040.0002.110199
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«11» հունվարի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 հունվարի 1999 թվականի թիվ 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի ԹԻՎ 273 ԵՎ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի ԹԻՎ 51 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի օգոստոսի 26-ի «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» թիվ 273 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշման թիվ 1 հավելվածի Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկում Աշտարակ քաղաքի «N N 1, 2, 3, 4, 5 միջնակարգ դպրոցներ» բառերից հետո տողը լրացնել «Աշտարակի վարժարան» բառերով:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի «Համայնքի սեփականության գույքի ցանկը սահմանելու մասին» թիվ 51 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշման թիվ 1 հավելվածի` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի քաղաքային և գյուղական համայնքների սեփականության գույքի ցանկում Աշտարակ քաղաքի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը, նախքան «քաղաքային մարզադպրոց» տողը, լրացնել «առողջարարական կենտրոն» տողով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 11-ից: