(ուժը կորցրել է 30.11.16 թիվ 380-Ն որոշում)
i
600.0376.161213
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«16» 12 2013 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60013492
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
6 նոյեմբերի 2013 թվականի N 376-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 38-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի ապրիլի 23-ի «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից կենցաղային կարիքների համար խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող սպասարկման որակի նվազագույն պահանջները հաստատելու մասին» N 129-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի` «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից կենցաղային կարիքների համար խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող սպասարկման որակի նվազագույն պահանջների, 7-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«7. Այն դեպքում, երբ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման համակարգերում պլանային աշխատանքների իրականացումը կհանգեցնի ջրամատակարարման հրապարակված գրաֆիկի խախտման, Ընկերությունը պարտավոր է աշխատանքներն սկսելուց երկու օր առաջ սպառողներին իրազեկել կատարվող աշխատանքների սկզբի և ավարտի ժամկետների մասին: Պլանային աշխատանքների տևողությունը չպետք է գերազանցի 24 ժամը` հրապարակված գրաֆիկով նախատեսված խմելու ջրի վերջին մատակարարման պահից: Չի թույլատրվում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման համակարգերում պլանային աշխատանքներ իրականացնել շաբաթ և կիրակի, ինչպես նաև տոներին և հիշատակի օրերին, եթե այդ աշխատանքները կհանգեցնեն խմելու ջրի մատակարարման հրապարակված գրաֆիկի խախտման, բացառությամբ սույն կետով նախատեսված դեպքերի: Ընկերությունն իրավունք ունի ջրամատակարարման պլանային ընդհատում իրականացնել շաբաթ և կիրակի, ինչպես նաև տոներին և հիշատակի օրերին հետևյալ դեպքերում.
1) սպառողի դիմումի հիման վրա կամ վերջինիս հետ փոխհամաձայնեցված կարգով` պայմանով, որ այն չի հանգեցնի այլ սպառողների ջրամատակարարման հրապարակված գրաֆիկի խախտման.
2) համայնքի ղեկավարի, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետի գրավոր համաձայնությամբ, եթե ջրամատակարարման պլանային ընդհատումն այլ օրերին իրականացնելը կանդրադառնա պետական կամ համայնքային նշանակության կառույցների բնականոն աշխատանքի կամ միջոցառումների իրականացման ընթացքի վրա:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Չ.