Սեղմել Esc փակելու համար:
«ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈ ...

22.01.2005 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   29.01.1999  -ից մինչեւ   22.01.2005  -ը:
 

(ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-29-Ն օրենք)

i

010.0281.150199

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
28 դեկտեմբերի 1998թ.

 

«ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Փաստաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 34 հոդվածով.

«Հոդված 34. Մինչև «Բարձրագույն իրավաբանական որակավորող հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը` ընդհանուր և հատուկ ծրագրերով որակավորման ստուգումը կազմակերպում է յոթ անդամից կազմված բարձրագույն իրավաբանական որակավորող պետական հանձնաժողովը:

Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են` Հայաստանի Հանրապետության փաստաբանների կոլեգիայի նախագահության կողմից ընտրված երեք փաստաբան, դատարանների նախագահների խորհրդի կողմից նշանակված երեք դատավոր և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից ներկայացվող նախարարության մեկ ներկայացուցիչ:

Հանձնաժողովի նախագահն ընտրվում է հանձնաժողովի որոշմամբ` հանձնաժողովի անդամների թվից:

Որակավորող պետական հանձնաժողովի գործունեության կարգը հաստատում է հանձնաժողովը»:

 

i

Հոդված 2. Օրենքի 31 հոդվածի 3-րդ կետում «հունվարի 1-ը» բառերը փոխարինել «մարտի 1-ը» բառերով:

 

Հոդված 3. Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

15 հունվարի 1999թ.

ՀՕ-281

 

 

pin
ՀՀ 28.12.1998
N ՀՕ-281 օրենք