041.0105.130214
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
13 փետրվարի 2014 թվականի N 105-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 876-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի հոկտեմբերի 2-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 876-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 6-ի նիստի N 5 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի համակարգման նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:».
2) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերը.
i
3) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
i
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2014 թվականի փետրվարի 13-ի
N 105-Ա որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի
2013 թվականի հոկտեմբերի 2-ի
N 876-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Վ. Գաբրիելյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
(հանձնաժողովի նախագահ)
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ
Ռ. Ալավերդյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
Վ. Նիկոյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Ն. Երիցյան - ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
(համաձայնությամբ)
Ա. Բադալյան - ՀՀ կառավարությանն առընթեր ճարտարապետության
պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
Կ. Թամազյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար
Վ. Կտիկյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական
վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար
(հանձնաժողովի քարտուղար)»: