040.0215.120499
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«12» ապրիլի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 ապրիլի 1999 թվականի թիվ 215
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 864 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 30-ի «Բնօգտագործման վճարի դրույքաչափերի մասին» N 864 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերի II բաժնի 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ազնիվ մետաղների յուրաքանչյուր գրամի արդյունահանման համար`
ոսկի 1,5 տոկոս
արծաթ 1,5 տոկոս
պլատին 1,5 տոկոս
2. Գունավոր և հազվագյուտ մետաղների յուրաքանչյուր տոննայի արդյունահանման համար`
պղինձ 1,3 տոկոս
մոլիբդեն 1,3 տոկոս
կապար 1,0 տոկոս
ցինկ 1,0 տոկոս
ալյումին 1,3 տոկոս
ռենիում 1,3 տոկոս
կադմիում 1,3 տոկոս
սելեն 1,4 տոկոս
թելուր 1,3 տոկոս»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: