի ՀԴՄ-ներ: Գործունեության այն օբյեկտներում, որոնք բնակչությանը ծառայությունների մատուցման կամ «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված առևտրի օբյեկտ կամ առևտրի իրականացման վայրի վաճառատեղ են հանդիսանում, գրանցված ՀԴՄ-ները կարող են կիրառվել որպես հսկիչ-դրամարկղային մեքենա կամ միաժամանակ որպես հսկիչ-դրամարկղային մեքենա և էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվներ և (կամ) այլ հաշվարկային փաստաթղթեր դուրս գրող սարք: ՀԴՄ-ի աշխատանքային ռեժիմը միաժամանակ որպես հսկիչ-դրամարկղային մեքենա և որպես էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվներ և (կամ) այլ հաշվարկային փաստաթղթեր դուրս գրող սարք` ապահովվում է հարկային մարմնի տեղեկատվական բազայի ՀԴՄ-ների կառավարման համակարգի միջոցով: Տրանսպորտային միջոցների մեջ (վրա) տեղադրված ՀԴՄ-ները կարող են կիրառվել միայն որպես էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվներ և (կամ) այլ հաշվարկային փաստաթղթեր (բացառությամբ ՀԴՄ կտրոնի) դուրս գրող սարք:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