040.0541.250899
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«25» օգոստոսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 օգոստոսի 1999 թվականի թիվ 541
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14 հոդվածի «ա» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 04 խմբի 03 ենթախմբի «03. Հանրակրթական դպրոցների պահպանում» տողով նախատեսված ծախսերը և նույն խմբի 04 ենթախմբի «01. Հատուկ դաստիարակչական դպրոցների պահպանում» տողով նախատեսված ծախսերը համապատասխանաբար պակասեցնել 8795,2 և 4557,6 հազ. դրամով` ընդամենը 13352,8 հազ. դրամ, նույն չափով ավելացնելով 04 խմբի 08 ենթախմբի «01. Մանկատների պահպանում» տողով նախատեսված ծախսերը (ծախսերի վերաբաշխումն ըստ տնտեսագիտական դասակարգման)` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի օգոստոսի 25-ից: