040.0169.250214
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 հունվարի 2014 թվականի N 169-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՏԱՐԱԾՔՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին տարածքով ապահովելու նպատակով «Հանարդնախագիծ» բաց բաժնետիրական ընկերությունից 2014 թվականի հունվարի 1-ից մինչև 2014 թվականի հունիսի 1-ը ժամկետով վարձակալել Երևան քաղաքի Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող շենքի 2-րդ հարկից 606 քառ. մետր մակերեսով գրասենյակային տարածք (2009 թվականի փետրվարի 2-ի N 2570465 անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայական):
(1-ին կետը փոփ. 04.06.14 թիվ 596-Ն որոշում)
i
2. Սույն որոշման 1-ին կետից բխող` 2014 թվականի պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հատկացնել 16,667.0 հազ. դրամ, այդ թվում` առաջին եռամսյակում` 10,000.0 հազ. դրամ, առաջին կիսամյակում` 16,667.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Գույքի և սարքավորումների վարձակալություն» հոդվածով):
(2-րդ կետը փոփ. 04.06.14 թիվ 596-Ն որոշում)
i
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման NN 1, 5, 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Հանարդնախագիծ» բաց բաժնետիրական ընկերության հետ սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի վարձակալության պայմանագրի կնքումը.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկշաբաթյա ժամկետում ապահովել այդ տարածքը «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին հանձնման գործընթացը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2014 թվականի հունվարի 23-ի
N 169-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
(հազ. դրամ)
._____________________________________________________________________.
|Պետական բյուջեի դեֆիցիտի |Ցուցանիշների փոփոխությունը (մուտքերի |
|ֆինանսավորման աղբյուրներն |ավելացումը նշված է դրական նշանով) |
|ու դրանց տարրերի անվանումները|_______________________________________|
| |առաջին |առաջին |ինն ամիս |տարի |
| |եռամսյակ |կիսամյակ | | |
|_____________________________|__________|__________|_________|_______|
|ԸՆԴԱՄԵՆԸ | 3000000.0| 2329839.3|1425562.6| - |
|_____________________________|__________|__________|_________|_______|
|այդ թվում` | | | | |
|_____________________________|__________|__________|_________|_______|
|Ա. Ներքին աղբյուրներ-ընդամենը| 3000000.0| 2329839.3|1425562.6| - |
|_____________________________|__________|__________|_________|_______|
|այդ թվում` | | | | |
|_____________________________|__________|__________|_________|_______|
|2. Ֆինանսական զուտ ակտիվներ | 3000000.0| 2329839.3|1425562.6| - |
|_____________________________|__________|__________|_________|_______|
|այդ թվում` | | | | |
|_____________________________|__________|__________|_________|_______|
|2.6. Այլ | 3000000.0| 2329839.3|1425562.6| - |
|_____________________________|__________|__________|_________|_______|
|Ժամանակավորապես ազատ միջոցներ| 3000000.0| 2329839.3|1425562.6| - |
._____________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2014 թվականի հունվարի 23-ի
N 169-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
._____________________________________________________________________.
|Բա|Խ |Դա|Բյուջետային ծախսերի |Ցուցանիշների փոփոխությունը (ծախսերի |
|ժի|ու|սը|գործառական դասակարգման |ավելացումները նշված են դրական |
|նը|մ | |բաժինների, խմբերի և |նշանով) |
| |բ | |դասերի, տնտեսագիտական |____________________________________|
| |ը | |դասակարգման հոդվածների,|առաջին |առաջին |ինն ամիս |տարի|
| | | |ֆինանսավորվող ծրագրերի |եռամսյակ |կիսամյակ | | |
| | | |և դրանք իրականացնող | | | | |
| | | |մարմինների անվանումները| | | | |
|__|__|__|_______________________|__________|__________|_________|____|
| | | |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ | 3000000.0| 2329839.3|1425562.6| - |
|__|__|__|_______________________|__________|__________|_________|____|
| | | |այդ թվում` | | | | |
|__|__|__|_______________________|__________|__________|_________|____|
|02| | |ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ | 1652411.3| 1211768.3| 881286.0| - |
|__|__|__|_______________________|__________|__________|_________|____|
| | | |այդ թվում` | | | | |
|__|__|__|_______________________|__________|__________|_________|____|
| |01| |Ռազմական պաշտպանություն| 1652411.3| 1211768.3| 881286.0| - |
|__|__|__|_______________________|__________|__________|_________|____|
| | | |այդ թվում` | | | | |
|__|__|__|_______________________|__________|__________|_________|____|
| | |01|Ռազմական պաշտպանություն| 1652411.3| 1211768.3| 881286.0| - |
|__|__|__|_______________________|__________|__________|_________|____|
| | | |02. Ռազմական կարիքների | 1652411.3| 1211768.3| 881286.0| - |
| | | |բավարարում | | | | |
|__|__|__|_______________________|__________|__________|_________|____|
| | | |ՀՀ պաշտպանության | 1652411.3| 1211768.3| 881286.0| - |
| | | |նախարարություն | | | | |
|__|__|__|_______________________|__________|__________|_________|____|
| | | |այդ թվում` | | | | |
|__|__|__|_______________________|__________|__________|_________|____|
| | | |Էներգետիկ | 1652411.3| 1211768.3| 881286.0| - |
| | | |ծառայություններ | | | | |
|__|__|__|_______________________|__________|__________|_________|____|
|04| | |ՏՆՏԵՍԱԿԱՆ | 1147588.7| 918071.0| 344276.6| - |
| | | |ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | | | | |
|__|__|__|_______________________|__________|__________|_________|____|
| | | |այդ թվում` | | | | |
|__|__|__|_______________________|__________|__________|_________|____|
| |02| |Գյուղատնտեսություն, | 1147588.7| 918071.0| 344276.6| - |
| | | |անտառային տնտեսություն,| | | | |
| | | |ձկնորսություն և | | | | |
| | | |որսորդություն | | | | |
|__|__|__|_______________________|__________|__________|_________|____|
| | | |այդ թվում` | | | | |
|__|__|__|_______________________|__________|__________|_________|____|
| | |04|Ոռոգում | 1147588.7| 918071.0| 344276.6| - |
|__|__|__|_______________________|__________|__________|_________|____|
| | | |02. Ոռոգման | 1147588.7| 918071.0| 344276.6| - |
| | | |ծառայություններ | | | | |
| | | |մատուցող | | | | |
| | | |ընկերություններին | | | | |
| | | |ֆինանսական աջակցության | | | | |
| | | |տրամադրում | | | | |
|__|__|__|_______________________|__________|__________|_________|____|
| | | |ՀՀ տարածքային | 1147588.7| 918071.0| 344276.6| - |
| | | |կառավարման | | | | |
| | | |նախարարության ջրային | | | | |
| | | |տնտեսության պետական | | | | |
| | | |կոմիտե | | | | |
|__|__|__|_______________________|__________|__________|_________|____|
| | | |այդ թվում` | | | | |
|__|__|__|_______________________|__________|__________|_________|____|
| | | |Ընթացիկ դրամաշնորհներ | 1147588.7| 918071.0| 344276.6| - |
| | | |պետական և համայնքային | | | | |
| | | |ոչ առևտրային | | | | |
| | | |կազմակերպություններին | | | | |
|__|__|__|_______________________|__________|__________|_________|____|
|06| | |ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ | 200000.0| 200000.0| 200000.0| - |
| | | |ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ | | | | |
| | | |ԿՈՄՈՒՆԱԼ | | | | |
| | | |ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ | | | | |
|__|__|__|_______________________|__________|__________|_________|____|
| | | |այդ թվում` | | | | |
|__|__|__|_______________________|__________|__________|_________|____|
| |03| |Ջրամատակարարում | 200000.0| 200000.0| 200000.0| - |
|__|__|__|_______________________|__________|__________|_________|____|
| | | |այդ թվում` | | | | |
|__|__|__|_______________________|__________|__________|_________|____|
| | |01|Ջրամատակարարում | 200000.0| 200000.0| 200000.0| - |
|__|__|__|_______________________|__________|__________|_________|____|
| | | |02. Խմելու ջրի | 200000.0| 200000.0| 200000.0| - |
| | | |մատակարարման | | | | |
| | | |ծառայությունների | | | | |
| | | |սուբսիդավորում | | | | |
| | | |(«Հայջրմուղկոյուղի» | | | | |
| | | |ՓԲԸ-ի սպասարկման | | | | |
| | | |տարածք) | | | | |
|__|__|__|_______________________|__________|__________|_________|____|
| | | |ՀՀ տարածքային | 200000.0| 200000.0| 200000.0| - |
| | | |կառավարման | | | | |
| | | |նախարարության ջրային | | | | |
| | | |տնտեսության | | | | |
| | | |պետական կոմիտե | | | | |
|__|__|__|_______________________|__________|__________|_________|____|
| | | |Սուբսիդիաներ ոչ | 200000.0| 200000.0| 200000.0| - |
| | | |ֆինանսական պետական | | | | |
| | | |կազմակերպություններին | | | | |
._____________________________________________________________________.
Հավելված N 3
i
ՀՀ կառավարության
2014 թվականի հունվարի 23-ի
N 169-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.41 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
(3-րդ հավելվածը խմբագրվել է ու չի բերվում 04.06.14 թիվ 596-Ն որոշում)
Հավելված N 4
ՀՀ կառավարության
2014 թվականի հունվարի 23-ի
N 169-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
(4-րդ հավելվածը խմբագրվել է ու չի բերվում 04.06.14 թիվ 596-Ն որոշում)