Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 844 Ո ...

 

 

040.1480.271213

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 դեկտեմբերի 2013 թվականի N 1480-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 844 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ կետին, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23.1-ին հոդվածի 3-րդ կետին և 28-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության որոշ տեսակների լիցենզավորման կարգերը հաստատելու մասին» N 844 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված` մաքսային և ազատ մաքսային պահեստներում ապրանքների պահպանության գործունեության լիցենզավորման կարգի`

i

ա. 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն» բառերը փոխարինել «վերադաս մաքսային մարմինը» բառերով,

բ. 8-րդ կետի «է» և «թ» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.

i

2) 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված` մաքսային փոխադրողի գործունեության լիցենզավորման կարգի`

i

ա. 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն» բառերը փոխարինել «վերադաս մաքսային մարմինը» բառերով,

բ. 5-րդ կետի «ե» և «զ» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.

i

3) 1-ին կետի «զ» ենթակետով հաստատված` անմաքս առևտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացման գործունեության լիցենզավորման կարգի`

i

ա. 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն» բառերը փոխարինել «վերադաս մաքսային մարմինը» բառերով,

բ. 14-րդ կետի 8-րդ և 10-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.

i

4) 1-ին կետի «ժբ» ենթակետով հաստատված` մաքսային հսկողության տարածքի կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգի 12-րդ կետի 7-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.12.2013
N 1480-Ն
Որոշում