040.0037.210199
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«23» հունվարի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 հունվարի 1999 թվականի թիվ 37
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի ԹԻՎ 2 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 10-ի «Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի գանձման կարգը հաստատելու մասին» թիվ 2 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
որոշմամբ հաստատված կարգի`
i
ա) 12-րդ կետով նախատեսված արտոնության հավաստագիրը (ձև 5) շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է).
բ) 13-րդ կետի «զ» ենթակետը «վարչապետի» բառից հետո լրացնել «կենտրոնական բանկի նախագահի» բառերով.
գ) 13-րդ կետը «զ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «է» ենթակետով.
«է) Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և նրանց հավասարեցված անձանց, Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամների և նրանց հավասարեցված անձանց, Հայրենական մեծ պատերազմի 1-ին խմբի հաշմանդամին ուղեկցող անձի, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների ծնողների և այրիների, Խորհրդային Միության հերոսների և Փառքի 1-ին, 2-րդ կամ 3-րդ աստիճանների շքանշաններով պարգևատրված անձանց կողմից` ԱՊՀ անդամ պետությունների տարածքում արտոնյալ երթևեկության իրավունքը հաստատող կտրոնը, իսկ Հայաստանի Հանրապետության ազգային հերոսների կողմից` Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի վկայականը»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Ձև 5
_______
__________________________________________________________________________
ԱՐՏՈՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ
Ուղևոր _____________________________________________________________
(անունը, ազգանունը)
Ավիատոմս թիվ _______________________ Չվերթ թիվ _____________________
- մինչև 12 տարեկան երեխա _______________________________________
(ծննդյան վկայականի համարը)
- տարանցիկ ուղևոր
- միջազգային կազմակերպության
ներկայացուցիչ ________________________________________
(ՀՀ ԱԳՆ-ի վկայականի կամ դիվանագիտական
վկայականի (տեղեկանքի) համարը)
- դիվանագիտական անձնագրով
ՀՀ-ից մեկնող անձ ________________________________________
(դիվանագիտական անձնագրի համարը)
- ՀՀ-ում դիվանագիտական
ներկայացուցչության և
հյուպատոսական հիմնարկի
աշխատող կամ նրա ընտանիքի
անդամ ________________________________________
(ՀՀ ԱԳՆ-ի վկայականի կամ դիվանագիտական
վկայականի (տեղեկանքի) համարը)
- ՀՀ Նախագահի, ԱԺ նախագահի,
ՍԴ նախագահի, ՀՀ վարչապետի,
կենտրոնական բանկի նախագահի
կամ ԱԳ նախարարի հրավերով
ՀՀ այցելող պաշտոնական անձ
կամ պատվիրակության անդամ ________________________________________
(հրավիրող կողմը, տեղեկանքի համարը)
- ՀՄՊ-ի մասնակից և նրանց
հավասարեցված անձ, ՀՄՊ-ի
հաշմանդամ և նրան
հավասարեցված անձ, ՀՄՊ-ի
1-ին խմբի հաշմանդամին
ուղեկցող անձ, ՀՄՊ-ում
զոհվածի ծնող և այրի,
ԽՄ հերոս և Փառքի 1-ին,
2-րդ կամ 3-րդ աստիճանի
շքանշաններով պարգևատրված
անձ, ՀՀ ազգային հերոս ________________________________________
(ԱՊՀ անդամ պետությունների տարածքում
արտոնյալ երթևեկության իրավունքը հաստատող
կտրոնի վրա նշված վկայականի համարը, ՀՀ
ազգային հերոսի վկայականի համարը)
«_______» ________________ թ.
Կ.Տ. __________________________ ______________________________
(ուղևորի ստորագրությունը) (գրանցողի ստորագրությունը)
____________
Ոչ ընթեռնելի կամ ջնջումներով լրացված արտոնության հավաստագրի համար
պատասխանատու է գրանցողը