Սեղմել Esc փակելու համար:
«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈ ...

Ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   09.01.2011  -ից մինչեւ     -ը:
 

(ուժը կորցրել է 01.01.13թ` 22.12.10 ՀՕ-246-Ն օրենք)

010.0275.301210

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին

 

«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-183 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածում`

1) «բ» ենթակետը «բոլոր տեսակի կենսաթոշակները» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սահմանված կարգով կենսաթոշակների կամավոր կուտակային համակարգին մասնակցության շրջանակներում վճարվող կենսաթոշակների» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» ենթակետով.

«զ) ներդրումային ֆոնդերում մասնակցությունը հավաստող արժեթղթերից ստացվող միջոցները (այդ թվում` դրանց օտարումից, փոխանակումից, այլ նմանատիպ գործարքներից, շահաբաժինների բաշխումից կամ նման այլ ձևով կատարված բաշխումներից, ինչպես նաև պայմանագրային ներդրումային ֆոնդի ակտիվների հաշվին կատարված գործարքներից):»:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 9-րդ հոդվածում`

i

1) «ժա» ենթակետը «ապահովագրական հատուցումները» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կուտակային կենսաթոշակային ապահովագրության պայմաններով հարկ վճարողի կողմից իր համար և (կամ) հարկ վճարողի համար երրորդ անձի (այդ թվում` գործատուի) կատարած կամավոր կուտակային կենսաթոշակային ապահովագրության վճարների հաշվին սահմանված կարգով ստացման ենթակա հատուցումների (այդ թվում` կենսաթոշակների)» բառերով.

2) ուժը կորցրած ճանաչել «ժզ» ենթակետը.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ «լ» և «լա» ենթակետերով.

«լ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կուտակային կենսաթոշակային ապահովագրության պայմաններով հարկ վճարողի կողմից իր համար և (կամ) հարկ վճարողի համար երրորդ անձի (այդ թվում` գործատուի) կողմից կատարվող կուտակային կենսաթոշակային ապահովագրության վճարները` հարկ վճարողի համախառն եկամտի 5 տոկոսը չգերազանցող չափով.

լա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կուտակային կենսաթոշակային ապահովագրության պայմաններով հարկ վճարողի կողմից իր համար և (կամ) հարկ վճարողի համար երրորդ անձի (այդ թվում` գործատուի) կատարած կուտակային կենսաթոշակային ապահովագրության վճարների հաշվին մինչև կենսաթոշակների ստացման իրավունքի ձեռքբերման` օրենքով սահմանված ժամկետը լրանալը ստացման ենթակա եկամուտները:»:

 

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

30 դեկտեմբերի 2010 թվականի

ՀՕ-275-Ն

 

 

pin
ՀՀ 22.12.2010
N ՀՕ-275-Ն օրենք