040.0876.060711
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 հունիսի 2011 թվականի N 876-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 280-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականի եգիպտացորենի արտադրության զարգացման ծրագիրը հաստատելու և սերմերի ներմուծումը թույլատրելու մասին» N 280-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
i
1) որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ և 4-րդ ենթակետերով.
«3) ներկրված եգիպտացորենի սերմացուից 1,45 տոննա «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով տրամադրել «Արզնու տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական ընկերությանը` կնքելով համապատասխան պայմանագիր.
4) «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով ապահովել ծրագրով սահմանված պայմաններին համապատասխան «Արզնու տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական ընկերությանը տրամադրված եգիպտացորենի սերմացուի դիմաց գանձվող գումարների հավաքագրումը և փոխանցումը Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականների ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրի իրականացման գործընթացի ապահովման համար բացված նպատակային հաշվին:».
i
2) որոշման հավելվածի 9-րդ կետը «Վայոց ձորի» բառերից հետո լրացնել «Կոտայքի» բառով.
i
3) որոշման հավելվածի 12-րդ կետում «Սերմացուն» բառը փոխարինել «Մարզին տրամադրված սերմացուն» բառերով.
4) որոշման հավելվածի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«13. Սերմացուն կբաշխվի ըստ մարզերի` հետևյալ չափաքանակներով.
.____________________________.
|Մարզը |Գործակցով |
| |հաշվարկված|
| |կշիռը |
| |(տոննա) |
|_________________|__________|
|Արագածոտն | 4,7|
|_________________|__________|
|Արարատ | 9,825|
|_________________|__________|
|Արմավիր | 14,548|
|_________________|__________|
|Լոռի | 11 |
|_________________|__________|
|Կոտայք | 0,15 |
|_________________|__________|
|Սյունիք | 1 |
|_________________|__________|
|Վայոց ձոր | 1 |
|_________________|__________|
|Տավուշ | 19,327|
|_________________|__________|
|Ընդամենը | 61,55 |
.____________________________. «:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-ԻՆ