040.0742.261198
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«26» նոյեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 նոյեմբերի 1998 թվականի թիվ 742
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ (ԲԱՑԻ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻՑ) ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերում ֆինանսատնտեսական գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության բնակավայրերում (բացի Երևան քաղաքից) ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունները մատուցվում են միասնական ակունք-ծորակ (սպառող) շղթայով պետական բաժնետիրական ընկերության միջոցով:
(1-ին կետը փոփ. 21.01.99 թիվ 33 որոշում)
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարարի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարարի հետ համատեղ մեկամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ պետական բաժնետիրական ընկերությունների վերակազմակերպման վերաբերյալ:
(2-րդ կետը փոփ. 21.01.99 թիվ 33 որոշում)
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին` կառուցվածքային բարեփոխումների սկզբունքներին համապատասխան ապահովել ջրմուղ-կոյուղու ձեռնարկությունների բնականոն աշխատանքը:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարարին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետությունում ջրային ռեսուրսների պետական կառավարման հիմնադրույթների վերաբերյալ:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարարի, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հետ համատեղ մեկամյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ջրամատակարարման և ջրահեռացման բնագավառում լիցենզավորման և սակագների սահմանման վերաբերյալ:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի նոյեմբերի 26-ից: