Համաձայնեցված է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ
ՆԱԽԱԳԱՀ
-------------- Տ. ԴԱՎԹՅԱՆ -------------- Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆ
1 հոկտեմբերի 2010 թվականի N 646-Ն 5 հոկտեմբերի 2010 թվականի N 13
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
i
«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 38-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 սեպտեմբերի 1997 թվական, ՀՕ-155, այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածի համաձայն հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից կատարվում են Օրենքով նախատեսված նվազեցումները (ծախսեր, կորուստներ, այլ նվազեցումներ), ընդ որում` նվազեցումների միևնույն գումարը համախառն եկամտից հանվում է միայն մեկ անգամ: Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է դրա ստացման հետ կապված անհրաժեշտ և փաստաթղթերով հիմնավորված ծախսերի չափով, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումները դասվում են ծախսերի թվին: Համախառն եկամտից ծախսերը նվազեցվում են Օրենքի 32-րդ հոդվածին համապատասխան:
Օրենքի 38-րդ հոդվածի համաձայն հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է կազմակերպության մոտ վարձու աշխատող յուրաքանչյուր հաշմանդամի համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների 150%-ի չափով: Նշված հոդվածի կիրառման հետ կապված հարցերի ճշտման նպատակով` ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով, պաշտոնապես պարզաբանում եմ.
Յուրաքանչյուր հաշմանդամ վարձու աշխատողի հաշվով համախառն եկամտից կատարվում են հետևյալ նվազեցումները`
1) հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների ծախսերի չափով` Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասին և 32 հոդվածին համապատասխան.
2) հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների ծախսերի 150%-ի չափով` որպես համախառն եկամտից կատարվող այլ նվազեցում (անգամ եթե աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները չեն հանդիսանում համախառն եկամտի ստացման հետ կապված անհրաժեշտ ծախս):