040.1697.071211
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 հոկտեմբերի 2011 թվականի N 1697-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1516-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 11-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1516-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման N 1 հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«6. Նախարարության համակարգը կազմված է նախարարից, նախարարության աշխատակազմից, նախարարության կառավարման ոլորտում գործող սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններից:».
2) որոշման N 1 հավելվածի 8-րդ կետում`
i
ա. «ե», «ը», «ժբ», «ժգ» և «ժդ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ե. անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում զարգացման, ինչպես նաև անտառային պաշարների արդյունավետ օգտագործման ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ.».
«ը. անտառային հողերում հրդեհային անվտանգության, ինչպես նաև վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ.».
«ժբ. գյուղատնտեսական մշակաբույսերի սերմնաբուծության աջակցության, բույսերի, բուսական արտադրանքի ու կարգավորող առարկաների կարանտին հիվանդությունների ու առավել վնասակար օրգանիզմների դեմ պայքարի միջոցառումների ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ (բացառությամբ տեսչական գործառույթների).
ժգ. կենդանիների տոհմային գործի զարգացման, անասնաբուժության ու հակաանասնահամաճարակային միջոցառումների ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ (բացառությամբ տեսչական գործառույթների).
ժդ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման ու մելիորացիայի (բարելավման) ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ»,
բ. ուժը կորցրած ճանաչել «զ» և «է» ենթակետերը,
գ. «ժզ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժզ 1» ենթակետով.
«ժզ1. Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով նախատեսված գետերի ջրերի վնասակար ներգործության կանխման և վերացման միջոցառումների մշակում և իրականացման մոնիթորինգ».
3) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի`
ա. քարտուղարությունն առանձնացման ձևով վերակազմակերպել քարտուղարության և առաջին բաժնի,
բ. անտառաբուծության վարչությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել անտառաբուծության բաժնի,
գ. գիտության և կրթության վարչությունը և ագրովերամշակման զարգացման և սննդամթերքի անվտանգության վարչությունը միաձուլման ձևով վերակազմակերպել ագրովերամշակման զարգացման վարչության և սննդամթերքի անվտանգության վարչության.
i
4) որոշման N 2 հավելվածի 1-ին և 3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Վարչություններ
Գյուղատնտեսության զարգացման ծրագրերի վարչություն
Բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչություն
Հողերի օգտագործման և մելիորացիայի վարչություն
Ագրովերամշակման զարգացման վարչություն
Անասնաբուծության և անասնաբուժության վարչություն
Սննդամթերքի անվտանգության վարչություն
Իրավաբանական վարչություն
Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչություն
Արտաքին կապերի վարչություն».
«3. Բաժիններ
Անտառաբուծության բաժին
Անձնակազմի կառավարման բաժին Առաջին բաժին Հասարակայնության հետ կապերի բաժին Տնտեսական բաժին Համակարգչային սպասարկումների և տեղեկատվական հոսքերի կառավարման բաժին»: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