040.0389.040699
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«4» հունիսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 հունիսի 1999 թվականի թիվ 389
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 262 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 22-ի «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին «Հայաստանի Հանրապետության օրենքի առանձին հոդվածների գծով վերաբաշխում կատարելու մասին» N 262 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 1-ին կետում «01. Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» բառերը փոխարինել «03. Պետական նշանակության ավտոճանապարհների պահպանում և շահագործում» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունիսի 4-ից: