Սեղմել Esc փակելու համար:
ՎԻ ՋԻ ԷՍ-84 ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԻ ՋԻ ԷՍ-84 ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԿՈՈՐԴԻՆԱՏԱՅԻ ...

 

 

040.1048.021013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 սեպտեմբերի 2013 թվականի N 1048-Ն

 

ՎԻ ՋԻ ԷՍ-84 ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԿՈՈՐԴԻՆԱՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ 2-ՐԴ ԴԱՍԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՈՒՆՔԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԻ ՈՉՆՉԱՑՎԱԾ ԿԵՏԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածին համապատասխան, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարության իրականացման հետևանքով Հայաստանի Հանրապետության Արագածոտնի և Շիրակի մարզերի Աշտարակ-Թալին-Գյումրի հատվածում ոչնչացված 2-րդ դասի արբանյակային գեոդեզիական ցանցի 9 հիմնակետերի և Հայաստանի Հանրապետության բարձունքային ցանցի 11 հենանիշերի վերակառուցման, տեղափոխման, դիտարկման ու հավասարակշռման աշխատանքների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 6-ի N 1140-Ն որոշման 3-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացված և «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրված միջոցներից 12157.0 հազ. դրամի չափով գումար նախատեսել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարության իրականացման հետևանքով Հայաստանի Հանրապետության Արագածոտնի և Շիրակի մարզերի Աշտարակ-Թալին-Գյումրի հատվածում ոչնչացված 2-րդ դասի արբանյակային գեոդեզիական ցանցի 9 հիմնակետերի և Հայաստանի Հանրապետության բարձունքային ցանցի 11 հենանիշերի վերակառուցման, տեղափոխման, դիտարկման և հավասարակշռման աշխատանքների իրականացման համար:

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գումարի վերադարձը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

3. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարության իրականացման հետևանքով Հայաստանի Հանրապետության Արագածոտնի և Շիրակի մարզերի Աշտարակ-Թալին-Գյումրի հատվածում ոչնչացված 2-րդ դասի արբանյակային գեոդեզիական ցանցի 9 հիմնակետերի և Հայաստանի Հանրապետության բարձունքային ցանցի 11 հենանիշերի վերակառուցման, տեղափոխման, դիտարկման և հավասարակշռման աշխատանքների կազմակերպումն ապահովելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին 2013 թվականի ինն ամսում հատկացնել 12157.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Գեոդեզիական-քարտեզագրական ծախսեր» հոդվածով):

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 3-րդ կետով նախատեսված աշխատանքների ֆինանսավորումն ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնելու դեպքում:

i

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2013 թվականի սեպտեմբերի 13-ի

N 1048-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ 11.32 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

._________________________________________________________________________.

