Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 1059- ...

 

 

040.1715.091211

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 դեկտեմբերի 2011 թվականի N 1715-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 1059-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 28-ի «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամ հիմնադրելու մասին» N 1059-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`

1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետով.

i

«2.1. «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն նշանակել Արտակ Ղազարյանին (անձնագիր` AH 0258962, տրված` 19.01.2007 թ., 020-ի կողմից):».

2) որոշման 4-րդ կետից հանել «(գույքային ներդրման եղանակով)» բառերը.

i

3) որոշման հավելվածի`

ա. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«5. Հիմնադրամի շահառուներն են` Հայաստանի Հանրապետությունը (ի դեմս Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային բարեփոխումների իրականացման բնագավառում գործող պետական կառավարման մարմինների), Հայաստանի Հանրապետությունում գործող տնտեսավարող սուբյեկտները, աշխատողները, ուսանողները, կենսաթոշակառուները:»,

բ. 26-րդ կետը «մարմինը» բառից հետո լրացնել «9 անդամից կազմված» բառերով,

i

գ. 33-րդ կետից հանել «Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.12.2011
N 1715-Ն
Որոշում