Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 314 Ո ...

 

 

040.1770.210111

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 դեկտեմբերի 2010 թվականի N 1770-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 314 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում առաքվող կամ տրամադրվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) մասին» N 314 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) որոշման 2-րդ կետում «հարկային պետական ծառայությունը» բառերը փոխարինել «պետական եկամուտների կոմիտեն» բառերով և կետից հանել «և էկոնոմիկայի» բառերը.

2) որոշման 1-ին կետով հաստատված` Հայաստանի Հանրապետության տարածքում առաքվող կամ տրամադրվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) մասին կարգի`

ա. 1-ին կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«Սույն կարգի դրույթները չեն տարածվում`

ա) «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի համաձայն ԱԱՀ վճարող համարվող այն անձանց վրա, որոնք հարկային հաշիվները ԱԱՀ-ի հաշվետու ժամանակաշրջանում օրենքով սահմանված կարգով դուրս են գրում բացառապես էլեկտրոնային եղանակով: Այն ԱԱՀ վճարողները, որոնք ԱԱՀ-ի որևէ հաշվետու ժամանակաշրջանում էլեկտրոնային եղանակից բացի հարկային հաշիվներն օրենքով սահմանված կարգով դուրս են գրել նաև թղթային եղանակով, սույն կարգին համապատասխան գրանցումները (հաշվառումը) իրականացնում են առաջին անգամ թղթային եղանակով հարկային հաշվի դուրսգրման օրվանից մինչև հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրը (ներառյալ),

բ) «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` ԱԱՀ վճարող չհամարվող այն անձանց վրա, որոնց համար օրենքով սահմանված կարգով հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է ԱԱՀ վճարող չհամարվելու ժամանակահատվածում,

գ) ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնողների վրա` գազալցման (գազալիցքավորման) այն կետերի մասով, որտեղ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած տեխնիկական կանոնակարգին համապատասխան առկա են լիցքավորման բաշխիչ աշտարակներ,

դ) բանկերի, ապահովագրական ընկերությունների, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների, վճարահաշվարկային և վարկային կազմակերպությունների վրա,

ե) «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաստատագրված վճար վճարողների վրա` բացառապես հաստատագրված վճարով հարկվող գործունեության մասով (անկախ օրենքով սահմանված սահմանային չափերը գերազանցելու հանգամանքից):»,

i

բ. 2-րդ կետի երկրորդ պարբերությունը «ձևաթղթերի տեղափոխումը» բառերից հետո լրացնել «, ԱԱՀ վճարող համարվող անձանց կողմից օրենքով սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշիվներով առաքումը» բառերով,

i

գ. 5-րդ կետի առաջին պարբերությունում «մասում» բառը փոխարինել «պարբերությունում» բառով, իսկ երկրորդ պարբերության «բ» ենթակետում «տրամադրումը (հատկացումը, բացթողումը, այլ ձևով օտարումը, այդ թվում` անհատույց)» բառերը` «, շարժական (նյութական) գույք հանդիսացող հիմնական միջոցների տրամադրումը (օտարումը, այդ թվում` անհատույց)» բառերով,

i

դ. 8-րդ կետի երկրորդ պարբերության առաջին նախադասությունը «անմիջապես հաջորդ տողում» բառերից հետո լրացնել «(սխալ գրառումից հետո գրքում տողեր լրացված լինելու դեպքում` վերջին գրառման տողից հետո)», իսկ երկրորդ նախադասությունը` «սխալ գրառման մասին» բառերից հետո` «, նշելով սխալի ուղղման, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, ճիշտ գրառման տողի համարը` հաստատելով գրառում կատարողի ստորագրությամբ:» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.12.2010
N 1770-Ն
Որոշում