Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 15.04.9 ...

 

 

118.0300.160899

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

4 օգոստոսի 1999 թվականի թիվ 300

 

i

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 15.04.99Թ. «ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 152 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն ՀՀ կառավարության 1996թ. նոյեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական կազմակերպությունների գործունեությունը կարգավորելու մասին» թիվ 368 որոշման և առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 15.07.99թ. «ՀՀ ֆինանսների նախարարության կանոնադրության և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 435 որոշմամբ

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 15.04.99թ. «Ապահովագրական ընկերությունների ղեկավարների, գլխավոր հաշվապահների և ապահովագրական բրոքերների որակավորման աշխատանքների կանոնակարգման մասին» թիվ 152 հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) հրամանի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«Ստեղծել «ՀՀ ֆինանսների նախարարության ապահովագրական ընկերությունների ղեկավարների, գլխավոր հաշվապահների և ապահովագրական բրոքերների որակավորման» հանձնաժողով հետևյալ կազմով`

 

Գ. Արզումանյան         ՀՀ ֆինանսների նախարարի          Հանձնաժողովի

                       տեղակալ                         նախագահ

 

Ա. Քառյան              Ապահովագրական տեսչության        Հանձնաժողովի

                       պետ                             նախագահի տեղակալ

 

Հ. Դավթյան             Իրավաբանական գլխավոր            Հանձնաժողովի

                       վարչության պետ                  անդամ

 

Ա. Մաթևոսյան           Ապահովագրական տեսչության        Հանձնաժողովի

                       կարգավորման և                   անդամ

                       վերլուծության վարչության

                       պետ

 

Ա. Մարտիրոսյան         Ապահովագրական տեսչության        Հանձնաժողովի

                       հաշվետվությունների              անդամ

                       ընդունման և վերլուծության

                       բաժնի պետ

 

Ա. Հարությունյան       Հաշվապահական հաշվառման և        Հանձնաժողովի

                       հաշվետվությունների              անդամ

                       մեթոդաբանության վարչության

                       պետ

 

Հ. Ասլանյան            Իրավաբանական գլխավոր            Հանձնաժողովի

                       վարչության փաստաթղթերի          անդամ

                       տեսչության վարչության

                       գլխավոր մասնագետ

 

Ա. Հովհաննիսյան        Ապահովագրական տեսչության        Հանձնաժողովի

                       լիցենզավորման և  վերահսկման     քարտուղար»

                       վարչության առաջատար

                       մասնագետ

 

i

բ) Հրամանի և դրանով հաստատված «Ապահովագրական ընկերությունների ղեկավարների, գլխավոր հաշվապահների և ապահովագրական բրոքերների որակավորման» կարգի, ինչպես նաև «Ապահովագրության մասնագետի» և «Ապահովագրական բրոքերի» որակավորման վկայականների ձևերի տեքստերում «ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ ֆինանսների նախարարություն» բառերով:

2. Սույն հրամանը ուժի մեջ մտնելու պահից ՀՀ տարածքում գործող բոլոր ապահովագրական ընկերությունների ղեկավարները, գլխավոր հաշվապահները և ապահովագրական բրոքերները, բացառությամբ այն անձանց, ովքեր ստացել են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 15.04.99թ. «Ապահովագրական ընկերությունների ղեկավարների, գլխավոր հաշվապահների և ապահովագրական բրոքերների որակավորման աշխատանքների կանոնակարգման մասին» թիվ 152 հրամանով հաստատված կարգի համաձայն որակավորման վկայագրեր, պարտավոր են երեք ամսվա ընթացքում ստանալ համապատասխան որակավորում:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «16»  08  1999 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11899133

 

 

pin
Հին Ֆինանսների նախարարություն
04.08.1999
N 300
Հրաման