Սեղմել Esc փակելու համար:
«ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԻՐԱՐԿԵԼ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

«ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում  է.

i

1. «Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել հրապարակման պահից:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` օրենքի հրապարակման պահից`

ա) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ ներկայացնել «Օտարերկրյա ներդրումներով ձեռնարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ.

բ) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերը «Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխանեցնելու վերաբերյալ.

գ) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները համապատասխանեցնել «Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին.

i

դ) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ ներկայացնել սոցիալական ու տնտեսական զարգացման այն կարևորագույն բնագավառների ցանկը, որոնցում օտարերկրյա ներդրումների համար կարող են սահմանվել լրացուցիչ արտոնություններ.

( դ ենթակետը չեղյալ է համարվել 19.02.96 օրենք)

ե) մեկամսյա ժամկետում սահմանել արտակարգ իրավիճակներում օտարերկրյա ներդրումների առգրավման ընթացակարգը.

i

զ) երկամսյա ժամկետում սահմանել արտահանվող և ներմուծվող արտադրանքը (աշխատանքները և ծառայությունները) որպես սեփական արտադրանք ճանաչելու կարգը.

է) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ ներկայացնել «Կոնցեսիաների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ:

3. «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշման 17-րդ կետի «զ» ենթակետում «Համատեղ ձեռնարկությունների մասին» բառերը փոխարինել «Օտարերկրյա ներդրումներով ձեռնարկությունների մասին» բառերով:

4 հուլիսի 1994 թվական:

 

 

pin
ՀՀ Գերագույն խորհուրդ
04.07.1994
N ՀՆ-1094-I
Որոշում