040.0368.010699
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«1» հունիսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 հունիսի 1999 թվականի թիվ 368
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՆԽԻԿ ՁԵՎՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիմնադրույթներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին և Երևանի քաղաքապետին`
ա) պետական և համայնքների բյուջեներից հետևյալ ուղղություններով կատարվող վճարումները կարող են իրականացվել նաև կանխիկ ձևով` առանց սահմանափակումների`
աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ,
նպաստներ,
գործուղման և ծառայողական շրջագայությունների ծախսեր (միայն օրապահիկ, գիշերավարձ, տրանսպորտի ծախսեր)
կրթաթոշակներ,
կենսաթոշակներ,
այլ անհատույց հատկացումներ ֆիզիկական անձանց, բացառությամբ բյուջետային հիմնարկ չհանդիսացող կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների միջոցով նշված գումարների հատկացման դեպքերի.
i
բ) Հայաստանի Հանրապետության պաշտպանական, ռազմական, հասարակական կարգի պահպանության և ազգային անվտանգության կարիքների համար բյուջետային հիմնարկների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից կանխիկ ձևով կատարվող ծախսերի տարեկան չափաքանակները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
գ) Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների կողմից սույն որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում չնշված ուղղություններով կատարվող ծախսերը, որպես կանոն, իրականացնել անկանխիկ ձևով.
դ) Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների կողմից կանխիկ ձևով ծախսեր չեն կարող իրականացվել հետևյալ ուղղություններով`
գույքի և սարքավորումների, փափուկ գույքի և հանդերձանքի ձեռքբերման ծախսեր,
ավտոճանապարհների շահագործման և պահպանման ծախսեր,
կապիտալ շինարարության և կապիտալ նորոգումների ծախսեր,
նյութական ռեսուրսների պահուստի ձևավորման ծախսեր,
կապի ծառայությունների, ջրմուղ-կոյուղուց օգտվելու, էլեկտրաէներգիայի և ջեռուցման ծախսեր:
(1-ին կետը փոփ. 04.04.00 թիվ 145, 30.04.01 թիվ 362 որոշումներ)
2. Սահմանել, որ
ա) բյուջետային հիմնարկների կողմից կանխիկ ձևով ստացված դրամական միջոցները` ստացման օրվանից հաշված յոթերորդ աշխատանքային օրվա դրությամբ, ամբողջությամբ պետք է ծախսվեն: Նշված ժամկետում կանխիկ գումարն ամբողջությամբ չծախսվելու դեպքում մնացորդը պետք է վերադարձվի և մուտքագրվի տվյալ հիմնարկն սպասարկող գանձապետարանի բյուջետային հաշվին, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետի համաձայն իրականացվող ծախսերի.
i
բ) բյուջետային հիմնարկները շաբաթական կտրվածքով, տվյալ հիմնարկն սպասարկող գանձապետարան են ներկայացնում հաշվետվություն կանխիկ ձևով կատարված ծախսերի վերաբերյալ, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետի համաձայն իրականացվող ծախսերի:
Ներկայացվող հաշվետվությանը կցվում են կանխիկ ձևով կատարված ծախսերը հիմնավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի կրկնօրինակները, որոնք, որպես պարտադիր պայման, պետք է ներառեն կանխիկ ձևով կատարված գործարքի կողմ հանդիսացող անձի հարկային հաշվառման տվյալները.
գ) սույն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետի պահանջների համաձայն չհիմնավորված ծախսերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով ենթակա են վերականգնման և մուտքագրվում են տվյալ հիմնարկն սպասարկող գանձապետարանի բյուջետային հաշվին:
(2-րդ կետը փոփ. 04.04.00 թիվ 145 որոշում)
i
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1994 թվականի օգոստոսի 16-ի «Բյուջետային հիմնարկների ու կազմակերպությունների կողմից բանկային հիմնարկներից կանխիկ գումարների դուրսգրման և օգտագործման կարգի հաստատման մասին» N 375 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից: