040.0637.171098
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«17» հոկտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 հոկտեմբերի 1998 թվական թիվ 637
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐՈՎ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի ԹԻՎ 405 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության առանձին բյուջետային հիմնարկների կազմակերպական-իրավական ձևի ճշգրտման ընթացքում դրանց բնականոն գործունեություն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 26-ի «Բյուջետային հիմնարկների արտաբյուջետային հաշիվներով գործառնություննները կասեցնելու մասին» 405 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` թույլատրել հանրապետական, մարզային և տեղական ենթակայության ուսումնական հաստատությունների, մշակույթի բնագավառի բյուջետային հիմնարկների, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի (Մատենադարան), Հայաստանի Հանրապետության պետական ռեզերվների վարչության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության բուժգույքի երկարատև պահպանության վարչության արտաբյուջետային հաշիվներով գործառնությունները` մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը».
բ) ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ կետի «բ» ենթակետը:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը`
ա) ապահովել համակարգի, որպես բյուջետային հիմնարկներ, պետական գրանցում ստացած կազմակերպությունների բանկային հաշիվների փակումը և գանձապետական համապատասխան բաժանմունքներում հիմնական բյուջետային և արտաբյուջետային հաշիվների բացումը.
բ) մինչև 1998 թվականի նոյեմբերի 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Մշակույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն բուժգույքի երկարատև պահպանման վարչության կարգավիճակի վերաբերյալ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հոկտեմբերի 17-ից: