(ուժը կորցրել է 26.02.09 թիվ 190-Ն որոշում)
i
040.0191.300399
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«30» մարտի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 մարտի 1999 թվական թիվ 191
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՈՎՈՐԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՂՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ԵՎ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. 1999 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված հատկացումների սահմաններում 1999 թվականի հունվարի 1-ից սահմանել`
ա) Ռուսաստանի Դաշնության ռազմաուսումնական հաստատությունների ունկնդիր Հայաստանի Հանրապետության զինծառայողների պաշտոնային դրույքաչափերը` համաձայն հավելվածի.
բ) Ռուսաստանի Դաշնության ռազմաուսումնական հաստատություններում ուսանող Հայաստանի Հանրապետության զինծառայողների կրթաթոշակը` 25 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով.
գ) այլ պետությունների ռազմաուսումնական հաստատություններում ուսանող Հայաստանի Հանրապետության զինծառայողների կրթաթոշակները` 100 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով:
(1-ին կետը փոփ. 21.10.04 թիվ 1453-Ն, 16.03.06 թիվ 312-Ն որոշումներ)
i
2. Պահպանել Ռուսաստանի Դաշնության և այլ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների ունկնդիր Հայաստանի Հանրապետության զինծառայողների ամսական դրամական բավարարման վճարումները Հայաստանի Հանրապետության դրամով սահմանված չափերով և կարգով:
(2-րդ կետը փոփ. 21.10.04 թիվ 1453-Ն որոշում)
i
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 22-ի «ԱՊՀ անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատություններ սովորելու գործուղվող Հայաստանի Հանրապետության զինծառայողների և կուրսանտների պաշտոնային դրույքաչափերի և կրթաթոշակների մասին» N 641 որոշման 1-ին և 2-րդ կետերը և Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 22-ի N 641 որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» N 480 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մարտի 30-ից:
Հավելված
ՀՀ կառավարության 1999 թվականի
մարտի 30-ի N 191 որոշման
Ռուսաստանի Դաշնության ռազմաուսումնական հաստատությունների
ունկնդիր Հայաստանի Հանրապետության զինծառայողների
պաշտոնային դրույքաչափերը
_________________________________________________________________________
Պաշտոնի անվանումը Պաշտոնային դրույքաչափը
(ԱՄՆ-ի դոլար)
_________________________________________________________________________
Կենտրոնական ապարատ
-------------------
վարչության պետ 300
բաժնի պետ 260
բաժանմունքի պետ, խմբի պետ, տեսչության պետ 240
ավագ սպա, սպա 220
Զինվորական միավորումներ և ստորաբաժանումներ
--------------------------------------------
դիվիզիայի հրամանատար 300
բրիգադայի հրամանատար 280
գնդի հրամանատար 260
գումարտակի (դիվիզիոնի) հրամանատար 240
վաշտի հրամանատար 220
դասակի հրամանատար 200