Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ...

 

 

606.0092.191211

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «19»        12            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60611553

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 դեկտեմբերի 2011 թվականի N 92-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N 14-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 42-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով, 49-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 30-ի «Տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամներ նշանակելու հայտի ձևը, կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը, տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը ըստ ընտրական տեղամասերի սահմանելու մասին» N 14-Ն որոշման 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ`

«3. Սահմանել, որ.

1) տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջև ըստ ընտրական տեղամասերի կատարվում է համակարգչային եղանակով «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով` ընտրական տեղամասերի կազմավորումից հետո, բայց ոչ ուշ, քան տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամներ նշանակելու մասին հայտերը ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետի սկիզբը` ապահովելով համամասնական հավասարության սկզբունքը,

2) տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը կատարելու նպատակով, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 42-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով որոշվում է Ազգային ժողովում խմբակցություն ունեցող յուրաքանչյուր կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին հասանելիք տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների թիվը, հիմք ընդունելով նույն օրն անցկացվող բոլոր ընտրությունների համար Հայաստանի Հանրապետությունում կազմավորված բոլոր տեղամասերի թիվը,

3) եթե նույն օրն անցկացվող ընտրությունների ժամանակ բոլոր այն ընտրատարածքներում, որտեղ ձևավորվել են ընտրական տեղամասեր և դրանց թիվը 18-ից ավելի է, բաշխումն իրականացվում է հետևյալ կերպ.

ա. հաշվարկվում է յուրաքանչյուր ընտրատարածքում յուրաքանչյուր կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին հասանելիք տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների (քարտուղարների) պաշտոնների նախնական թիվը հետևյալ բանաձևով`

 

ՆՔԹa

ԿaԸj = ԱՄԲՈՂՋ ԸՏԹj x (------),

ՏԹ

 

որտեղ`

ԿaԸj - j ընտրատարածքում a կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին հասանելիք տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների (քարտուղարների) պաշտոնների նախնական թիվն է,

ՆՔԹa - a կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին ամբողջ Հանրապետությունում հասանելիք տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների (քարտուղարների) պաշտոնների թիվն է, որը որոշվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 42-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով,

ԸՏԹj - j ընտրատարածքում կազմավորված ընտրական տեղամասերի ընդհանուր թիվն է,

ՏԹ-ն բոլոր ընտրատարածքներում կազմավորված ընտրական տեղամասերի թիվն է:

Եթե այդ հաշվարկի արդյունքում որևէ կուսակցություն, կուսակցությունների դաշինք Հանրապետության ողջ տարածքում ստանում է ավելի քիչ տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների կամ քարտուղարների պաշտոններ, քան պետք է ստանար Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 42-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, ապա պակասող պաշտոնների քանակը բաշխվում է ըստ ընտրատարածքներում առկա թափուր պաշտոնների` օգտագործելով MS Visսal Stսdiօ-ի ծրագրային միջոցների պատահական բաշխման ֆունկցիաները:

Արդյունքում ձևավորվում է յուրաքանչյուր ընտրատարածքում կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին հասանելիք համապատասխանաբար տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների վերջնական թիվը,

բ. եթե Ազգային ժողովում խմբակցություն ունեցող յուրաքանչյուր կուսակցություն, կուսակցությունների դաշինք տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմում նշանակում է երկու անդամ, ապա յուրաքանչյուր ընտրատարածքի համար իրականացվում է տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների 1000 պատահական բաշխում ըստ կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների և կոնկրետ ընտրական տեղամասերի, ապահովելով, որ այդ պատահական բաշխման ժամանակ յուրաքանչյուր տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմում նշանակվելիք հանձնաժողովի նախագահն ու քարտուղարը միաժամանակ չլինեն խորհրդարանական ընդդիմություն ներկայացնող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից նշանակվող` օգտագործելով MS Visսal Stսdiօ-ի ծրագրային միջոցների պատահական բաշխման ֆունկցիաները:

Յուրաքանչյուր n պատահական բաշխման համար գնահատվում է բաշխման առաջին որակը` ԱՈn-ն, հետևյալ բանաձևով`

 

m

ԱՈ n = sum Tn,

n=1

 

որտեղ` m -ը ընտրատարածքում ձևավորված ընտրական տեղամասերի թիվն է:

Tn-ը հավասար է 1, եթե n պատահական բաշխման դեպքում m տեղամասում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնը զբաղեցնում են տարբեր կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ներկայացուցիչներ, և հավասար է զրոյի հակառակ դեպքում:

Արդյունքում ընտրվում են առավել բարձր առաջին որակ ունեցող 100 պատահական բաշխումները:

Եթե Ազգային ժողովում խմբակցություն ունեցող յուրաքանչյուր կուսակցություն, կուսակցությունների դաշինք տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմում նշանակում է մեկ անդամ, ապա առաջին որակական ցուցանիշը չի հաշվարկվում, այլ կատարվում է 1000 պատահական բաշխում այնպես, որ նույն կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը նույն տեղամասային ընտրական հանձնաժողովում չունենա միաժամանակ հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոն, ապահովելով, որ այդ պատահական բաշխումների ժամանակ յուրաքանչյուր տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմում նշանակվելիք հանձնաժողովի նախագահն ու քարտուղարը միաժամանակ չլինեն խորհրդարանական ընդդիմություն ներկայացնող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից նշանակվող:

Պատահական բաշխումներից յուրաքանչյուրի համար գնահատվում է բաշխման երկրորդ որակը:

Այդ նպատակով հաշվարկվում է ընտրատարածքում ձևավորված ընտրական տեղամասերի ընտրողների թվի միջին թվաբանականը` ԸՆՏՄԻՋ:

Յուրաքանչյուր a կուսակցության, կուսակցությունների դաշինքի համար հաշվարկվում է ընտրատարածքում ձևավորված n1 պատահական բաշխման դեպքում այն ընտրական տեղամասերի ընտրողների միջին թվաբանականը, որում այդ կուսակցությունը, կուսակցությունների դաշինքն ունի հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի պաշտոն` ԿՈՒՍԸՆՏՄԻՋn1: Եթե կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը նույն տեղամասային ընտրական հանձնաժողովում ունի և հանձնաժողովի նախագահի, և քարտուղարի պաշտոն, ապա այս ցուցանիշը հաշվարկելիս այդ ընտրական տեղամասը հաշվի է առնվում երկու անգամ:

n1 պատահական բաշխման դեպքում երկրորդ որակը` ԵՈn1-ը, հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

Կa

ԵՈn1 = 1/sum (ԿՈՒՍԸՆՏՄԻՋa - ԸՆՏՄԻՋ).2

a=1

 

որտեղ` Կa- պաշտոնների բաշխմանը մասնակից կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների թիվն է:

Արդյունքում ընտրատարածքում ընտրվում է այն բաշխումը, որի երկրորդ որակն առավելագույնն է: Հավասարության դեպքում առավելագույն հավասար որակների միջև ընտրությունն իրականացվում է վիճակահանությամբ` օգտագործելով MS Visսal Stսdiօ-ի ծրագրային միջոցների պատահական ընտրության ֆունկցիաները,

4) եթե նույն օրն անցկացվող ընտրությունների ժամանակ բոլոր այն ընտրատարածքներում, որտեղ ձևավորվել են ընտրական տեղամասեր և որևէ ընտրատարածքում ընտրական տեղամասերի թիվը 18-ից պակաս է, բաշխումն իրականացվում է հետևյալ կերպ.

ա. հաշվարկվում է յուրաքանչյուր ընտրատարածքում յուրաքանչյուր կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին հասանելիք տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների (քարտուղարների) պաշտոնների նախնական թիվը հետևյալ բանաձևով`

 

ՆՔԹa

ԿaԸj = ԱՄԲՈՂՋ ԸՏԹj x (------),

ՏԹ

 

որտեղ`

ԿaԸj - j ընտրատարածքում a կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին հասանելիք տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների (քարտուղարների) պաշտոնների նախնական թիվն է,

ՆՔԹa - a կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին ամբողջ Հանրապետությունում հասանելիք տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների (քարտուղարների) պաշտոնների թիվն է, որը որոշվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 42-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով,

ԸՏԹj - j ընտրատարածքում կազմավորված ընտրական տեղամասերի ընդհանուր թիվն է,

ՏԹ-ն բոլոր ընտրատարածքներում կազմավորված ընտրական տեղամասերի թիվն է:

Եթե այդ հաշվարկի արդյունքում որևէ կուսակցություն, կուսակցությունների դաշինք Հանրապետության ողջ տարածքում ստանում է ավելի քիչ տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների կամ քարտուղարների պաշտոններ, քան պետք է ստանար Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 42-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, ապա պակասող պաշտոնների քանակը բաշխվում է ըստ ընտրատարածքներում առկա թափուր պաշտոնների` օգտագործելով MS Visսal Stսdiօ-ի ծրագրային միջոցների պատահական բաշխման ֆունկցիաները: Իրականացվում է այդպիսի 100 բաշխում:

Յուրաքանչյուր պատահական բաշխման համար իրականացվում է տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների 100 պատահական բաշխում ըստ կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների և կոնկրետ ընտրական տեղամասերի, ապահովելով, որ այդ պատահական բաշխման ժամանակ յուրաքանչյուր ընտրական տեղամասի կազմում նշանակվելիք հանձնաժողովի նախագահն ու քարտուղարը միաժամանակ չլինեն խորհրդարանական ընդդիմություն ներկայացնող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից նշանակվող` օգտագործելով MS Visսal Stսdiօ-ի ծրագրային միջոցների պատահական բաշխման ֆունկցիաները,

բ. եթե Ազգային ժողովում խմբակցություն ունեցող յուրաքանչյուր կուսակցություն, կուսակցությունների դաշինք տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմում նշանակում է երկու անդամ, ապա յուրաքանչյուր n պատահական բաշխման համար գնահատվում է բաշխման առաջին որակը` ԱՈn-ն, հետևյալ բանաձևով`

 

m

ԱՈ n = sum Tn,

n=1

 

որտեղ` m -ը ընտրատարածքում ձևավորված ընտրական տեղամասերի թիվն է:

Tn-ը հավասար է 1, եթե n պատահական բաշխման դեպքում m տեղամասում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնը զբաղեցնում են տարբեր կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչներ, և հավասար է զրոյի հակառակ դեպքում:

Արդյունքում ընտրվում են առավել բարձր առաջին որակ ունեցող 10 պատահական բաշխում:

Եթե Ազգային ժողովում խմբակցություն ունեցող յուրաքանչյուր կուսակցություն, կուսակցությունների դաշինք տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմում նշանակում է մեկ անդամ, ապա առաջին որակական ցուցանիշը չի հաշվարկվում, այլ պատահական բաշխումները կատարվում է այնպես, որ նույն կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը նույն տեղամասային ընտրական հանձնաժողովում չունենա միաժամանակ հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոն, ապահովելով, որ այդ պատահական բաշխումների ժամանակ յուրաքանչյուր տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմում նշանակվելիք հանձնաժողովի նախագահն ու քարտուղարը միաժամանակ չլինեն խորհրդարանական ընդդիմություն ներկայացնող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից նշանակվող:

Պատահական բաշխումներից յուրաքանչյուրի համար գնահատվում է բաշխման երկրորդ որակը:

Այդ նպատակով հաշվարկվում է Հանրապետությունում ձևավորված տեղամասերի ընտրողների թվի միջին թվաբանականը` ՀԱՆՄԻՋ:

Յուրաքանչյուր a կուսակցության, կուսակցությունների դաշինքի համար հաշվարկվում է Հանրապետությունում ձևավորված n1 պատահական բաշխման դեպքում այն ընտրական տեղամասերի ընտրողների միջին թվաբանականը, որում այդ կուսակցությունը, կուսակցությունների դաշինքն ունի հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի պաշտոն` ԿՈՒՍՀԱՆՄԻՋn1: Եթե կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը նույն տեղամասային ընտրական հանձնաժողովում ունի և հանձնաժողովի նախագահի, և քարտուղարի պաշտոն, ապա այս ցուցանիշը հաշվարկելիս այդ ընտրական տեղամասը հաշվի է առնվում երկու անգամ:

n1 պատահական բաշխման դեպքում երկրորդ որակը` ԵՈn1 -ը, հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

Կa

ԵՈn1 = 1/sum (ԿՈՒՍՀԱՆՄԻՋa - ՀԱՆՄԻՋ).2

a= 1

 

որտեղ` Կa - պաշտոնների բաշխմանը մասնակից կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի թիվն է:

Արդյունքում ընտրվում է այն բաշխումը, որի երկրորդ որակն առավելագույնն է: Հավասարության դեպքում առավելագույն հավասար որակների միջև ընտրությունն իրականացվում է վիճակահանությամբ` օգտագործելով MS Visսal Stսdiօ-ի ծրագրային միջոցների պատահական ընտրության ֆունկցիաները,

5) տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների ժամանակ, եթե կազմավորված ընտրական տեղամասերի թիվը փոքր է 3-ից, ապա յուրաքանչյուր տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը կատարվում է վիճակահանությամբ` օգտագործելով MS Visսal Stսdiօ-ի ծրագրային միջոցների պատահական ընտրության ֆունկցիաները, այնպես, որ նույն տեղամասային ընտրական հանձնաժողովում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները միաժամանակ չզբաղեցնեն կառավարության կազմավորմանը մասնակցած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ներկայացուցիչները:»:

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
14.12.2011
N 92-Ն
Որոշում