Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 267 ՈՐ ...

 

 

040.0456.070799

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«7» հուլիսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հուլիսի 1999 թվականի թիվ 456

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 267 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 38 հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետին` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի և մարզային ընտրական հանձնաժողովների անդամներն նշանակելու մասին» N 267 որոշմամբ Գեղարքունիքի մարզային ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակված` «Մարտունի» հանգստյան տան տնօրեն Աշոտ Մելքոնյանի, Գավառի N 9 դպրոցի ուսուցչուհի Նելլի Հարությունյանի, Գավառի ՍՁՍԿ-ի ստանդարտների վարչության պետ Թադևոս Զարդարյանի, Շիրակի մարզային ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակված ուսուցչուհի Լոլյա Խաչատրյանի, Շիրակի մարզպետարանի վարչության պետի տեղակալ Սուրեն Ավետիսյանի, ՀՀ ԳԱԱ երկրաֆիզիկայի և ինժեներական սեյսմոլոգիայի ինստիտուտի լաբորատորիայի վարիչ Հմայակ Հովհաննիսյանի լիազորությունները:

2. Գեղարքունիքի մարզային ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության անասնաբուժության առաջատար մասնագետ Հակոբ Սարգսյանին, Գավառի շտապ բուժօգնության կայանի տնօրեն Հրայր Դովլաթյանին, չաշխատող Սամվել Աբրահամյանին, Շիրակի մարզային ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակել Շիրակի տարածքի ագրոհամալիրի աշխատողների արհմիութենական կոմիտեի նախագահ Ազատ Հակոբյանին, Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության աշխատող Միքայել Կիրակոսյանին և Գյումրիի քաղաքապետարանի լրատվության բաժնի ավագ մասնագետ Լուսինե Սարիբեկյանին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հուլիսի 7-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.07.1999
N 456
Որոշում