(ուժը կորցրել է 13.01.00 թիվ 15 որոշում)
i
040.0361.290599
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«29» մայիսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 մայիսի 1999 թվականի թիվ 361
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 164 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հոկտեմբերի 10-ի N 330 որոշման մեջ լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի հանրակրթական ուսումնական հաստատություններ գործուղված բարձրագույն կրթությամբ ուսուցիչներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարեկետում տալու մասին» N 164 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
որոշմամբ հաստատված ցանկում`
ա) Սյունիքի մարզի բնակավայրերի`
ցանկից հանել Վերին Խոտանան, Գոմարան, Խալաջ, Խդրանց, Շենաթաղ, Առաջաձոր բնակավայրերը.
ցանկը լրացնել Խնածախ, Տեղ, Ներքին Խնձորեսկ, Հարթաշեն, Բարձրավան, Ծավ, Ներքին Հանդ, Կարճևան, Շիկահող, Դիցմայրի, Եղվարդ, Դավիթ Բեկ, Գորայք, Ալդարա, Շվանիձոր բնակավայրերով.
բ) Տավուշի մարզի բնակավայրերի`
ցանկում «Ծաղկավան (Տավուշի շրջ.)» բառերը փոխարինել «Ծաղկավան (Իջևանի շրջ.)» բառերով.
ցանկը լրացնել Այգեձոր, Վարագավան, Կոթի, Բաղանիս, Կողբ, Չորաթան, Արծվաբերդ, Կայան բնակավայրերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մայիսի 29-ից: