040.0300.080599
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«8» մայիսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 մայիսի 1999 թվականի թիվ 300
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի N 325 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 7-ի «Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց առողջական վիճակի գնահատման, բժշկական փորձաքննության ու սպասարկման կարգը հաստատելու մասին» N 325 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց առողջական վիճակի գնահատման, բժշկական փորձաքննության անցկացման և բժշկական օգնության ու սպասարկման կարգի հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մայիսի 8-ից:
Հավելված
նախազորակոչային և զորակոչային
տարիքի անձանց առողջական վիճակի
գնահատման, բժշկական փորձաքննության
անցկացման և բժշկական օգնության ու
սպասարկման կարգի
Պոլիկլինիկաներում կամ ամբուլատորիաներում պետական պատվերի
շրջանակներում կատարվող բժշկական քննությունները
.________________________________________________________________________.
| Տարիքը | Մասնագետները | Հետազոտությունները |
|___________________|_____________________|______________________________|
| 15 տարեկան |Ընդհանուր պրակտիկայի |Ընդհանուր բժշկական զննում, |
| պատանիներ | թերապևտ |մարդաչափություն, պատվաստում, |
| | |շնչաչափություն (սպիրոմետրիա), |
| | |ուժաչափություն (դինամոմետրիա) |
|___________________|_____________________|______________________________|
| 16 տարեկան անձինք |Ընդհանուր պրակտիկայի |Համալիր բժշկական քննություն, |
| (նախազորակոչային |թերապևտ, վիրաբույժ, |մարդաչափություն, պատվաստում, |
| տարիք) | քիթ-կոկորդ-ականջի |շնչաչափություն (սպիրոմետրիա), |
| |մասնագետ, նյարդաբան, |ուժաչափություն (դինամոմետրիա),|
| |ստոմատոլոգ, հոգեբույժ|ֆլյուորոգրաֆիա, արյան խումբ, |
| | մաշկավեներաբան |RH, ցուցումների դեպքում` մեզի |
| | |և արյան կլինիկական քննություն|
|___________________|_____________________|______________________________|
| 17 տարեկան անձինք |Ընդհանուր պրակտիկայի |Համալիր բժշկական քննություն, |
| (նախազորակոչային | թերապևտ |մարդաչափություն, պատվաստում, |
| տարիք) | |շնչաչափություն (սպիրոմետրիա), |
| | |ուժաչափություն (դինամոմետրիա) |
|___________________|_____________________|______________________________|
| 18 տարեկան անձինք |Ընդհանուր պրակտիկայի |Համալիր բժշկական քննություն, |
|(զորակոչային տարիք)|թերապևտ, վիրաբույժ, |մարդաչափություն, պատվաստում, |
| | քիթ-կոկորդ-ականջի |շնչաչափություն (սպիրոմետրիա), |
| |մասնագետ, նյարդաբան, |ուժաչափություն (դինամոմետրիա),|
| |ստոմատոլոգ, հոգեբույժ|ֆլյուորոգրաֆիա, ՄՊՌ, արյան |
| | |խումբ, RH, արյան և մեզի |
| | |ընդհանուր քննություն |
.________________________________________________________________________.