040.0387.040699
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«4» հունիսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 հունիսի 1999 թվականի թիվ 387
ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԲՌՆԱԳԱՂԹԻ 50-ԱՄՅԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում զանգվածային բռնագաղթի 50-ամյակը պատշաճ մակարդակով նշելու միջոցառումների ծախսերը ֆինանսավորելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 22-ի N 258 որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանրապետական հանձնաժողովի միջնորդությունը և Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը հատկացնել 3,5 մլն դրամ` համաձայն նախահաշվի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունիսի 4-ից: