Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի N 160 ...

 

 

040.1722.291210

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 դեկտեմբերի 2010 թվականի N 1722-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի N 1602-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, «ԵՐԵՎԱՆԻ N 18 ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ «ՓՈՔՐ ՄՀԵՐ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի և «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1602-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը`

1) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«2. Հաստատել «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը և խորհրդի կազմը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:».

i

2) որոշման 4-րդ կետում «հատուկ նշանակության» բառերը փոխարինել «բնակավայրի» բառով.

i

3) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.

4) որոշումը լրացնել նոր` N 2 հավելվածով` համաձայն N 2 հավելվածի:

i

2. «Երևանի N 18 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ` կազմակերպություն):

3. Երևան քաղաքում ստեղծել կազմակերպության Երևանի Նուբարաշենի մասնաճյուղ:

4. Սահմանել, որ «Երևանի N 18 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` ապահովել`

1) գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև միացման պայմանագրի և փոխանցման ակտի հաստատումը.

2) «Երևանի N 18 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը` կազմակերպության միջոցների հաշվին.

3) կազմակերպության կանոնադրության մեջ սույն որոշումից բխող համապատասխան փոփոխության կատարումը:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի կողմից ներկայացված հաշվարկների հիման վրա` սահմանված կարգով կատարել ծախսերի վերաբաշխում:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2010 թվականի դեկտեմբերի 23-ի

N 1722-Ն որոշման

 

«Հավելված N 1

ՀՀ կառավարության

2004 թվականի նոյեմբերի 11-ի

N 1602-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ՓՈՔՐ ՄՀԵՐ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, հանրակրթական միջնակարգ, ինչպես նաև ռազմագիտության և ռազմահայրենասիրության բնագավառում մասնագիտացված ծրագրեր իրականացնող Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն է (այսուհետ` կրթահամալիր): Կրթահամալիրն ունի մասնագիտացված հանրակրթական ուսումնական հաստատության, ինչպես նաև կրթահամալիրի կարգավիճակ, որի գործունեությունը և դրա առանձնահատկությունները սահմանվում են օրենքով և սույն կանոնադրությամբ:

2. Կրթահամալիրի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` կառավարություն):

3. Կրթահամալիրն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ (այսուհետ` կանոնադրություն):

4. Կրթահամալիրը հանդիսանում է նաև «Երևանի N 18 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը:

5. Կրթահամալիրի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, Քանաքեռավան համայնք:

6. Կրթահամալիրը որպես սեփականություն ունի առանձնացված գույք, և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Կրթահամալիրն իր անունից ձեռք է բերում ու իրականացնում գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրում պարտականություններ, դատարանում կարող է հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

7. Կրթահամալիրի անվանումն է`

1) հայերեն` «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

2) ռուսերեն` «Պօկր Մգեռ» ԳՆԿՕ

3) անգլերեն` «Poսkr Mher» NCO:

8. Կրթահամալիրն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն, ռուսերեն և անգլերեն անվանմամբ կլոր կնիք: Կրթահամալիրն ունի իր անվանմամբ ձևաթղթեր և անհատականացման այլ միջոցներ: Կնիքը, ձևաթղթերը, խորհրդանիշը և անհատականացման այլ միջոցները հայերենի հետ կարող են զուգակցվել նաև ռուսերենով ու անգլերենով: Կրթահամալիրն ունի խորհրդանիշ, օրհներգ, նշանաբան և դրոշ: Կրթահամալիրի խորհրդանիշի և դրոշի պատկերները, ինչպես նաև օրհներգի ու նշանաբանի տեքստերը հաստատում է կրթահամալիրի խորհուրդը (այսուհետ` խորհուրդ):

9. Կրթահամալիրն ունի ինքնուրույն հաշվեկշիռ և բանկային հաշիվ:

10. Կրթահամալիրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է համագործակցել օտարերկրյա ուսումնական հաստատությունների և կազմակերպությունների հետ:

11. Կրթահամալիրում արգելվում է իրականացնել քաղաքական գործունեություն կամ քարոզչություն: Կրոնական գործունեությունը և քարոզչությունը կրթահամալիրում արգելվում են:

 

II. ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ

 

12. Կրթահամալիրի գործունեության առարկան հանրակրթական տարրական, հիմնական, միջնակարգ, ինչպես նաև ռազմագիտական, մասնագիտացված ու այլ կրթական ծրագրերի (այսուհետ` ոչ հանրակրթական ծրագրեր) իրականացումն է ու այդ ծրագրերին համապատասխան կրթահամալիրի սովորողների (հայկազունների) (այսուհետ` սովորող) դաստիարակության ապահովումը:

13. Կրթահամալիրի գործունեության գլխավոր նպատակը համակողմանիորեն զարգացած, հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով դաստիարակված ու մասնագիտական կողմնորոշում ունեցող անձի ձևավորումն է:

14. Կրթահամալիրի գործունեության նպատակներն են`

1) ապահովել երեխաների, այդ թվում` առանց ծնողական խնամքի մնացած կամ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների կողմից հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի յուրացումը, նրանց բազմակողմանի զարգացումը, նրանց առողջության պահպանումը, ինչպես նաև նրանց մասնագիտացված կրթություն ստանալու համար պայմանների ստեղծումը.

2) կազմակերպել սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակությունը.

3) հանրակրթական հիմնական և միջնակարգ, ռազմագիտական, ռազմահայրենասիրական և լրացուցիչ կրթական այլ ծրագրերի իրականացման միջոցով խթանել սովորողների անհատականության ձևավորումը, նրանց ինքնուրույն կյանքին, աշխատանքին և հայրենիքին ծառայելուն նախապատրաստելը.

4) սովորողներին նախապատրաստել ռազմագիտական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ ընդունվելուն կամ զինվորական ծառայության անցնելուն.

5) նպաստել սովորողների մտավոր, հոգևոր, ֆիզիկական և սոցիալական զարգացմանը, նրանց անձի` որպես ապագա քաղաքացիների ձևավորմանը.

6) պատրաստել ֆիզիկապես ամուր, դիմացկուն, կարգապահ, հոգեպես կայուն, զինվորական ծառայության դժվարությունները և զրկանքներն աննկուն հաղթահարող անձանց.

7) խթանել սովորողների ստեղծագործական աշխատանքը, սովորողների վերլուծական, քննադատական մտածողությունը.

8) ստեղծել բավարար պայմաններ` սովորողների կողմից գիտելիքների ինքնուրույն ձեռքբերման և կիրառման, տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման ունակությունների զարգացման համար.

9) ռազմագիտական կամ ռազմահայրենասիրական արշավների, մրցումների, բանակումների, երթերի և այլ միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը.

10) իր կանոնադրական խնդիրների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների ու կազմակերպությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելը.

11) սույն կանոնադրությամբ և խորհրդի որոշմամբ նախատեսված այլ խնդիրների իրականացումը:

15. Կրթահամալիրն իր գործունեությունն իրականացնում է ի շահ անհատի, հասարակության և պետության, ապահովում է սովորողների կողմից հանրակրթական և այլ կրթական ծրագրերի պարտադիր նվազագույնի յուրացումը, անհատի բազմակողմանի զարգացումը, նրա առողջության պահպանումը, ստեղծում է պայմաններ ինքնակրթության և լրացուցիչ կրթության ապահովման համար:

16. Կրթահամալիրի գործունեությունը հիմնվում է ժողովրդավարության, մարդասիրության, հանրամատչելիության, թափանցիկության, անձի ազատ զարգացման, ինքնավարության և կրթության աշխարհիկ բնույթի պահպանման, ինչպես նաև ազգային և համամարդկային արժեքների զուգորդման սկզբունքների վրա:

17. Կրթահամալիրն ապահովում է հանրակրթության պետական չափորոշչի, հանրակրթական պետական ծրագրի, սովորողների տարիքային, ֆիզիոլոգիական և սոցիալ-հոգեբանական զարգացման առանձնահատկություններին, հակումներին ու ընդունակություններին համապատասխան կրթության բովանդակության ուսուցման մեթոդների և ձևերի ընտրություն:

18. Կրթահամալիրի կողմից իրականացվող հանրակրթական և այլ կրթական ծրագրերը, որպես անբաժանելի մաս, ներառում են`

1) ուսումնամեթոդական, փորձարարական հետազոտական աշխատանքները.

2) մանկավարժական աշխատողների մասնագիտական կատարելագործման միջոցառումները.

3) սովորողների համար հանրակրթական և ոչ հանրակրթական լրացուցիչ դասընթացների կազմակերպումը.

4) սովորողների առողջության պահպանման միջոցառումները, ինչպես նաև անվճար բժշկական օգնության տրամադրումը.

5) սովորողների անվճար սննդի կազմակերպումը.

6) սովորողներին անվճար հագուստի, կենցաղային իրերի, հիգիենիկ պարագաների և անհրաժեշտ այլ գույքով ապահովումը.

7) սովորողների տրանսպորտային կազմակերպված փոխադրումների իրականացումը.

8) սովորողների գիշերակացի կազմակերպումը.

9) ուսումնաարտադրական բազաներում, մարզաառողջարարական ճամբարներում սովորողների ուսուցման, դաստիարակության ու հանգստի կազմակերպումը.

10) սույն կանոնադրությամբ նախատեսված այլ միջոցառումների իրականացումը:

19. Կրթահամալիրը կարող է զբաղվել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակներով`

1) լրացուցիչ հանրակրթական ծրագրերի իրականացում.

2) սովորողների սննդի կազմակերպում.

3) ուսումնաարտադրական գործունեության իրականացում և արտադրանքի իրացում:

Կրթահամալիրն իրավունք ունի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով իրականացնելու ձեռնարկատիրական գործունեություն` միայն լիցենզիայի հիման վրա:

 

III. ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

20. Կրթահամալիրն ըստ կրթական մակարդակների իրականացնում է հանրակրթական տարրական, հիմնական, միջնակարգ, նախազորակոչային, ինչպես նաև ոչ հանրակրթական ծրագրեր: Կրթահամալիրում կարող են իրականացվել նաև նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրեր միայն պետական բաղադրիչի կամ լիազորված պետական մարմնի համաձայնությամբ:

21. Կրթահամալիրում միջնակարգ կրթության նորմատիվային ժամկետը 12 տարի է` եռաստիճան համակարգով.

1) 1-ին աստիճան` 4 տարի, 1-4-րդ դասարաններ.

2) 2-րդ աստիճան` 5 տարի, 5-9-րդ դասարաններ.

3) 3-րդ աստիճան` 3 տարի, 10-12-րդ դասարաններ:

Հանրակրթական ընդհանուր ծրագրերը ներառում են նաև խորհրդի կողմից սահմանված ԼՊՄ-ի հետ համաձայնեցված հոսքային կամ առանձին առարկաների խորացված ուսուցման ծրագրեր:

1-ին աստիճանի սովորողների թիվը սահմանափակ է, և այն սահմանվում է խորհրդի որոշմամբ:

22. Կրթահամալիրն իր հանրակրթական ուսումնական պլանները կազմում է` հիմք ընդունելով օրինակելի ուսումնական պլանները, սակայն որպես ռազմագիտության բնագավառում մասնագիտացված հանրակրթական ուսումնական հաստատություն` կրթահամալիրի ուսումնական պլաններում ու դասացուցակներում դասաժամերի` մինչև երեսուն տոկոսը հատկացվում է ռազմագիտական ծրագրերի իրականացմանը, որոնք պետք է նախապես համաձայնեցվեն կրթության կառավարման լիազոր մարմնի հետ, ինչպես նաև սովորողներին ռազմական ուսումնական հաստատություններ ընդունվելուն ուղղված կրթական ծրագրերի իրականացմանը:

23. Սովորողների համար կրթահամալիրում կազմակերպվում են նախազորակոչային կրթական ծրագրեր` խորհրդի կողմից սահմանված լիազոր մարմնի կողմից համաձայնեցման կարգով:

24. Հանրակրթական ուսումնական ծրագրերի ավարտից կամ յուրացումից հետո կամ այդ ծրագրերի հետ համատեղ սովորողների համար իրականացվում են ոչ հանրակրթական, նախազորակոչային, ինչպես նաև սույն կանոնադրությամբ նախատեսված այլ կրթական ծրագրեր, որոնք կրթական գործընթացի շարունակությունն են: Ոչ հանրակրթական և այլ կրթական ծրագրերի իրականացման կարգը, պայմանները և պարապմունքների տևողությունը սահմանում է խորհուրդը, որոնք պետք է նախապես համաձայնեցվեն կրթության կառավարման լիազոր մարմնի հետ:

25. Կրթահամալիրի 3-րդ աստիճանի այն սովորողների համար, որոնք չեն կարող կամ չեն ցանկանում իրենց ուսումը շարունակել այլ ուսումնական հաստատություններում, ինչպես նաև սովորողների ցանկությամբ` կազմակերպվում են նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրեր կամ տրանսպորտային միջոցների վարորդների ուսուցման ծրագրեր, կամ նրանք կարող են օրվա որոշակի ժամերին գործուղվել նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատություններ:

26. Կրթահամալիրի կրթական բոլոր ծրագրերն իրականացվում են գիշերօթիկ աշխատակարգով:

27. Կրթահամալիրներում ուսուցումն իրականացվում է գրական հայերենով` Հայաստանի Հանրապետության «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

 

IV. ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

28. Կրթահամալիր կարող են ընդունվել այն երեխաները, որոնց առողջությունը բավարարում է կրթահամալիրում սովորելու համար: Իգական սեռի երեխաների կրթության ու կենցաղի առանձնահատկությունները սահմանում է խորհուրդը: Իգական սեռի սովորողների քանակը սահմանափակ է, և այն սահմանվում է խորհրդի որոշմամբ:

29. Կրթահամալիրում սովորողների ընդունելությունը կատարվում է մրցութային կարգով: Մրցույթի պայմանները և կրթահամալիր ընդունելության առանձնահատկությունները սահմանում է խորհուրդը, որոնք պետք է նախապես համաձայնեցվեն կրթության կառավարման լիազոր մարմնի հետ: Կրթահամալիրի խորհրդի որոշմամբ, առանց մրցույթի, կրթահամալիր կարող են ընդունվել ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների, ինչպես նաև խորհրդի կողմից նախատեսված այլ երեխաներ:

30. Կրթահամալիր ընդունվելու համար կարող է դիմել երեխայի ծնողը կամ նրա օրինական ներկայացուցիչը: Կրթահամալիր ընդունվելու համար պարտադիր է միայն երեխայի մեկ ծնողի կամ նրա մեկ օրինական ներկայացուցչի, ինչպես նաև երեխայի գրավոր համաձայնությունը:

31. Կրթահամալիր ընդունված երեխայի ու նրա ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի հետ կնքվում է կրթական պայմանագիր` համաձայն կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից հաստատված օրինակելի ձևի:

 

V. ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ

 

32. Կրթահամալիրում հանրակրթական ծրագրերի գծով ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ից: Հանրակրթական ծրագրերի գծով ուսումնական շաբաթը 6-օրյա է: Դասերի, պարապմունքների, դասամիջոցների տևողությունը որոշվում է դասացուցակով:

33. Հանրակրթական ծրագրերի գծով ուսումնական տարվա տևողությունը 34 շաբաթ է: Հանրակրթական ծրագրերի գծով ուսումնական տարին ընդգրկում է չորս քառորդ: ՈՒսումնական քառորդների և նրանց միջև ընկած արձակուրդների տևողությունը որոշվում է ուսումնական պլանով:

34. Ոչ հանրակրթական ծրագրերի գծով ուսման տարվա տևողությունը 52 շաբաթ է:

Սովորողները կրթահամալիրում պետք է գտնվեն շուրջօրյա և ամբողջ տարին:

35. Կրթահամալիրում հանգստի օրվա ռեժիմը կարգավորվում է խորհրդի կողմից հաստատված ներքին կարգապահական կանոններով: Սովորողների հանրակրթական ծրագրերի գծով պարապմունքները տեղի են ունենում հանրակրթության պետական չափորոշչի և պետական ուսումնական պլանի համաձայն: Ոչ հանրակրթական ու այլ կրթական ծրագրերի գծով պարապմունքները տեղի են ունենում խորհրդի կողմից հաստատված և լիազորված պետական մարմնի կողմից համաձայնեցված դասացուցակին համապատասխան: Առանձին դեպքերում սովորողների որոշակի խմբերի համար խորհրդի որոշմամբ կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից հաստատված կարգով կարող են սահմանվել կրթության ու հանգստի այլ ռեժիմներ:

