040.1052.040811
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 հուլիսի 2011 թվականի N 1052-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1398-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը և «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ ու 38-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի «Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին Հայաստանի Հանրապետության գործող միջազգային համաձայնագրերի որոշ դրույթներ կիրառելու մասին» N 1398-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.
2) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի «բ» ենթակետը.
i
3) որոշման 1-ին կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներից պահված (գանձված) և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված հարկի գումարի վերադարձման մասին սերտիֆիկատ-դիմումը լրացնելու և ներկայացնելու կարգը` համաձայն N 3 հավելվածի:».
i
4) որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2011 թվականի հուլիսի 21-ի
N 1052-Ն որոշման
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2004 թվականի հոկտեմբերի 7-ի
N 1398-Ն որոշման
ԿԱՐԳ
ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ
1. Սույն կարգը կիրառվում է եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից կնքված և գործող միջազգային համաձայնագրերի (այսուհետ` համաձայնագիր) անմիջականորեն գործելն ապահովելու և այդ համաձայնագրերի որոշ դրույթների գործնական կիրառումը կանոնակարգելու նպատակով:
2. Համաձայնագրի համաձայն` հայաստանյան աղբյուրներից ստացվող եկամուտը Հայաստանի Հանրապետությունում հարկումից ազատված լինելու կամ օրենքով սահմանված հարկի դրույքաչափից տարբերվող (նվազ) դրույքաչափով հարկման կամ միայն եկամուտ ստացողի ռեզիդենտության պետությունում հարկվելու դեպքում ոչ ռեզիդենտը (օտարերկրյա անձը) համաձայնագրի դրույթներից օգտվելու նպատակով հարկային գործակալին ներկայացնում է գործող համաձայնագրի իմաստով այդ մյուս պետության ռեզիդենտ հանդիսանալու մասին տեղեկանք (այդուհետ` ռեզիդենտության տեղեկանք), որում պետք է նշված լինի, որ ոչ ռեզիդենտը նշված տարում տվյալ երկրի ռեզիդենտն է` Հայաստանի Հանրապետության և տվյալ երկրի միջև կնքված «Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին» գործող միջազգային համաձայնագրի համաձայն:
3. Հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներից օրենքով փաստացի պահված (գանձված) և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված հարկի գումարի և համաձայնագրով նախատեսված դրույքաչափով պահման (գանձման) ենթակա հարկի գումարի միջև առաջացած դրական տարբերությունը հետ ստանալու նպատակով ոչ ռեզիդենտը (օտարերկրյա անձը) վերադաս հարկային մարմին է ներկայացնում հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներից գանձված հարկերը վերադարձնելու մասին սերտիֆիկատ-դիմումը` համաձայն ձևի:
4. Ռեզիդենտության տեղեկանքը կամ սերտիֆիկատ-դիմումը հաստատվում է միմիայն համաձայնագրի իմաստով իրավասու մարմին հանդիսացող օտարերկրյա պետության ֆինանսական (հարկային) մարմնի կողմից: Դրանք ամրագրվում են համապատասխան ֆինանսական (հարկային) մարմնի կնիքով և իրավասու պաշտոնատար անձի ստորագրությամբ: Այնպիսի փաստաթղթերը, ինչպիսիք են, օրինակ, օտարերկրյա պետության տարածքում գրանցման (հաշվառման) մասին վկայականը (ինկորպորացիայի սերտիֆիկատ) կամ քաղվածքն առևտրային ռեեստրից, չեն կարող դիտվել որպես համաձայնագրի իմաստով ռեզիդենտության փաստը հաստատող փաստաթղթեր:
5. Ոչ ռեզիդենտի կողմից ներկայացված ռեզիդենտության տեղեկանքը գործում (վավերական) է տեղեկանքում նշված ռեզիդենտության տարվա համար և հիմք է այդ տարվա ընթացքում հայաստանյան աղբյուրներից վճարվող եկամուտներից, համաձայնագրի դրույթների համաձայն, հարկ չպահելու կամ օրենքով սահմանված հարկի դրույքաչափից տարբերվող (նվազ) դրույքաչափով պահելու համար:
6. Ոչ ռեզիդենտին եկամուտ վճարած հարկային գործակալի մոտ օրենքով սահմանված կարգով իրականացվող` ոչ ռեզիդենտին վճարած եկամուտներից առաջացած հարկերի գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հետ փոխհարաբերության ճշտության ստուգումը փաստացի սկսելուց հետո ներկայացված ստուգվող ժամանակաշրջանին վերաբերող ռեզիդենտության տեղեկանքը հաշվի չի առնվում:
ՁԵՎ
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ CONVENTION FOR THE AVOIDANCE OF DOUBLE TAXATION BETWEEN THE REPUBLIC OF ARMENIA AND ՍՈԳԼԱՇԵՆԻՅԵ ՕԲ ԻԶԲԵԺԱՆԻԻ ԴՎՕՅՆՕԳՕ ՆԱԼՕԳՕՕԲԼՕԺԵՆԻՅԱ ՄԵԺԴՈՒ ՌԵՍՊՈՒԲԼԻԿՕՅ ԱՌՄԵՆԻՅԱ Ի
ՍԵՐՏԻՖԻԿԱՏ-ԴԻՄՈՒՄ SERTIFICATE-APPLICATION ՍԵՌՏԻՖԻԿԱՏ-ԶԱՅԱՎԼԵՆԻՅԵ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ՊԱՀՎԱԾ (ԳԱՆՁՎԱԾ) ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՎԱԾ ՀԱՐԿԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ FOR REFUND OF A TAX WITHHELD FROM INCOME FROM ARMENIAN SOURSES' AND PAYED TO STATE BAUDGET ՆԱ ՎՕԶՎՌԱՏ ՆԱԼՕԳՕՎ, ԻԶՅԱՏԻԽ Ս ԴՕԽՕԴՕՎ, ՊՕԼՈՒՉԵՆՆԻԽ ԻԶ ԱՌՄՅԱՆՍԿԻԽ ԻՍՏՕՉՆԻԿՕՎ
._____________________________________________________________________.
|I. ԵԿԱՄՈԻՏ ՍՏԱՑՈՂԸ |
|RECIPIENT OF INCOME |
|ՊՕԼՈՒՉԱՏԵԼ ԴՕԽՕԴԱ |
|1. ԱՆՈՒՆԸ, ԱԶԳԱՆՈՒՆԸ (ԱՆՎԱՆՈՒՄԸ) |
|NAME, SURNAME |
|ԻՄՅԱ, ՖԱՄԻԼԻՅԱ (Վ ՍԼՈՒՉԱՅԵ ՕՌԳԱՆԻԶԱՑԻՅ-ՆԱԶՎԱՆԻԵ) |
| |
|2. ԱՆՁՆԱԳԻՐ (ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ) |
|ԿԱՄ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ, |
|ԹՈՂԱՐԿՄԱՆ ԱՄՍԱԹԻՎԸ |
|PASSPORT (IDENTIFICATION DOCUMENT) |
|OR CERTIFICATE OF INCORPORATION |
|NO DATE OF ISSUE |
|ՊԱՍՊՕՌՏ (ՈՒԴՕՍՏՕՎԻՐՅԱՅՈՒՇԻՅ ԴՕԿՈՒՄԵՆՏ) ԻԼԻ ՍՎԻԴԵՏԵԼՍՏՎՕ Օ |
|ՌԵԳԻՍՏՌԱՑԻԻ, ԴԱՏԱ ՎԻԴԱՉԻ |
| |
|3. ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ (ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԸ) |
|PLACE OF LOCATION (PLACE OF RESIDENCY) |
|ՄԵՍՏՕՆԱԽՕԺԴԵՆԻԵ (ՄԵՍՏՕ ՊՌՕԺԻՎԱՆԻՅԱ) |
|_____________________________________________________________________|
|II. ԵԿԱՄՈՒՏ ՎՃԱՐՈՂԸ ._______________________________. |
|PAYER OF INCOME ՀՎՀՀ (TAXPAYER'S IDENTIFICATION NUMER)|
|ՊԼԱՏԵԼՇԻԿ ԴՕԽՕԴԱ ՆԱԼՕԳՕՊԼԱՏԵԼՇԻԿ |
| |
|1. ԱՆՈՒՆԸ, ԱԶԳԱՆՈՒՆԸ (ԱՆՎԱՆՈՒՄԸ) |
|NAME, SURNAME |
|ԻՄՅԱ, ՖԱՄԻԼԻՅԱ (Վ ՍԼՈՒՉԱՅԵ ՕՌԳԱՆԻԶԱՑԻՅ ՆԱԶՎԱՆԻԵ) |
| |
|2. ԱՆՁՆԱԳԻՐ (ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ) |
|ԿԱՄ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ, |
|ԹՈՂԱՐԿՄԱՆ ԱՄՍԱԹԻՎԸ |
|PASSPORT (IDENTIFICATION DOCUMENT) |
|OR CERTIFICATE OF INCORPORATION |
|NO DATE OF ISSUE |
|ՊԱՍՊՕՌՏ (ՈՒԴՕՍՏՕՎԵՌՅԱՅՈՒՇԻՅ ԴՕԿՈՒՄԵՆՏ) ԻԼԻ ՍՎԻԴԵՏԵԼՍՏՎՕ Օ |
|ՌԵԳԻՍՏՌԱՑԻՅ, ԴԱՏԱ ՎԻԴԱՉԻ |
| |
|3. ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ (ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԸ) |
|PLACE OF LOCATION (PLACE OF RESIDENCY) |
|ՄԵՍՏՕՆԱԽՕԺԴԵՆԻԵ (ՄԵՍՏՕ ՊՌՕԺԻՎԱՆԻՅԱ) |
|_____________________________________________________________________|
|III. ԵԿԱՄՈՒՏԸ |
|(TYPE IF INCOME) ՎԻԴ ԴՕԽՕԴԱ |
|_____________________________________________________________________|
|ՊԱՅՄԱՆԱԳՐԻ|ԵԿԱՄՏԻ|ԵԿԱՄՏԻ|ԵԿԱՄՏի|ՎՃԱՐՎԱԾ|ՊԱՀՎԱԾ|ՀԱՄԱՁԱՅՆԱ-|ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ|
|ՀԱՄԱՐԸ ԵՎ |ՏԵՍԱԿԸ|ՎՃԱՐ- |ԳՈՒՄԱ-|ԵԿԱՄՏԻ |ՀԱՐԿԻ |ԳՐՈՎ |ԵՆԹԱԿԱ |
|ԱՄՍԱԹԻՎԸ |TYPE |ՄԱՆ |ՐԸ |ԱՐԺՈՒՅ-|ԳՈՒՄԱ-|ԳԱՆՁՎՈՂ |ՀԱՐԿԻ |
|NUMBER |OF THE|(ՓՈԽ- |ՄԻՆՉԵՎ|ԹԸ |ՐԸ |ՀԱՐԿԻ |ԳՈՒՄԱՐԸ |
|AND DATE |INCOME|ԱՆՑ- |ՀԱՐԿԻ |CURREN-|(ՀՀ |ԳՈՒՄԱՐԸ |(ՀՀ ԴՐԱՄ) |
|OF THE |ՎԻԴ |ՄԱՆ) |ՊԱՀՈՒ-|CY OF |ԴՐԱՄ) |(ՀՀ ԴՐԱՄ) |TOTAL |
|CONTRACT |ԴՕԽՕԴԱ|ԱՄՍԱ- |ՄԸ |PAYED |THE |TAXABLE |AMOUNT TO |
|ՆՕՄԵՌ Ի | |ԹԻՎԸ |CROSS |INCOME |AMOUNT|AMOUNT |BE |
|ԴԱՏԱ | |DATE |AMOUNT|ՎԱԼՅՈՒ-|OF TAX|UNDER THE |REIMBURSED |
|ԴՕԳՕՎՕՌԱ | |OF |OF THE|ՏԱ |WITH- |TREATY (IN|(IN |
| | |PAY- |INCOME|ՎԻՊԼԱ- |HELD |ARMENIAN |ARMENIAN |
| | |MENT |ՍՈՒՄՄԱ|ՉԵՆՆԻԽ |(IN |DRAMS) |DRAMS) |
| | |OF |ԴՕԽՕԴԱ|ԴՈԽՈԴՈՎ|ARME- |ՍՈՒՄՄԱ |ՍՈՒՄՄԱ |
| | |INCOME|ԴՕ | |NIAN |ՆԱԼՕԳԱ ՊՕ |ՆԱԼՕԳԱ, |
| | |ԴԱՏԱ |ՈՒԴԵՌ-| |DRAMS)|ՍՕԳԼԱՇԵՆԻ-|ՊՕԴԼԵԺԱՇՅԱ-|
| | |ՎԻՊԼԱ-|ԺԱՆԻՅԱ| |ՍՈՒՄՄԱ|ՅՈՒ (Վ |ՅԱ |
| | |ՏԻ |ՆԱԼՕԳԱ| |ՈՒԴԵՌ-|ԴՌԱՄԱԽ ՌԱ)|ՎՕԶՎՌԱՏՈՒ |
| | |(ՊԵՌԵ-| | |ԺԱՆՆՕ-| |(Վ ԴՌԱՄԱԽ |
| | |ՉԻՍԼԵ | | |ԳՕ | |ՌԱ) |
| | |ՆԻՅԱ) | | |ՆԱԼՕԳԱ| | |
| | |ԴՕԽՕԴԱ| | |(Վ | | |
| | | | | |ԴՌԱՄԱԽ| | |
| | | | | |ՌԱ) | | |
|__________|______|______|______|_______|______|__________|___________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
|__________|______|______|______|_______|______|__________|___________|
|________________________|______|_______|______|__________|___________|
|ԸՆԴԱՄԵՆԸ | | | | | |
|TOTAL (ԻՏՕԳՕ) | | | | | |
|_____________________________________________________________________|
|VI. ԳՈՒՄԱՐՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է |
|ՓՈԽԱՆՑԵԼ |
|THE AMOUNT IS TO BE REMITTED TO |
|ՍՈՒՄՄԱ ԴՕԼԺՆԱ ԲԻՏ |
|ՊԵՐԵՉԻՍԼԵՆԱ Վ |
|1. ԲԱՆԿԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ |
|NAME OF BANK |
|ՆԱԶՎԱՆԻԵ ԲԱՆԿԱ |
| |
|2. ՎԱՅՐԸ (ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, |
|ՀԱՍՑԵՆ, ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐԸ) |
|PLACE (COUNTRY, ADDRESS, TEL) |
|ՄԵՍՏՕՆԱԽՕԺԴԵՆԻԵ (ՍՏՌԱՆԱ |
|ԱԴՌԵՍ, ՏԵԼԵՖՕՆ) |
| |
|3. ՀԱՇՎԻ ՀԱՄԱՐԸ ԲԱՆԿՈՒՄ |
|NUMBER OF THE BANK |
|ACCOUNT |
|ՆՕՄԵՌ ԲԱՆԿՕՎՍԿՕԳՕ ՍՉՅՕՏԱ |
| |
|ՍՈՒՅՆՈՎ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ ՆՇՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՃՇՏՈՒԹՅՈՒՆԸ |
|I HEREBY CONFIRM THAT THE INFORMATION PROVIDED HEREWITH IS ACCURATE |
|ԴԱՆՆԻՄ ՈՒԴՕՍՏՕՎԵՌՅԱՅՈՒ ՎԵՌՆՕՍՏ ՈՒԿԱԶԱՆՆԻԽ ՍՎԵԴԵՆԻՅ |
| |
| __________________________ ______________________ |
| (լրացման վայրը և ամսաթիվը) Կ.Տ (ստորագրությունը) |
| DATE AND PLACE SIGNATURE (ՊՕԴՊԻՍ) |
| (ՄԵՍՏՕ Ի ՎՌԵՄՅԱ ԶԱՊՕԼՆԵՆԻՅԱ) |
|_____________________________________________________________________|
|V. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ |
|ԿԱՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԸ |
|NOTE OF THE FOREIGN TAX AUTHORITY/ |
|ՄԵՍՏՕ ԴԼՅԱ ՕՏՄԵՏՕԿ ՈՒՊՕԼՆՕՄՕՉԵՆՆՕԳՕ |
|ՖԻՆԱՆՍՕՎՕԳՕ ԻԼԻ ՆԱԼՕԳՕՎՕԳՕ ՕՌԳԱՆԱ ԻՆՕՍՏՌԱՆՆՕԳՕ |
|ԳՕՍՈՒԴԱՌՍՏՎԱ |
| |
|ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ, ՈՐ ԴԻՄՈՂԸ ՀԱՆԴԻՍԱՑԵԼ Է ՌԵԶԻԴԵՆՏ |
|IT IS HEREBY CONFIRMED THAT THE (պետության անվանումը) |
|CLAIMANT HAS RESIDENCY IN NAME OF COUNTRY/ ՆԱԶՎԱՆԻՅԵ |
|ՈՒԴՕՍՏՕՎԵՌՅԱՅՈՒ, ՉՏՕ ԶԱՅԱՎԻՏԵԼ ԳՕՍՈՒԴԱՌՍՏՎԱ |
|ՅԱՎԼՅԱՅԵՏՍՅԱ ՌԵԶԻԴԵՆՏՕՄ |
| |
|ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԵՎ |
|BETWEEN THE REPUBLIC (պետության անվանումը) |
|OF ARMENIA AND NAME OF COUNTRY/ ՆԱԶՎԱՆԻՅԵ ԳՕՍՈՒԴԱՌՍՏՎԱ |
| Վ ՑԵԼՅԱԽ ՍՕԳԼԱՇԵՆԻՅԱ ՄԵԺԴՈՒ ՌԵՍՊՈՒԲԼԻԿՕՅ |
| ԱՌՄԵՆԻՅԱ Ի |
| |
|ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԻՄԱՍՏՈՎ ԱՅՆ |
|ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ, ՈՐՈՒՄ ՍՏԱՑՎԵԼ Է ԵԿԱՄՈՒՏԸ |
|IN THE SENSE IMPLIED IN THE CONVENTION FOR THE AVOIDANCE OF DOUBLE |
|TAXATION WITHIN THE PERIOD IN WHICH THE INCOME WAS DERIVED |
|ՕԲ ԻԶԲԵԺԱՆԻԻ ԴՎՕՅՆՕԳՕ ՆԱԼՕԳՕՕԲԼՕԺԵՆԻՅԱ, Վ ՊԵՌԻՕԴ, Վ ԿՕՏՕՌԻՅ ԴՕԽՕԴ ԲԻԼ|
|ՊՕԼՈՒՉԵՆ |
| |
| _______________________________ __________________________ |
| (լրացման վայրը և ամսաթիվը) Կ.Տ. (ստորագրությունը, անունը |
| STAMP/ ազգանունը) |
| ՊԵՉԱՏ |
| DATE AND PLACE/ ՄԵՍՏՕ Ի ՎՌԵՄՅԱ SIGNATURE, NAME, SURNAME/ |
| ԶԱՊՕԼՆԵՆԻՅԱ ՊՕԴՊԻՍ, ԻՄՅԱ, ՖԱՄԻԼԻՅԱ |
| _________________________________________________________________ |
| |
|VI. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
|ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՆՇՈՒՄԸ |
|NOTE OF THE REPUBLIK ARMENIA TAX AUTHORITY |
|ՕՏՄԵՏԿԱ ՆԱԼՕԳՕՎՕԳՕ ՕՌԳԱՆԱ ՌԵՍՊՈՒԲԼԻԿԻ ԱՌՄԵՆԻՅԱ |
| |
|ԵՆԹԱԿԱ Է ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ |
|SUBJECT TO REFUND FROM BUDGET |
|ՊՕԴԼԵԺԻՏ ՎՕԶՎՌԱՏՈՒ ԻԶ ԲՅՈՒԴԺԵՏԱ |
| ՀՀ դրամ |
| (գումար` թվերով և տառերով) |
| THE AMOUNT WITH LETTERS AND NUMBERS/ ՍՈՒՄՄԱ ՑԻՖՌԱՄԻ Ի ՊՌՕՊԻՍՅՈՒ |
| |
|ՀՀ ԿԱ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
|HEAD OF THE TAX INSPECTION OF THE STATE COMMITEE |
|OF THE GOVERNMENT OF THE REPUBLIC OF ARMENIA |
|ՆԱՉԱԼՆԻԿ ՆԱԼՕԳՕՎՕՅ ԻՆՍՊԵԿՑԻԻ ԿՕՄԻՏԵՏԱ ԳՕՍՒԴԱՌՍՏՎԵՆՆԻԽ |
|ԴՕԽՕԴՕՎ ՊՌԻ ՊՌԱՎԻՏԵԼՍՏՎԵ ՌԵՍՊՈՒԲԼԻԿԻ ԱՌՄԵՆԻՅԱ |
| |
| _______ ______________ 20 թ. _____________________________ |
| Կ.Տ. (ստորագրությունը, անունը |
| STAMP/ ազգանունը) |
| ՊԵՉԱՏ SIGNATURE, NAME, SURNAME/ |
| ՊՕԴՊԻՍ, ԻՄՅԱ, ՖԱՄԻԼԻՅԱ «:| |
._____________________________________________________________________.
Հավելված
ՀՀ կառավարության
2011 թվականի հուլիսի 21-ի
N 1052-Ն որոշման
«Հավելված
ՀՀ կառավարության
2004 թվականի հոկտեմբերի 7-ի
N 1398-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՍՏԵՂԾՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ՊԱՀՎԱԾ (ԳԱՆՁՎԱԾ) ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՎԱԾ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ՄԱՍԻՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ-ԴԻՄՈՒՄԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
1. Սերտիֆիկատ-դիմումը լրացվում է 4 օրինակից:
2. Սերտիֆիկատ-դիմումի օրինակները նախատեսված են`
1) 1-ին օրինակը` եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից կնքված և գործող միջազգային համաձայնագրերի (այսուհետ` համաձայնագիր) իմաստով դիմողի ռեզիդենտության պետության իրավասու մարմին հանդիսացող ֆինանսական (հարկային) մարմնի համար.
2) 2-րդ օրինակը` դիմողի համար.
3) 3-րդ օրինակը` Հայաստանի Հանրապետության համապատասխան հարկային տեսչության համար.
4) 4-րդ օրինակը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համար:
3. Սերտիֆիկատ-դիմումն ամրագրվում է դիմողի պաշտոնատար անձի ստորագրությամբ և կնիքով (առկայության դեպքում)` նշելով լրացման վայրն ու ամսաթիվը:
4. Համաձայնագրի իմաստով դիմողի ռեզիդենտության պետության իրավասու մարմին հանդիսացող ֆինանսական (հարկային) մարմնի կողմից հաստատված սերտիֆիկատ-դիմումի չորս օրինակները կամ դիմողի կողմից լրացված սերտիֆիկատ-դիմումները և Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին Հայաստանի Հանրապետության գործող միջազգային համաձայնագրերի որոշ դրույթներ կիրառելու մասին կարգի 2-րդ կետով սահմանված տեղեկանքը ներկայացվում են վերադաս հարկային մարմին: Վերադաս հարկային մարմինն ուսումնասիրում է սերտիֆիկատ-դիմումի լրացման ամբողջականությունը: Սերտիֆիկատ-դիմումի թերի լրացված լինելու դեպքում այն վերադարձվում է դիմողին: Սերտիֆիկատ-դիմումն ամբողջական լրացված լինելու դեպքում` օրենքով սահմանված կարգով տրվում է ուսումնասիրության գրավոր համաձայնագիր` ոչ ուշ, քան վերադաս հարկային դիմելու օրվան հաջորդող տասներորդ օրը:
5. ՈՒսումնասիրությունում ընդգրկվում են վերադաս հարկային մարմնի և դիմողին հայաստանյան աղբյուրներից եկամուտներ վճարող հարկային գործակալի հաշվառման հարկային տեսչության համապատասխան աշխատողներ: ՈՒսումնասիրության մասին տեղեկանքը և ներկայացված սերտիֆիկատ-դիմումները փոխանցվում են եկամուտներ վճարած հարկային գործակալի հաշվառման հարկային տեսչության, որը 5-օրյա ժամկետում առձեռն կամ պատվիրված նամակով դիմողին է տրամադրում տեսչության պետի ստորագրությամբ և կնիքով հաստատված սերտիֆիկատ-դիմումների երեք օրինակները կամ սերտիֆիկատ-դիմումները չհաստատելու վերաբերյալ գրավոր հիմնավորումը:
6. Սերտիֆիկատ-դիմումները հաստատվում են, եթե ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ միաժամանակ առկա են հետևյալ պայմանները`
1) սերտիֆիկատ-դիմում պահանջվող հարկի գումարի վերադարձը բխում է համաձայնագրի դրույթներից.
2) ավարտված է սերտիֆիկատ-դիմումում նշված պայմանագրով նախատեսված գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում, եթե նշված գործունեության իրականացման ժամկետից է կախված Հայաստանի Հանրապետությունում համաձայնագրի համաձայն դիմողի` մշտական հաստատություն ունենալու հանգամանքը.
3) սերտիֆիկատ-դիմումի I և II բաժիններում, ինչպես նաև III բաժնի 1-ին սյունակում նշված տվյալները համապատասխանում են եկամուտ վճարող հարկային գործակալի հաշվապահական և հարկային հաշվառման փաստաթղթերում առկա տվյալներին.
4) հարկի գումարներն օրենքով սահմանված կարգով պահվել (գանձվել) են վճարման աղբյուրի մոտ` դիմողին վճարված ամբողջ (համախառն) գումարից և վճարվել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
7. Դիմողը հարկային գործակալի հաշվառման հարկային տեսչության պետի ստորագրությամբ և կնիքով հաստատված սերտիֆիկատ-դիմումի մեկ օրինակը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն` հարկի գումարները հետ ստանալու նպատակով:
8. Սերտիֆիկատ-դիմումի I, II, III և IV բաժիններում պահանջվող տվյալները լրացվում են դիմողի կողմից:
I բաժնում նշվում են եկամուտ ստացողի`
1-ին կետում` անունը, ազգանունը, իսկ եթե այն կազմակերպություն է, ապա`
նրա անվանումը, կազմակերպական-իրավական ձևը.
2-րդ կետում` անձնագրի (անձը հաստատող փաստաթղթերի) կամ ինկորպորացիայի
սերտիֆիկատի համարը, թողարկման ամսաթիվը.
3-րդ կետում` գտնվելու վայրի, իսկ եթե ֆիզիկական անձ է, ապա` բնակչության
վայրի հասցեն, այդ թվում` էլեկտրոնային փոստի և հեռախոսի
համարները:
II բաժնում նշվում են եկամուտ վճարողի`
1-ին կետում` անունը, ազգանունը, իսկ եթե այն կազմակերպություն է, ապա`
նրա անվանումը, կազմակերպական-իրավական ձևը.
2-րդ կետում` անձնագրի (անձը հաստատող փաստաթղթի) կամ ինկորպորացիայի
սերտիֆիկատի համարը, թողարկման ամսաթիվը.
3-րդ կետում` գտնվելու վայրի, իսկ եթե ֆիզիկական անձ է, ապա` բնակության
վայրի հասցեն, այդ թվում` էլեկտրոնային փոստի, հեռախոսի
համարները:
III բաժնում նշվում են`
1-ին սյունակում` պայմանագրի համարը և ամսաթիվը.
2-րդ սյունակում` վճարված եկամտի տեսակը (շահաբաժիններ, տոկոսներ,
ռոյալթիներ և այլն).
3-րդ սյունակում` եկամտի վճարման (փոխանցման) ամսաթիվը.
4-րդ սյունակում` վճարված եկամտի ամբողջ գումարը` մինչև հարկի պահումը
(գանձումը)` այն արժույթով, որով այն վճարվել է դիմողին.
5-րդ սյունակում` 4-րդ սյունակում նշված գումարի արժույթի ԻՍՕ-ի կոդը.
6-րդ սյունակում` վճարված եկամտից փաստացի պահված (գանձված) հարկի
գումարը` Հայաստանի Հանրապետության դրամով.
7-րդ սյունակում` համաձայնագրով եկամտի կոնկրետ տեսակի համար նախատեսված
եկամտի ամբողջ գումարից (4-րդ սյունակ) պահման (գանձման)
ենթական հարկի գումարը` Հայաստանի Հանրապետության
դրամով.
8-րդ սյունակում` վերադարձման ենթակա հարկի գումարը` Հայաստանի
Հանրապետության դրամով:
IV բաժնում նշվում են`
1-ին կետում` այն բանկի անվանումը, որտեղ փոխանցվելու է գումարը.
2-րդ կետում` այն պետության անվանումը, որտեղ գտնվում է նշված բանկը.
3-րդ կետում` հաշվի համարը բանկում, որին փոխանցվելու է գումարը:
IV բաժինն ամրագրվում է դիմողի պաշտոնատար անձի ստորագրությամբ ու կնիքով (առկայության դեպքում), և նշվում են լրացման վայրն ու ամսաթիվը:
V բաժինը լրացվում է համաձայնագրի իմաստով իրավասու մարմին հանդիսացող ֆինանսական (հարկային) մարմնի կողմից, որում այն նշում է պետության անվանումը, որի իմաստով ռեզիդենտ է հանդիսանում դիմողը: Բաժինն ամրագրվում է համապատասխան պաշտոնատար անձի ստորագրությամբ ու կնիքով, և նշվում են լրացման վայրն ու ամսաթիվը:
Սերտիֆիկատ-դիմումի V բաժինը կարող է չլրացվել, եթե սերտիֆիկատ-դիմումին կից ներկայացվում է Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին Հայաստանի Հանրապետության գործող միջազգային համաձայնագրերի որոշ դրույթներ կիրառելու մասին կարգի 2-րդ կետով սահմանված տեղեկանքը: Սույն դիմումը լրացվում է հայերենով, ռուսերենով կամ անգլերենով:
VI բաժինը լրացվում է հարկային տեսչության կողմից, որում նշվում է ուսումնասիրության արդյունքում հաշվարկված գումարը, որը ենթակա է վերադարձման, բայց ոչ ավելի, քան նշված է սերտիֆիկատ-դիմումի III բաժնի 8-րդ սյունակում: Բաժինն ամրագրում է հարկային տեսչության պետի ստորագրությամբ ու կնիքով, և նշվում է լրացման ամսաթիվը:»: