040.0151.130399
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«13» մարտի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 մարտի 1999 թվական թիվ 151
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 132 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի («Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի խմբագրությամբ) 7 հոդվածի 2-րդ կետին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սարքավորումների և արտադրական նշանակության այլ տեխնիկայի համար մաքսատուրքի զրո տոկոս դրույքաչափ սահմանված լինելու հանգամանքը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 4-ի «Ավելացված արժեքի հարկով չհարկվող կանոնադրական կապիտալի սահմանված կարգով ձևավորմանն ու համալրմանն ուղղվող սարքավորումների ու արտադրական նշանակության այլ տեխնիկայի ցանկը հաստատելու մասին» N 132 որոշումը: