Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 33 ...

 

 

040.0164.180399

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«18» մարտի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 մարտի 1999 թվական թիվ 164

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 330 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՎՈՐ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂՎԱԾ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՄԲ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության մարզերում իրականացվող սոցիալական զարգացման ծրագրերում երիտասարդության մասնագիտական կրթության և զբաղվածության, ինչպես նաև ժողովրդագրական ու պաշտպանության հիմնախնդիրները և համաձայն «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14 և 16 հոդվածների Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների ցանկի մասին» N 330 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկել`

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղը,

Երևանի գեղարվեստի պետական ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղը,

Երևանի թատերական արվեստի պետական ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղը,

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը:

(1-ին կետն ուժը կորցրել 13.01.00 թիվ 15 որոշում)

i

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի ցանկը, որտեղ գործուղված բարձրագույն կրթությամբ ուսուցիչներին տրվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարեկետում (կցվում է):

(2-րդ կետն ուժը կորցրել 13.01.00 թիվ 15 որոշում)

i

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` մինչև 1999 թվականի ապրիլի 1-ը համատեղ մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում ուսուցիչների աշխատանքի գործուղման ու հաշվառման կարգը:

i

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մայիսի 16-ի «Ժամկետային զինվորական ծառայության զորակոչից տարեկետման իրավունքից օգտվող քաղաքացիների կատեգորիաների մասին» N 226 որոշումը (Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հոկտեմբերի 20-ի N 498 և 1997 թվականի սեպտեմբերի 16-ի N 383 որոշումների խմբագրությամբ):

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մարտի 18-ից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1999 թվականի

մարտի 18-ի N 164 որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

i

Հաստատել Հայաստանի Հանրապետության հեռավոր և սահմանամերձ

բնակավայրերի, որտեղ գործուղված բարձրագույն կրթությամբ

ուսուցիչներին տրվում է պարտադիր զինվորական

ծառայության զորակոչից տարեկետում

(ուժը կորցրել 13.01.00 թիվ 15 որոշում)

 

Գեղարքունիքի մարզ

 

Թթուջուր

Կուտական

Վահան

Ջիլ

Վերին Շորժա

Ծափաթաղ

Փամբակ

Դարանակ

Գեղամասար

Նորաբակ

Ախպրաձոր

Սոթք

Կութ

 

Լոռու մարզ

 

Ջիլիզա

 

Շիրակի մարզ

 

Գտաշեն

 

Սյունիքի մարզ

 

Խոզնավար

Վաղատուր

Արավուս

Կոռնիձոր

Շուռնուխ

Աղվանի

Կաղնուտ

Ագարակ (գյուղ)

Ճակատեն

Սրաշեն

Եղեգ

Նյուվադի

Մուցք

Սալվարդ

Սոֆլու

Ղզլջուղ

Ախլաթյան

Տորունիք

Լծեն

Խնածախ

Տեղ

Ներքին Խնձորեսկ

Հարթաշեն

Բարձրավան

Ծավ

Ներքին Հանդ

Կարճևան

Շիկահող

Դիցմայրի

Եղվարդ

Դավիթ Բեկ

Գորայք

Ալդարա

Շվանիձոր

 

Վայոց ձորի մարզ

 

Բարձրունի

Կարմրաշեն

Սերս

Նոր Ազնաբերդ

Խնձորուտ

Մարտիրոս

Խաչիկ

Գնիշիկ

 

Տավուշի մարզ

 

Բերդավան

Դովեղ

Բարեկամավան

Ոսկեվան

Ոսկեպար

Կիրանց

Ծաղկավան /Իջևանի շրջ./

Բերքաբեր

Սարիգյուղ

Սևաքար

Վազաշեն

Պառավաքար

Ներքին Կարմիր աղբյուր

Այգեպար

Մոսեսգեղ

Չինարի

Այգեձոր

Վարագավան

Կոթի

Բաղանիս

Կողբ

Չորաթան

Արծվաբերդ

Կայան

 

(ցանկը փոփ. 29.05.99 թիվ 361 որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.03.1999
N 164
Որոշում