|Չափորոշիչներ                            |Ցուցանիշների փոփոխությունը      |

|                                        |(ավելացումները նշված են դրական  |

|                                        |նշանով)                         |

|                                        |________________________________|

|                                        |ոչ ֆինանսական  |ֆինանսական      |

|                                        |ցուցանիշներ    |ցուցանիշներ     |

|                                        |_______________|________________|

|                                        |ինն ամիս|տարի  |ինն ամիս|տարի   |

|________________________________________|________________________________|

|Գերատես-  |   105009  |                 |                                |

|չության   |           |                 |                                |

|կոդը      |           |                 |                                |

|________________________________________|________________________________|

|2. Հանրային սեփականության կառավարման    |                                |

|արդյունքների ցուցանիշները               |                                |

|2.1. Կարողությունների զարգացում         |                                |

|2.1.1. Ֆիզիկական կապիտալ. կառավարչական  |                                |

|հիմնարկի կողմից ուղղակիորեն օգտագործվող |                                |

|ակտիվներ (ակտիվների ձեռքբերում,         |                                |

|կառուցում կամ հիմնանորոգում)            |                                |

|________________________________________|________________________________|

|Ծրագրային |Անվանումը                    |               |                |

|դասիչը    |_____________________________|               |                |

|          |ՎԻ ՋԻ ԷՍ-84 (WGS-84)         |               |                |

|          |համաշխարհային գեոդեզիական    |               |                |

|          |կոորդինատային համակարգում    |               |                |

|          |2-րդ դասի և  Հայաստանի       |               |                |

|          |Հանրապետության բարձունքային  |               |                |

|          |ցանցերի ոչնչացված կետերի     |               |                |

|          |վերակառուցման աշխատանքներ    |               |                |

|__________|_____________________________|               |                |

|1012|ԿՀ14 |Նկարագրությունը              |               |                |

|    |     |_____________________________|               |                |

|    |     |ՎԻ ՋԻ ԷՍ 84 (WGS-84)         |               |                |

|    |     |համաշխարհային գեոդեզիական    |               |                |

|    |     |կոորդինատային համակարգում    |               |                |

|    |     |2-րդ դասի և  Հայաստանի       |               |                |

|    |     |Հանրապետության բարձունքային  |               |                |

|    |     |ցանցերի ոչնչացված կետերի     |               |                |

|    |     |վերակառուցման աշխատանքներ    |               |                |

|__________|_____________________________|_______________|________________|

|Քանակական |Հենանիշի և  կետերի (11+9)    |    20  |  20  |    X   |   X   |

|          |տեղազննում (կետ)             |        |      |        |       |

|__________|_____________________________|________|______|________|_______|

|Քանակական |Հենանիշի և  կետերի (11+9)    |    20  |  20  |    X   |   X   |

|          |տեղադրում (կետ)              |        |      |        |       |

|__________|_____________________________|________|______|________|_______|

|Քանակական |III դասի նիվելիրացում        |    60  |  60  |    X   |   X   |

|          |(գծ. կմ)                     |        |      |        |       |

|__________|_____________________________|________|______|________|_______|

|Քանակական |Նիվելիրացման նյութերի մշակում|    60  |  60  |    X   |   X   |

|          |(գծ. կմ)                     |        |      |        |       |

|__________|_____________________________|________|______|________|_______|

|Քանակական |GPS արբանյակային             |    20  |  20  |    X   |   X   |

|          |տեխնոլոգիայով 2-րդ դասի ցանցի|        |      |        |       |

|          |կետերի դիտումներ (կետ)       |        |      |        |       |

|__________|_____________________________|________|______|________|_______|

|Քանակական |Կետերի GPS դիտարկում մշտական |    5   |  5   |    X   |   X   |

|          |գործող բազայի աշխատանքի      |        |      |        |       |

|          |ընթացքում (կետ)              |        |      |        |       |

|__________|_____________________________|________|______|________|_______|

|Քանակական |GPS կետերի հավասարակշռում և  |    20  |  20  |    X   |   X   |

|          |հաշվարկում (կետ)             |        |      |        |       |

|________________________________________|________|______|________|_______|

|Տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից ակտիվի  |    X   |   X  | 12157.0|12157.0|

|ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման |        |      |        |       |