36. Կրթահամալիրում սովորողների կացությունը, լրացուցիչ կրթական ծրագրերն ու հանգիստը կազմակերպվում են հաստատության խորհրդի կողմից սահմանված լիազոր մարմնի կողմից համաձայնեցված կարգով: Իգական սեռի և մինչև 10 տարեկան սովորողների կրթության ու հանգստի առանձնահատկությունները սահմանում է խորհուրդը` համաձայնեցնելով կրթության կառավարման լիազոր մարմնի հետ:

37. Կրթահամալիրի դասարանների կազմավորման կարգի վերաբերյալ, ըստ սովորողների տարիքի, դասարանի խտության և սովորողների կողմից ուսումնասիրվող հանրակրթական հիմնական, ընդհանուր, այդ թվում` հոսքային կամ առանձին առարկաների խորացված ուսուցման, ինչպես նաև ոչ հանրակրթական ծրագրերի յուրացման արդյունքի, խորհուրդը հաստատման է ներկայացնում կրթության կառավարման լիազոր մարմին: Հանրակրթական ուսումնական ծրագրերի իրականացման ժամանակ սովորողների խտությունը մեկ դասարանում հաստատում է պետական լիազոր մարմինը` խորհրդի ներկայացմամբ: Ոչ հանրակրթական ուսումնական ծրագրերի իրականացման ժամանակ դասարանները կարող են միավորվել կամ ծրագրերն իրականացվել փոքր խմբերով` համաձայն ուսումնական պլանների:

38. Առանձին առարկաների դասաժամերին դասարանը կարող է բաժանվել խմբերի`

1) համաձայն ուսումնական պլանի.

2) խորհրդի որոշմամբ` լրացուցիչ ֆինանսական միջոցների հաշվին:

39. Խմբային ուսուցումը կարող է կազմակերպվել նաև ուսումնաարտադրական, փորձարարական, ռազմամարզական բազաներում և ճամբարներում:

40. Կրթահամալիրում հանրակրթական և ոչ հանրակրթական ծրագրերին համապատասխան ուսումնական գործընթացը կարող է իրականացվել խմբային կամ անհատական ուսուցման եղանակով: Կրթահամալիրում անհատական կրթությունը կարող է կազմակերպվել սովորողի հետ անհատական ուսուցման ծրագրերով, որոնք պետք է նախապես համաձայնեցվեն կրթության կառավարման լիազոր մարմնի հետ:

41. Սովորողների հանրակրթական ուսումնական ծրագրերի գծով առաջադիմության ընթացիկ և ամփոփիչ (կիսամյակային և տարեկան) գնահատումը, դրանց ձևերի, մեթոդների, հաճախականության, առաջադրանքների բովանդակության ընտրությունը կատարում է կրթահամալիրը` հանրակրթության պետական չափորոշչին և այլ նորմատիվ իրավական ակտերին համապատասխան:

42. ՈՒսումնական տարվա ընթացքում հանրակրթական ծրագրերի գծով հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին համապատասխան նախատեսվում են հանրակրթական ծրագրերի գծով աշնանային, ձմեռային, գարնանային և ամառային արձակուրդներ: Հանրակրթական ծրագրերի գծով արձակուրդների ժամկետները և տևողությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

43. Հանրակրթական ծրագրերի գծով արձակուրդների ժամանակ կազմակերպվում են ոչ հանրակրթական, այլ կրթական, ուսումնամարզական, մշակութային ու այլ ծրագրեր, բանակումներ, երթեր, ճամբարներ, գիտահանրամատչելի, զբոսաշրջային կամ այլ միջոցառումներ:

44. Հանրակրթական ծրագրերի գծով արձակուրդների, հանրակրթական ծրագրերի գծով հանգստի, ինչպես նաև կրթահամալիրի կանոնակարգերով ու խորհրդի որոշումներով նախատեսված այլ օրերին կրթահամալիրի սովորողներին կարող է թույլատրվել սահմանված կարգով բացակայել կրթահամալիրի տարածքից, ինչպես նաև նրանց կարող է տրվել կարճաժամկետ (մինչև 5 օր) արձակուրդ:

45. Տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ծրագրերի ավարտին իրականացվում է հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին սովորողների գիտելիքների, կարողությունների և հմտությունների համապատասխանության ստուգում` պետական ամփոփիչ ատեստավորում:

46. Սովորողների կողմից հանրակրթական յուրաքանչյուր ծրագրի յուրացման ամփոփիչ ստուգման (կամ ատեստավորման), փոխադրման և ավարտման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Հանրակրթական ծրագրի նախորդ աստիճանը կամ տվյալ ուսումնական տարվա ծրագիրը չյուրացրած սովորողին չի թույլատրվում անցնել հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան:

47. Կրթահամալիրից սովորողին այլ կրթահամալիր տեղափոխելը և (կամ) ազատելը (կրթահամալիրից հեռացնելը) կատարվում է համաձայն կրթության լիազոր պետական մարմնի հաստատած կարգով:

48. ՈՒսումնական տարվա ընթացքում օրենքով սահմանված չափով դասերից բացակայած սովորողին քննություններին թույլատրելու կամ դասընթացը կրկնելու կարգը և դեպքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

49. Կրթահամալիրում ուսման մեջ բացառիկ հաջողությունների հասած, կարգապահական տույժի չենթարկված կամ կարգապահական տույժը մարած կրթահամալիրի շրջանավարտը սահմանված կարգով ներկայացվում է ուսման «Գերազանցության մեդալով» պարգևատրման: Տարեկան գերազանց առաջադիմություն ունեցող և կարգապահական տույժի չենթարկված կամ կարգապահական տույժը մարած սովորողը պարգևատրվում է գովասանագրով, իսկ հիմնական դպրոցի շրջանավարտը, սահմանված կարգով, գերազանցության վկայականով:

50. Կրթահամալիրի շրջանավարտներին տրվում են պետական զինանշանի պատկերով կնիքով հաստատված` կրթական մակարդակին վերաբերող պետական նմուշի փաստաթուղթ, ուսումնական հաստատության նշան, ինչպես նաև խորհրդի կողմից սահմանված ռազմագիտական, նախազորակոչային ու ռազմահայրենասիրական պատրաստություն անցնելու մասին հատուկ վկայական, որն ստորագրվում է խորհրդի անդամների և նախագահի կողմից:

 

VI. ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

51. Կրթահամալիրի կառավարումն իրականացնում են հիմնադիրը, նրա լիազորած պետական մարմինը, խորհուրդը և գործադիր մարմինը` տնօրենը: Կրթահամալիրի կառավարման մարմինների լիազորությունները, ինչպես նաև կառավարման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով և սույն կանոնադրությամբ:

52. Կրթահամալիրի կրթական գործունեության արդյունավետ կազմակերպման նպատակով ձևավորվում են խորհրդակցական մարմիններ` մանկավարժական, ծնողական, աշակերտական խորհուրդներ, առարկայական մեթոդական միավորումներ և այլ մարմիններ, որոնց ձևավորման կարգը և իրավասությունները սահմանվում են սույն կանոնադրությամբ կամ խորհրդի որոշմամբ:

53. Կրթահամալիրի հիմնադիրն ունի կրթահամալիրի գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնական լուծելու իրավունք` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

54. Կրթահամալիրի հիմնադրի բացառիկ լիազորություններն են`

1) կրթահամալիրի հիմնադրումը.

2) կրթահամալիրի գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում` նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.

3) կրթահամալիրին սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմի հաստատումը.

4) կրթահամալիրի կառավարման համակարգի սահմանումը.

5) կրթահամալիրի վերակազմակերպումը և լուծարումը.

6) կրթահամալիրի լուծարման հանձնաժողովի նշանակումը և լուծարման հաշվեկշռի հաստատումը.

7) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ հարցերի լուծումը:

55. Լիազորված պետական մարմինն իրականացնում է կրթահամալիրի ընդհանուր կառավարումը, ապահովում է նրա բնականոն գործունեությունը և պատասխանատվություն է կրում դրանց չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:

56. Լիազորված պետական մարմինը`

1) սույն կանոնադրությամբ սահմանված կարգով իրականացնում է կրթահամալիրի կառավարման մարմինների ձևավորումը և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.

2) իրականացնում է կրթահամալիրի գործունեության վերահսկողությունը.

3) հաստատում է կրթահամալիրի տարեկան ծախսերի նախահաշիվը.

4) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում կրթահամալիրի տնօրենի կամ խորհրդի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.

5) լսում է կրթահամալիրի գործունեության մասին հաշվետվություններ, քննում դրանց գործունեության վերստուգման արդյունքները.

6) վերահսկողություն է իրականացնում կրթահամալիրին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ.

7) վերահսկողություն է իրականացնում կրթահամալիրի սեփականության պահպանության նկատմամբ, իսկ օրենքով նախատեսված դեպքերում համաձայնություն է տալիս կրթահամալիրի գույքի օտարման և ձեռքբերման հետ կապված խոշոր գործարքների կնքման համար.

8) իրականացնում է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Հանրակրթության մասին» և «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

57. Կրթահամալիրի կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության հանրակրթության ոլորտը կարգավորող օրենքով:

58. Խորհրդի անհատական կազմը հաստատվում և փոփոխվում է օրենքով սահմանված կարգով:

59. Խորհուրդը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, ղեկավարում է կրթահամալիրի գործունեությունը:

60. Կրթահամալիրի խորհուրդը`

1) օրենքով կամ սույն կանոնադրությամբ նախատեսված կրթահամալիրի գործունեության բնագավառին, նպատակներին և խնդիրներին համապատասխան` կրթահամալիրի գործունեության հիմնական ուղղությունների մասին առաջարկություններ է ներկայացնում լիազորված պետական կառավարման մարմին.

2) քննարկում է կրթահամալիրի ամենամյա ծախսերի նախահաշիվը, հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը և ներկայացնում պետական լիազորված մարմին.

3) սահմանված կարգով հինգ տարի ժամկետով ընտրում է կրթահամալիրի տնօրենին, հաստատում նրա հետ կնքվող աշխատանքային պայմանագիրը, օրենքով սահմանված կարգով ու դեպքերում դադարեցնում է նրա լիազորությունները, ինչպես նաև սահմանում տնօրենի վարձատրության կարգն ու պայմանները.

4) հաստատում է կրթահամալիրի կազմակերպական կառուցվածքը, ներքին կարգապահական կանոնները.

5) հավանություն է տալիս կրթահամալիրի զարգացման ծրագրին, ինչպես նաև վերահսկում է այդ ծրագրի կատարումը.

6) քննարկում և հավանություն է տալիս կրթահամալիրի հաստիքային և տարիֆիկացիոն ցուցակներին և սահմանված կարգով ներկայացնում լիազորված պետական մարմին.

7) հիմնադրի կողմից սահմանված կարգով սահմանում է կրթահամալիրի շահույթի տնօրինման ուղղությունները.

8) հաստատում է կրթահամալիրի գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերը (այսուհետ` կանոնակարգեր).

9) հաստատում է իր աշխատակարգը.

10) ընտրում է խորհրդի նախագահ.

11) հաստատում է կրթահամալիրի ներքին ու առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները, կանոնակարգերը.

12) քննարկում և հաստատում է կրթահամալիրի ֆինանսատնտեսական հաշվետվությունները և հաշվեկշիռը, ինչպես նաև ուսումնադաստիարակչական գործունեության հաշվետվությունները.

13) քննարկում է սովորողների, ինչպես նաև նրանց ծնողների կամ նրանց օրինական ներկայացուցիչների` իրեն հղված դիմումները, առաջարկությունները կամ բողոքները.

14) որոշում է մասնակցել արտաքին գնահատման աշխատանքներին, քննարկում է կրթահամալիրի ներքին և արտաքին գնահատման արդյունքները.

15) կարող է սահմանել պակաս խտությամբ դասարան.

16) «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում համաձայնություն է տալիս կրթահամալիրի գույքի օտարման և ձեռքբերման հետ կապված խոշոր գործարքների կնքման համար.

17) վերահսկողություն է իրականացնում խորհրդի որոշումների կատարման, կրթահամալիրի գույքի պահպանման նկատմամբ.

18) իրականացնում է օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

61. Խորհրդի անդամն իրավունք ունի`

1) կրթահամալիրի տնօրենից կամ աշխատողներից պահանջելու ցանկացած տվյալներ, հաշվետվություններ, փաստաթղթեր, տեղեկություններ.

2) ցանկացած ժամանակ ազատ մուտք գործելու կրթահամալիրի տարածք, նրա ցանկացած շենք, շինություն, պահեստ կամ այլ ստորաբաժանում.

3) հանդիպելու կրթահամալիրի սովորողների, ինչպես նաև սովորողների ծնողների կամ նրանց օրինական ներկայացուցիչների հետ.

4) ներկա գտնվելու կրթահամալիրի ծրագրերի իրականացման աշխատանքներին.

5) տնօրենից, աշխատողներից և սովորողներից պահանջելու պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրության, ինչպես նաև սույն կանոնադրության, լիազորված պետական մարմնի, խորհրդի և տնօրենի կողմից սահմանված կարգերի, կանոնների ու այլ պարտադիր նորմերի պահանջները.

6) հարց բարձրացնելու խորհրդում` տնօրենի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին, ինչպես նաև տնօրենի առջև Հայաստանի Հանրապետության օրենսդրության, սույն կանոնադրության, լիազորված պետական մարմնի, խորհրդի և տնօրենի կողմից սահմանված կարգերի, կանոնների ու այլ պարտադիր նորմերի պահանջները խախտած աշխատողներին կամ սովորողներին պատասխանատվության ենթարկելու մասին.

7) ստուգելու կրթահամալիրի կողմից ստացված սննդի, գույքի որակը, կրթահամալիրի գույքի առկայությունն ու դրանց վիճակը.

8) իրականացնելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող, խորհրդի իրավասությանն առնչվող կամ խորհրդի կողմից սահմանված վերահսկողական կամ այլ գործառույթներ:

62. Խորհրդի անդամը պարտավոր է`

1) սույն կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցել խորհրդի նիստերին, գործել բարեխղճորեն` ի նպաստ երեխայի շահերի և կրթության արդյունավետության.

2) պատշաճորեն կատարել սույն կանոնադրությամբ սահմանված և խորհրդի որոշումներով (հանձնարարականներով) իրեն վերապահված պարտականությունները.

3) կատարել խորհրդի որոշումները, որոնք բխում են սույն կանոնադրության նպատակներից ու խնդիրներից:

63. Խորհրդի անդամի լիազորությունները կասեցվում են տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին նրա` որպես տնօրենի թեկնածուի, մասնակցության դեպքում:

64. Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ ընտրվում է խորհրդի նախագահ:

65. Խորհրդի նախագահը`

1) կազմակերպում է խորհրդի աշխատանքները.

2) նախագահում է խորհրդի նիստերը.

3) կազմակերպում է խորհրդի նիստերի արձանագրությունների վարումը և վավերացումը.

4) խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակաշրջանում համակարգում է կրթահամալիրի տնօրենի և խորհրդի անդամների կապերը:

66. Խորհրդի նախագահի բացակայության դեպքում, խորհրդի որոշմամբ, նրա պարտականությունները կատարում է խորհրդի անդամներից մեկը:

67. Խորհրդի նիստերը գումարվում են խորհրդի նախագահի կողմից` առնվազն յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ, ինչպես նաև լիազորված պետական մարմնի, տնօրենի կամ խորհրդի անդամների 1/3-ի պահանջով: Խորհրդի անդամների 1/3-ի պահանջով նիստը գումարվում է նախաձեռնողների սահմանած ժամկետում և կարգով: Խորհրդի նիստերի անցկացման կարգը կամ ձևը սահմանվում է սույն կանոնադրությամբ: ՈՒսումնական հաստատության խորհրդի նիստերը տեղի են ունենում առնվազն յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ: Նիստը նախագահում է խորհրդի նախագահը: Յուրաքանչյուր նիստ պարտադիր կարգով արձանագրվում է, որի մեկական օրինակ պարտադիր կարգով ներկայացվում է պետական լիազոր մարմին:

68. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կամ նրանց լիազոր ներկայացուցիչների կեսից ավելին:

69. Քվեարկության ժամանակ խորհրդի անդամն ունի միայն մեկ ձայնի իրավունք:

70. Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների կամ նրանց լիազոր ներկայացուցիչների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում տվյալ հարցը նորից քննարկվում է և դրվում քվեարկության, նորից հավասարության դեպքում հարցի քվեարկությունը հետաձգվում է հաջորդ նիստին:

71. Խորհրդի նիստերը կարող են գումարվել հիմնադրի, պետական լիազոր մարմնի, խորհրդի նախագահի, խորհրդի անդամների 1/3-ի կողմից: Խորհրդի նիստ գումարելու առաջարկությամբ կարող են հանդես գալ տնօրենը, մանկավարժական խորհուրդը, ծնողական խորհուրդը, աշակերտական խորհուրդը: Խորհրդի նիստերն անցկացվում են խորհրդի անդամների կամ նրանց լիազորների անմիջական մասնակցությամբ: Խորհրդի որոշումների մեկ օրինակն ուղարկվում է լիազոր մարմին:

72. Խորհրդի նիստերն արձանագրվում են, իսկ տնօրենի ընտրության նիստը նույնպես պարտադիր ձայնագրվում է:

73. Կրթահամալիրի ընթացիկ գործունեությունը ղեկավարում է տնօրենը:

74. Կրթահամալիրի տնօրեն կարող է ընտրվել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով վերապատրաստված և ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստացած, բարձրագույն կրթություն ունեցող, ավագ սպայական կոչում ունեցող, ոչ պակաս քան 5 տարվա սպայական զինվորական ծառայության ստաժ ունեցող այն անձը, որը սահմանված կարգով կընտրվի խորհրդի կողմից:

75. Կրթահամալիրի տնօրենը, կրթահամալիրի զարգացման ծրագրի համաձայն, օրենքով, հիմնադրի, լիազորված պետական մարմնի, խորհրդի որոշումներով, ինչպես նաև սույն կանոնադրությամբ սահմանված լիազորությունների շրջանակներում ղեկավարում է կրթահամալիրի ընթացիկ գործունեությունը:

76. Կրթահամալիրի տնօրենը`

1) խորհրդի հավանությանն է ներկայացնում կրթահամալիրի զարգացման ծրագիրը.

2) մանկավարժական խորհրդի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանը և տնօրենի տեղակալների, շտաբի պետի, նրա տեղակալի գումարտակների հրամանատարների, մասնաճյուղերի ղեկավարների, նրանց տեղակալների, դասղեկների, դաստիարակների, առարկայական մեթոդական միավորումների նախագահների և մանկավարժների աշխատանքային ծրագրերն ու հաշվետվությունները.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի, լիազոր պետական մարմնի, խորհրդի որոշումներով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կրթահամալիրի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

4) առանց լիազորագրի հանդես է գալիս կրթահամալիրի անունից, ներկայացնում նրա շահերը և կնքում գործարքներ.

5) տալիս է կրթահամալիրի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով.

6) ղեկավարում է կրթահամալիրի մանկավարժական խորհուրդը, աջակցում է կրթահամալիրի խորհրդակցական և խորհրդատվական մարմինների աշխատանքներին.

7) կազմում է կրթահամալիրի հաստիքային ցուցակն ու ծախսերի նախահաշիվը և խորհրդի հավանությամբ ներկայացնում լիազոր պետական մարմին.

8) խորհրդի քննարկմանն է ներկայացնում կրթահամալիրի ֆինանսատնտեսական հաշվետվությունը, արտաքին և ներքին գնահատման արդյունքների վերաբերյալ տեղեկանք, հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը.

9) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.

10) մասնակցում է խորհրդի նիստերին` խորհրդակցական ձայնի իրավունքով.

11) իրականացնում է ուսուցչի թափուր տեղի համար մրցույթը, մանկավարժական և այլ կադրերի ընտրությունը, նրանց աշխատանքի ընդունումը, տեղաբաշխումը և աշխատանքային պայմանագրի լուծումը.

12) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության, սույն կանոնադրության և աշխատանքային պայմանագրի համաձայն սահմանում է աշխատողների աշխատանքային պարտականությունները, ստեղծում պայմաններ նրանց մասնագիտական որակավորման բարձրացման համար: Խրախուսում և խթանում է աշխատողների ստեղծագործական նախաձեռնությունը.

13) խորհրդի համաձայնությամբ նշանակում է իր տեղակալներին, շտաբի պետին, նրա տեղակալին, գումարտակների հրամանատարներին և մասնաճյուղերի ղեկավարների տեղակալներին, կատարում է աշխատանքի բաշխում նրանց միջև` համաձայն սույն կանոնադրությամբ և կրթահամալիրի կանոնակարգերի.

14) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

15) վերահսկողություն է իրականացնում դասավանդման բովանդակության, սովորողների գիտելիքների յուրացման որակի, նրանց վարքի, արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպման, կրթահամալիրի աշխատողների կողմից իրենց աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ.

16) ապահովում է կրթահամալիրի ներքին կարգապահության կանոնների, աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի պահպանումը.

17) ուսումնական պլանին համապատասխան ապահովում է կրթական ծրագրերի իրականացումը, կրթական գործընթացի կազմակերպումը, և կրում է պատասխանատվություն կրթության որակի և բովանդակության համար.

18) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կրում է պատասխանատվություն ներքին կարգապահական կանոնների մշակման, ներդրման, երեխաների կյանքի և առողջության պահպանման, ինչպես նաև սովորողների ու աշխատողների իրավունքների և ազատությունների պաշտպանության համար.

19) համակարգում և հսկում է կառուցվածքային ստորաբաժանումների, մանկավարժական և այլ աշխատողների աշխատանքը.

20) սահմանում և խորհրդի հաստատմանն է ներկայացնում մասնաճյուղերի կամ կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.

21) ապահովում է կոլեկտիվում բարենպաստ բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորումը.

22) ապահովում է բյուջետային հատկացումների, հիմնադրի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից օրենքով սահմանված կարգով ստացված միջոցների արդյունավետ օգտագործումը, ուսումնանյութական բազայի հաշվառումը, պահպանումը, համալրումը, սանիտարահիգիենիկ վիճակի, աշխատանքի անվտանգությունը և սահմանված կարգով պարտադիր գործածության երաշխավորված փաստաթղթերի վարումը և պահպանումը.

23) սահմանված կարգով ձևավորում է կրթահամալիրի սովորողների համակազմը, ապահովում նրանց սոցիալական պաշտպանվածությունը.

24) պայմաններ է ստեղծում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կրթահամալիրում մանկական հասարակական կազմակերպությունների գործունեության համար.

25) սույն կանոնադրությամբ և կանոնակարգերով սահմանված, իր իրավասությունների սահմաններում, սովորողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի կամ պատասխանատվության միջոցներ.

26) ներկայացնում է կրթահամալիրը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում և այլ կազմակերպություններում.

27) իրականացնում է կրթահամալիրի կանոնակարգերով նախատեսված այլ լիազորություններ.

28) օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն օրենքների, հիմնադրի, լիազոր պետական մարմնի և խորհրդի որոշումների, այլ իրավական ակտերի և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար, ինչպես նաև իր հետ կնքված աշխատանքային պայմանագրով նախատեսված դեպքերում:

77. Տնօրենն իր լիազորությունների շրջանակներում իր կողմից ընդունված ցանկացած որոշում պետք է ձևակերպի գրավոր հրամանով, եթե օրենքով կամ կրթահամալիրի կանոնակարգերով տվյալ լիազորության համար նախատեսված չէ բանավոր ընթացակարգ:

78. Կրթահամալիրի տնօրենը պարտավոր չէ կատարել լիազոր պետական մարմնի, ինչպես նաև խորհրդի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության:

79. Տնօրենի բացակայության դեպքում, խորհրդի որոշման համաձայն, նրա լիազորություններն իրականացնում է տնօրենի տեղակալը կամ այլ անձ:

80. Տնօրենի լիազորությունները դադարում են օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով: Տնօրենի պաշտոնի թափուր տեղ առաջանալու դեպքում տնօրենի պաշտոնի ժամանակավոր պաշտոնակատար նշանակում է խորհուրդը` համաձայնեցնելով պետական լիազոր մարմնի հետ:

81. Կրթահամալիրի տնօրենի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են խորհրդի որոշմամբ, եթե`

1) նա դիմում է դրա մասին.

