040.0043.020299
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«2» փետրվարի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 փետրվարի 1999 թվականի թիվ 43
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի ԹԻՎ 405 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության առանձին բյուջետային հիմնարկների կազմակերպական-իրավական ձևի ճշգրտման ընթացքում դրանց բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 26-ի «Բյուջետային հիմնարկների արտաբյուջետային հաշիվներով գործառնությունները կասեցնելու մասին» թիվ 405 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 17-ի թիվ 637 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 3-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության պետական ռեզերվների վարչության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության բուժգույքի երկարատև պահպանության վարչության» բառերը.
բ) նույն կետում «1998 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «1999 թվականի մարտի 31-ը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի փետրվարի 2-ից: