Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 496 ...

 

 

040.0420.100699

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«10» հունիսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հունիսի 1999 թվականի թիվ 420

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 496 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 1997 թվականին աշնանացան ցորենի սերմացու ձեռք բերելու նպատակով տրամադրված վարկի հաշվին ձեռք բերված աշնանացան ցորենի ցանքատարածությունները վնասվել են անբարենպաստ ձմռան, ինչպես նաև գարնանային ու ամառային տևական երաշտի և այլ բնական աղետների հետևանքով, որի պատճառով Հայաստանի Հանրապետության առանձին մարզերի գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունները և այլ հողօգտագործող սուբյեկտներ ի վիճակի չեն ժամանակին վերադարձնել նշված վարկը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 7-ի «Բնական աղետներից առավել տուժած գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին աշնանացան ցորենի սերմացուով օգնելու մասին» N 496 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 1-ին կետի «ա» ենթակետում «մեկ տարի ժամկետով» բառերը փոխարինել «մինչև 1999 թվականի նոյեմբերի 15-ը` մարման ժամկետով» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունիսի 10-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.06.1999
N 420
Որոշում