040.1126.231013
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 հոկտեմբերի 2013 թվականի N 1126-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1069-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 16-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1069-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
1) որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» պարբերությունում «60,828,000.0 հազ. դրամ» բառերը փոխարինել «18,386,400.0 հազ. դրամ» բառերով.
2) որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» պարբերությամբ.
«գ. «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամին հատկացնել մինչև 24,660,0 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ գումարի չափով բյուջետային վարկ, 6 տարի մարման ժամկետով, տարեկան 7,5 տոկոս տոկոսադրույքով, առանց պարտավորությունների կատարման ապահովման միջոցի, վարկի հիմնական գումարն սկսած 2016 թվականի հունվարի 1-ից հավասարաչափ եռամսյակային մարումներով, իսկ հաշվարկվող տոկոսներն սկսած 2014 թվականի հունվարի 1-ից եռամսյակային մարումներով իրականացնելու պայմանով:»:
i
2. «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 4 հավելվածի N 1 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման N 1 հավելվածի N 1 աղյուսակում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2013 թվականի հոկտեմբերի 17-ի
N 1126-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
(հազ. դրամ)
.____________________________________________________________.
|Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման |Ցուցանիշների |
|աղբյուրներն ու դրանց տարրերի անվանումները|փոփոխությունը |
| |(ելքերի նվազեցումը|
| |նշված է դրական |
| |նշանով, իսկ |
| |ելքերի ավելացումը`|
| |փակագծերում) |
| |__________________|
| | տարի |
|_________________________________________|__________________|
|ԸՆԴԱՄԵՆԸ | - |
|_________________________________________|__________________|
|այդ թվում` | |
|_________________________________________|__________________|
|Ա. Ներքին աղբյուրներ - ընդամենը | - |
|_________________________________________|__________________|
|այդ թվում` | |
|_________________________________________|__________________|
|2. Ֆինանսական զուտ ակտիվներ | - |
|_________________________________________|__________________|
|այդ թվում` | |
|_________________________________________|__________________|
|2.4. Վարկերի և փոխատվությունների | 32,441,600.0|
|տրամադրում | |
|_________________________________________|__________________|
|զ) «Հայաստանի փոքր և միջին | (10,000,000.0)|
|ձեռնարկատիրության զարգացման ազգային | |
|կենտրոն» հիմնադրամ | |
|_________________________________________|__________________|
|է) ՀՀ կենտրոնական բանկ | 42,441,600.0|
|_________________________________________|__________________|
|ՀՀ ֆինանսների նախարարություն | |
|_________________________________________|__________________|
|2.6. Այլ | (32,441,600.0)|
|_________________________________________|__________________|
|կայունացման դեպոզիտային հաշվի համալրում | (32,441,600.0)|
.____________________________________________________________.