|վրա կատարվող ծախսերը (հազ. դրամ)        |        |      |        |       |

|________________________________________|________|______|________|_______|

|Ակտիվի ծա-|6,7 տարի                     |        |      |        |       |

|ռայության |                             |        |      |        |       |

|կանխատես- |                             |        |      |        |       |

|վող       |                             |        |      |        |       |

|ժամկետը   |                             |        |      |        |       |

|__________|_____________________________|________|______|________|_______|

|Ակտիվի    |Մշակված չէ                   |        |      |        |       |

|ընդհանուր |                             |        |      |        |       |

|արժեքը    |                             |        |      |        |       |

|(հազ.     |                             |        |      |        |       |

|դրամ)     |                             |        |      |        |       |

|__________|_____________________________|________|______|________|_______|

|Տվյալ     |Մշակված չէ                   |        |      |        |       |

|բյուջե-   |                             |        |      |        |       |

|տային     |                             |        |      |        |       |

|տարվան    |                             |        |      |        |       |

|նախորդող  |                             |        |      |        |       |

|բյուջե-   |                             |        |      |        |       |

|տային     |                             |        |      |        |       |

|տարիների  |                             |        |      |        |       |

|ընթացքում |                             |        |      |        |       |

|ակտիվի    |                             |        |      |        |       |

|վրա       |                             |        |      |        |       |

|կատարված  |                             |        |      |        |       |

|ծախսերը   |                             |        |      |        |       |

|(հազ.     |                             |        |      |        |       |

|դրամ)     |                             |        |      |        |       |

|________________________________________|_______________|________________|

|Ակտիվն օգտագործող կազմակերպության       |               |                |

|անվանումը                               |               |                |

|_________________________________________________________________________|

|ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե          |

|_________________________________________________________________________|

|Փոխարինվող ակտիվների նկարագրությունը    |               |                |

|________________________________________|_______________|________________|

|Ազդեցությունը կազմակերպության           |               |                |

|կարողությունների զարգացման վրա,         |               |                |

|մասնավորապես`                           |               |                |

|_________________________________________________________________________|

|Քանակական,|Ակտիվն անհրաժեշտ է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի    |

|որակական, |կադաստրի պետական կոմիտեի կողմից իրականացվող ԱԾ01 «Անշարժ      |

|ժամկետայ- |գույքի պետական միասնական կադաստրի վարման, անշարժ գույքի       |

|նության և |շուկայի վերլուծությունների, համակարգված դիտարկումների         |

|այլ չափո- |իրականացման և  իրազեկման ծառայություններ» ծրագրի իրականացումն |

|րոշիչների |ապահովելու համար                                              |

|փոփոխու-  |                                                              |

|թյան վրա  |                                                              |

|__________|______________________________________________________________|

|Ծախսային  |Կիրառելի չէ                                                   |

|արդյունա- |                                                              |

|վետության |                                                              |

|բարելավման|                                                              |

|վրա       |                                                              |

|_________________________________________________________________________|

|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց)         |               |                |

|շրջանակներում իրականացվում է            |               |                |

|քաղաքականության միջոցառումը             |               |                |

|_________________________________________________________________________|

|1012 Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարման, անշարժ գույքի      |

|շուկայի վերլուծությունների, համակարգված դիտարկումների իրականացման և      |

|իրազեկման ծառայություններ (ԱԾ01)                                         |

|_________________________________________________________________________|

|Վերջնական արդյունքի նկարագրությունը     |               |                |

|_________________________________________________________________________|

|Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարում, համակարգի               |

|գործունեության ապահովում, ՀՀ օրենսդրությամբ վերապահված լիազորությունների |

|իրականացում և  հասարակության իրազեկում                                   |

._________________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2013 թվականի սեպտեմբերի 13-ի

N 1048-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

._____________________________________________________________________.

|Գնման առարկայի                                       |Գումարի        |

|_____________________________________________________|փոփոխությունը  |

|անվանումը                            |չափի|քա- |գնման|(հազ. դրամ)    |

|                                     |միա-|նակը|ձևը  |(ավելացումները |

|                                     |վորը|    |     |նշված են դրական|

|                                     |    |    |     |նշանով, իսկ    |

|                                     |    |    |     |նվազեցումները` |

|                                     |    |    |     |փակագծերում)   |

|_____________________________________________________________________|

|ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե      |

|_____________________________________________________________________|

|Բաժին N 01  |Խումբ N 01  |Դաս N 01   |ՀՀ պահուստային |        12157.0|

|            |            |           |ֆոնդ           |               |

|_____________________________________________________________________|

|1. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի  |

|ստորաբաժանումների կողմից մատուցված ծառայություններից ստացվող         |

|եկամուտների հաշվին կոմիտեի համակարգի կարողությունների զարգացում      |

|_____________________________________________________________________|

|ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ                 |    |    |     |               |

|_____________________________________|____|____|_____|_______________|

|Ճարտարագիտական այլ գործունեություն և |դրամ|1.0 |ԲԸԱՀ |        12157.0|

|դրա հետ կապված տեխնիկական            |    |    |     |               |

|խորհրդատվություններ                  |    |    |     |               |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.09.2013
N 1048-Ն
Որոշում