2) լրացել է նրա 65 տարին.

3) նա իր գրավոր համաձայնությամբ ընտրվել կամ նշանակվել է այլ պաշտոնում կամ անցել է իր պաշտոնի հետ անհամատեղելի այլ աշխատանքի.

4) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով նա ավելի քան չորս ամիս անընդմեջ չի ներկայացել աշխատանքի.

5) նա ավելի քան երեք օր անընդմեջ անհարգելի պատճառներով չի ներկայացել աշխատանքի.

6) նա նշանակվել է պաշտոնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կանոնադրության պահանջների խախտմամբ.

7) օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը.

8) նա իր գործառույթներն իրականացնելիս պետական կազմակերպությանը կամ պետությանն իր մեղքով հասցրել է վնաս, որի գումարը գերազանցում է պետական կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի արժեքի հինգ տոկոսը.

9) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած.

10) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

11) մեկ տարվա ընթացքում օրենքի խախտման համար ենթարկվել է կրկնակի կարգապահական պատասխանատվության.

12) Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման այլ դեպքերում:

82. Սույն կանոնադրության 75-րդ կետով սահմանված դեպքերում տնօրենի լիազորությունները դադարեցվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:

83. Կրթահամալիրի տնօրենի` ուսումնական աշխատանքի գծով տեղակալը`

1) պատասխանատու է կրթահամալիրի հանրակրթական ծրագրերի բնագավառում ուսումնական գործընթացի կազմակերպման, հանրակրթական ուսումնական ծրագրերի կատարման, դասավանդման որակի և սովորողների` կրթական չափորոշիչներով սահմանված գիտելիքների, կարողությունների և հմտությունների առնվազն պարտադիր նվազագույն մակարդակի ապահովման համար.

2) հսկողություն է իրականացնում հանրակրթական ծրագրերի բնագավառում ուսումնական աշխատանքի ընթացքի, սովորողների առաջադիմության և վարքի նկատմամբ.

3) տնօրենի այլ տեղակալների հետ համաձայնեցնելուց հետո կազմում է հանրակրթական ծրագրերի բնագավառում ուսումնական պարապմունքների դասացուցակի նախագիծը և հանրակրթական ուսումնական աշխատանքների վիճակի մասին հաշվետվություններ.

4) ղեկավարում է հանրակրթական ծրագրերի բնագավառում առարկայական մեթոդական միավորումների աշխատանքները, ընդհանրացնում և տարածում մանկավարժական աշխատանքի արդյունավետ փորձը, ուսուցիչներին հաղորդակից դարձնում գիտության և մանկավարժության նորագույն նվաճումներին.

5) ներկայացնում է առաջարկություններ հանրակրթական ուսումնական գործընթացի կատարելագործման ուղղությամբ.

6) հսկում է հանրակրթական ծրագրերի բնագավառում սույն կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջների կատարումը.

7) սույն կանոնադրությամբ և կանոնակարգերով սահմանված, իր իրավասությունների սահմաններում, սովորողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի կամ պատասխանատվության միջոցներ.

8) իրականացնում է կրթահամալիրի կանոնակարգերով նախատեսված և տնօրենի կողմից սահմանված այլ լիազորություններ:

Կրթահամալիրի տնօրենի` ուսումնական աշխատանքի գծով տեղակալ կարող է նշանակվել բարձրագույն կրթություն ունեցող անձը:

ՈՒսումնական գծով տեղակալը յուրաքանչյուր ամսվա ավարտին տնօրենին է ներկայացնում իր գործառութային պարտականությունների մասով ամփոփ հաշվետվություն:

84. Կրթահամալիրի տնօրենի` դաստիարակչական աշխատանքի գծով տեղակալը`

1) կազմակերպում և ղեկավարում է սովորողների դաստիարակչական գործունեությունը.

2) ապահովում է կրթահամալիրի և ընտանիքի սերտ կապն ու համագործակցությունը.

3) կրթահամալիրի, նրա ստորաբաժանումների, մեթոդական միավորումների ղեկավարներին և մանկավարժական աշխատողներին գործնական օգնություն է ցույց տալիս ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպման գործում և վերահսկում դրանց կատարումը.

4) ընդհանրացնում և միջոցներ է ձեռնարկում ուսումնադաստիարակչական գծով մանկավարժական աշխատողների արդյունավետ, սահմանված կարգով երաշխավորված փորձը տարածելու համար.

5) աշխատանք է տանում սովորողների վարքի կուլտուրայի, վարվեցողության նորմերի և կանոնների ապահովման ուղղությամբ, աջակցում դպրոցական ինքնավարությանը, հասարակական վերահսկողությանը.

6) իրականացնում է կրթահամալիրի հանրակրթական ծրագրերի բնագավառում ուսումնադաստիարակչական աշխատանքների մեթոդական ղեկավարումը.

7) հսկողություն է իրականացնում ուսումնադաստիարակչական աշխատանքի ընթացքի, սովորողների առաջադիմության և վարքի նկատմամբ.

8) արգելում է սովորողների, ուսուցիչների և ծնողների այն նախաձեռնությունները, որոնք կարող են սովորողի առողջության ու կյանքի համար վտանգ պարունակել կամ խաթարել ուսումնադաստիարակչական աշխատանքների իրականացումը, ինչպես նաև սույն կանոնադրությամբ և խորհրդի կողմից սահմանված կարգով, իր իրավասությունների սահմաններում, սովորողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի կամ պատասխանատվության միջոցներ.

9) սույն կանոնադրությամբ և կանոնակարգերով սահմանված, իր իրավասությունների սահմաններում, սովորողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի կամ պատասխանատվության միջոցներ.

10) հսկում է սովորողների, մանկավարժների, դաստիարակների կողմից սույն կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջների կատարումը.

11) ցուցումներ ու հանձնարարություններ է տալիս դաստիարակներին, ինչպես նաև վերահսկում է նրանց գործունեությունը.

12) եզրակացություն է տալիս կրթահամալիրի հանրակրթական ծրագրերի նախագծերին.

13) առաջարկություններ է ներկայացնում ուսումնական բոլոր ծրագրերի կատարման, դասավանդման որակի և սովորողների` կրթական չափորոշիչներով սահմանված գիտելիքների, կարողությունների և հմտությունների առնվազն պարտադիր նվազագույն մակարդակի ապահովման հարցերի վերաբերյալ.

14) իրականացնում է կրթահամալիրի կանոնակարգերով նախատեսված և տնօրենի կողմից սահմանված այլ լիազորություններ.

15) կազմակերպում է սովորողների հանգիստը և ժամանցը.

16) կազմակերպում է ազգային մշակութային ժառանգության պահպանման ու զարգացման ուղղությամբ միջոցառումներ.

17) պատասխանատվություն է կրում ռազմագիտության բնագավառում սովորողների բարոյահոգեբանական և գաղափարական պատրաստվածության համար.

18) պարտավոր է մշտապես գիտենալ սովորողների և ծառայողների առկայությունը և վիճակը.

19) դաստիարակչական աշխատանքների գծով տեղակալը յուրաքանչյուր ամսվա ավարտին տնօրենին է ներկայացնում իր գործառութային պարտականությունների մասով ամփոփ հաշվետվություն:

Կրթահամալիրի տնօրենի` դաստիարակչական աշխատանքի գծով տեղակալ կարող է նշանակվել բարձրագույն կրթություն ունեցող այն անձը, ով ունի ավագ սպայական կոչում և առնվազն 5 տարվա սպայական աշխատանքային ստաժ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում:

85. Կրթահամալիրի տնօրենի` ոչ հանրակրթական (մասնագիտական) ուսումնական աշխատանքի գծով տեղակալը`

1) պատասխանատու է կրթահամալիրի ոչ հանրակրթական ծրագրերի բնագավառում ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման, ոչ հանրակրթական ուսումնական ծրագրերի կատարման, դրանց դասավանդման որակի և սովորողների` կրթական չափորոշիչներով սահմանված գիտելիքների, կարողությունների և հմտությունների առնվազն պարտադիր նվազագույն մակարդակի ապահովման համար.

2) կազմակերպում և ղեկավարում է դաստիարակների գործունեությունը ոչ հանրակրթական ծրագրերի իրականացման բնագավառում.

3) հսկողություն է իրականացնում ոչ հանրակրթական ծրագրերի բնագավառում ուսումնադաստիարակչական աշխատանքի ընթացքի, սովորողների առաջադիմության և վարքի նկատմամբ.

4) առաջարկություն է ներկայացնում սովորողների ուսումնական ծանրաբեռնվածության կանոնակարգման վերաբերյալ.

5) իրականացնում է կրթահամալիրի ոչ հանրակրթական ծրագրերի բնագավառում ուսումնադաստիարակչական աշխատանքների ղեկավարումը.

6) կազմակերպում է սովորողների հանգիստը և ժամանցը.

7) կազմում է ոչ հանրակրթական ծրագրերի բնագավառում ուսումնական պարապմունքների դասացուցակի նախագիծը և ոչ հանրակրթական ուսումնադաստիարակչական աշխատանքների վիճակի մասին հաշվետվություններ.

8) ղեկավարում է ոչ հանրակրթական ծրագրերի բնագավառում առարկայական մեթոդական միավորումների աշխատանքները, ընդհանրացնում և տարածում մանկավարժական աշխատանքի արդյունավետ փորձը, ուսուցիչներին հաղորդակից դարձնում գիտության և մանկավարժության նորագույն քայլերին.

9) կազմակերպում է ոչ հանրակրթական ծրագրերի բնագավառում սովորողների ուսումնական պարապմունքների հսկողություն: Ներկայացնում է առաջարկություններ ոչ հանրակրթական ուսումնադաստիարակչական գործընթացի կատարելագործման վերաբերյալ.

10) հսկում է ոչ հանրակրթական ծրագրերի բնագավառում սույն կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջների կատարումը.

11) հսկում է սովորողների, դաստիարակների կողմից սույն կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջների կատարումը.

12) ցուցումներ ու հանձնարարություններ է տալիս դաստիարակներին, ինչպես նաև վերահսկում նրանց գործունեությունը ոչ հանրակրթական ծրագրերի իրականացման բնագավառում.

13) սույն կանոնադրությամբ և կանոնակարգերով սահմանված, իր իրավասությունների սահմաններում, սովորողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի կամ պատասխանատվության միջոցներ.

14) իրականացնում է կրթահամալիրի կանոնակարգերով նախատեսված և տնօրենի կողմից սահմանված այլ լիազորություններ.

15) ռազմագիտության բնագավառում պարապմունքներ է անցկացնում դաստիարակների հետ.

16) ռազմագիտական պարապմունքների, հրաձգության, երթերի, զորավարժությունների և ռազմագիտական այլ ծրագրերի իրականացման ժամանակ ապահովում է սովորողների ու ծառայողների անվտանգությունը.

17) ոչ հանրակրթական գծով տեղակալը յուրաքանչյուր ամսվա ավարտին տնօրենին է ներկայացնում իր գործառութային պարտականությունների մասով ամփոփ հաշվետվություն:

Կրթահամալիրի տնօրենի` ոչ հանրակրթական աշխատանքի գծով տեղակալ կարող է նշանակվել բարձրագույն կրթություն ունեցող այն անձը, ով ունի առնվազն ավագ սպայական կոչում, առնվազն 5 տարվա սպայական աշխատանքային ստաժ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում:

86. Կրթահամալիրի տնօրենի տեղակալ, կրթահամալիրի շտաբի պետը`

1) կազմակերպում է ռազմագիտական ծրագրերը.

2) կազմակերպում է դրոշի բարձրացման առավոտյան և երեկոյան արարողությունները, կազմում կրթահամալիրի հերթապահությունների ժամանակացույցը.

3) ապահովում է դաստիարակների կողմից կրթահամալիրի կանոնակարգերի պահանջների կատարումը.

4) ապահովում է սովորողների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և կրթահամալիրի կանոնակարգերով նախատեսված կանոնակարգերի պահանջների կատարումը.

5) պատասխանատվություն է կրում ռազմագիտության բնագավառում սովորողների բարոյահոգեբանական և գաղափարական պատրաստվածության համար.

6) ռազմագիտության բնագավառում պարապմունքներ է անցկացնում դաստիարակների հետ.

7) ստուգում է կրթահամալիրի դասակներում և ջոկերում ռազմագիտական ծրագրերի կազմակերպման ու իրականացման վիճակը, դաստիարակներին օգնում է ծրագրերով նախատեսված պարապմունքների կազմակերպման և անցկացման գործում նկատված թերությունների վերացման համար.

8) առաջարկություններ է ներկայացնում սովորողներին զինվորական ծառայության կամ ռազմական ուսումնական հաստատություններ ընդունելու համար.

9) ռազմագիտական պարապմունքների, հրաձգության, երթերի, զորավարժությունների և ռազմագիտական այլ ծրագրերի իրականացման ժամանակ ապահովում է սովորողների ու ծառայողների անվտանգությունը.

10) ստուգում է օրվա վերակարգի նախապատրաստումը և սովորողների ու դաստիարակների կողմից ծառայության կատարումը, ինչպես նաև կրթահամալիրում ներքին կարգուկանոնի պահպանումը.

11) ըստ ջոկերի` բաշխում է նոր ընդունված սովորողներին.

12) ապահովում է օրվա հերթապահների կողմից հերթապահությունների պատշաճ կատարումը, ինչպես նաև հսկողություն է իրականացնում հերթապահության` սահմանված կարգի պահպանման նկատմամբ.

13) կազմակերպում է կրթահամալիրի տնօրենի հրամանները ժամանակին ու ճիշտ կերպով դասակներին և ջոկերին հասցնելու աշխատանքները և ապահովում դրանց կատարումը.

14) կազմակերպում է կրթահամալիրի դրոշի, դասակների դրոշների, ինչպես նաև այլ դրոշների, նշանների, վիմպելների և դրանց փաստաթղթերի ճիշտ պահպանությունը և խնամքը.

15) վերակարգի անցնելուց առաջ հրահանգավորում է կրթահամալիրի հերթապահին և վերակարգի այլ մասնակիցներին, դաստիարակներին, ինչպես նաև կրթահամալիրի տարածքից դուրս եկող սովորողներին.

16) պարտավոր է մշտապես գիտենալ սովորողների և ծառայողների առկայության և վիճակի մասին.

17) մշակում և իրականացնում է միջոցառումներ կրթահամալիրում տեղի ունեցած խախտումների կամ պատահարների կանխման ուղղությամբ, վերլուծում դրանց առաջացման պատճառներն ու պայմանները.

18) սույն կանոնադրությամբ և կանոնակարգերով սահմանված, իր իրավասությունների սահմաններում, սովորողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի կամ պատասխանատվության միջոցներ.

19) իրականացնում է կրթահամալիրի կանոնակարգերով և տնօրենի կողմից սահմանված այլ լիազորություններ.

20) հսկում է սովորողների, դաստիարակների կողմից սույն կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջների կատարումը

21) շտաբի պետը յուրաքանչյուր ամսվա ավարտին տնօրենին է ներկայացնում իր գործառութային պարտականությունների մասով ամփոփ հաշվետվություն:

Կրթահամալիրի շտաբի պետ կարող է նշանակվել բարձրագույն կրթություն ունեցող այն անձը, ով ոչ պակաս քան 5 տարի ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, որպես սպա, և ունի առնվազն ավագ սպայական կոչում:

87. Կրթահամալիրի գումարտակների հրամանատարները`

1) ղեկավարում են իրենց գումարտակների սովորողների և դաստիարակների կողմից ռազմագիտական ծրագրերի իրականացման աշխատանքներն ու ղեկավարում իրենց ենթակա գումարտակները.

2) ղեկավարում են իրենց ենթակա գումարտակների սովորողների ֆիզիկական պատրաստության և մարզական աշխատանքները.

3) ռազմագիտական պարապմունքներ են անցկացնում իրենց ենթակա գումարտակների սովորողների, դաստիարակների հետ.

4) մասնակցում են կրթահամալիրի ռազմագիտական ծրագրերի մշակման աշխատանքներին.

5) կրթահամալիրի` իրենց ենթակա գումարտակների սովորողների հետ անցկացնում են նախնական զինվորական և մասնագիտական պատրաստության աշխատանքներ.

6) ապահովում են իրենց ենթակա գումարտակներում կրթահամալիրի ներքին կարգուկանոնների ու կանոնակարգերի պահպանումը, գումարտակների տեղաբաշխման պահպանությունը և ստուգում գումարտակների անձնակազմի պահակային և այլ ծառայությունների կատարումը.

7) հետևում են իրենց ենթակա գումարտակներին հատկացված բոլոր շենքերի և շինությունների վիճակին և ճիշտ շահագործմանը, դրանց և տարածքը մաքուր վիճակում պահելուն.

8) ստուգում են իրենց ենթակա գումարտակներում ռազմագիտական ծրագրերի կազմակերպման և իրականացման վիճակը, դաստիարակներին օգնում են ծրագրերով նախատեսված պարապմունքների կազմակերպման և անցկացման գործում նկատված թերությունների վերացման համար.

9) սույն կանոնադրությամբ և կանոնակարգերով սահմանված, իրենց իրավասությունների սահմաններում, սովորողների նկատմամբ կիրառում են խրախուսանքի կամ պատասխանատվության միջոցներ.

10) իրականացնում են կրթահամալիրի կանոնակարգերով և տնօրենի կողմից սահմանված այլ լիազորություններ.

11) գումարտակի հրամանատարը յուրաքանչյուր ամսվա ավարտին տնօրենին է ներկայացնում իր գործառութային պարտականությունների մասով ամփոփ հաշվետվություն:

Կրթահամալիրի գումարտակի հրամանատարներ կարող են նշանակվել բարձրագույն ռազմական կրթություն ունեցող անձինք կամ բարձրագույն կրթություն ունեցող այն անձինք, ովքեր ոչ պակաս քան 5 տարի ծառայել են Հայաստանի Հանրապետության զինված ուժերում կամ աշխատել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում կամ կրթահամալիրում: Կրթահամալիրի գումարտակի հրամանատարն ի պաշտոնե հանդիսանում է կրթահամալիրի տնօրենի տեղակալը և ենթարկվում է կրթահամալիրի տնօրենին, շտաբի պետին, կրթահամալիրի տնօրենի տեղակալներին:

88. Կրթահամալիրի աշխատակազմի ղեկավարը`

1) սույն կանոնադրությամբ, կանոնակարգերով ու տնօրենի հրամաններով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է կրթահամալիրի աշխատակազմի ընթացիկ գործունեությունը.

2) տնօրենին է ներկայացնում առաջարկություններ կրթահամալիրի աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

3) կազմակերպում է կրթահամալիրում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.

4) վերահսկում է կրթահամալիրի աշխատողների կողմից խորհրդի որոշումների և տնօրենի հրամանների` սահմանված ժամկետում կատարման ընթացքը.

5) նախապատրաստում է տնօրենի հրամանների նախագծերը և դրանք ներկայացնում տնօրենին.

6) ապահովում է համագործակցությունը պետական մարմինների ու կազմակերպությունների հետ.

7) կազմակերպում է կրթահամալիրի գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

8) կրթահամալիրում խորհրդի որոշումները կամ տնօրենի հրամաններն ու կարգադրությունները հանձնում է դրանց պահանջների կատարման համար պատասխանատու անձանց, իսկ անհրաժեշտության դեպքում` դրանք փակցնում է հայտարարությունների տախտակի վրա.

9) վարում է կրթահամալիրի կադրային աշխատանքները.

10) պահպանում է կրթահամալիրի արխիվային և այլ փաստաթղթեր.

11) սովորողներին է հանձնում նրանց վկայականներն ու ատեստատները` բացառությամբ դրանք հանդիսավոր պայմաններում հանձնվելու դեպքերի.

12) կրթահամալիրի աշխատողներին ու սովորողներին տրամադրում է անհրաժեշտ տեղեկանքներ.

13) իրականացնում է կրթահամալիրի կանոնակարգերով և տնօրենի կողմից սահմանված այլ լիազորություններ:

Կրթահամալիրի աշխատակազմի ղեկավար կարող է նշանակվել բարձրագույն կրթություն ունեցող անձը:

Կրթահամալիրի աշխատակազմի ղեկավարը ենթարկվում է միայն կրթահամալիրի տնօրենին:

89. Կրթահամալիրի տնտեսվարը (թիկունքի պետը)`

1) պատասխանատու է կրթահամալիրի շենքի և գույքի պահպանման, ուսումնական գործընթացի նյութատեխնիկական ապահովման, կրթահամալիրի սանիտարահիգիենիկ ու բարեկարգ վիճակի ուսումնական պարապմունքներին` դասասենյակների` ժամանակին նախապատրաստման հակահրդեհային պաշտպանության և սպասարկող, տեխնիկական անձնակազմի աշխատանքի կազմակերպման, ինչպես նաև աշխատանքի անվտանգության տեխնիկայի համար.

2) տնօրենի հանձնարարությամբ միջոցներ է ձեռնարկում կրթահամալիրի ուսումնանյութական բազան հարստացնելու և ամրապնդելու համար.

3) տնօրենի հանձնարարությամբ կազմակերպում և իրականացնում է կրթահամալիրի համար անհրաժեշտ գնումների ամբողջ գործընթացը.

4) կազմակերպում է կրթահամալիրի օժանդակ տնտեսության, այգեգործական ու բանջարաբուծական գործունեությունը, ինչպես նաև տարածքի բարեկարգման աշխատանքները.

5) սովորողներին ապահովում է բարձրորակ սննդով, հագուստով, կոշիկներով, հիգիենիկ պարագաներով, գրենական պիտույքներով, սպիտակեղենով և սահմանված այլ գույքով, որոնց համար պատասխանատվություն է կրում.

6) վերահսկում և պատասխանատվություն է կրում պահեստներում և շինություններում գույքի առկայության և սահմանված կարգով պահպանության վիճակի համար.

7) կազմակերպում է կրթահամալիրի գույքի գույքագրման աշխատանքները.

8) ապահովում և պատասխանատվություն է կրում կրթահամալիրի տրանսպորտային միջոցների ճիշտ շահագործման, ժամանակին սպասարկման և նորոգման համար.

9) կազմակերպում է կրթահամալիրի շենքերի ու շինությունների, ջրմուղ-կոյուղու ցանցերի ու կառույցների, կրթահամալիրի գույքի և կահույքի ճիշտ շահագործումը և ժամանակին նորոգումը, դրանց նախապատրաստումը ձմռանը, կրթահամալիրի տեղաբաշխման տարածքի, մերձակա ավտոճանապարհների կարգին վիճակում պահելը, ինչպես նաև թիկունքային օբյեկտների հակահրդեհային պաշտպանությունը.

10) կազմակերպում է կրթահամալիրի սովորողների բաղնիքալվացքային սպասարկումը.

11) կրթահամալիրի տնօրենի հաստատմանն է ներկայացնում կրթահամալիրի ճաշերի ընդհանուր ճաշացուցակը, ինչպես նաև յուրաքանչյուր շաբաթ մինչև տվյալ շաբաթվա ուրբաթ օրը կրթահամալիրի տնօրենի հաստատմանը ներկայացնում հաջորդ շաբաթվա ճաշացուցակը.

12) իրականացնում է խորհրդի և տնօրենի կողմից սահմանված այլ լիազորություններ.

13) թիկունքի գծով տեղակալը յուրաքանչյուր ամսվա ավարտին տնօրենին է ներկայացնում իր գործառութային պարտականությունների մասով ամփոփ հաշվետվություն:

 

------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.12.2010
N 1722-Ն
Որոշում