Սեղմել Esc փակելու համար:
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱ ...

03.12.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   03.10.2013  -ից մինչեւ   03.12.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 08.11.2018 թիվ 1269-Ն որոշում)

i

040.0657.030610

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 մայիսի 2010 թվականի N 657-Ն

 

i

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի N 282 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «դ» ենթակետին և «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների զինվորական հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:

i

2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` մեկամսյա ժամկետում համատեղ հրամանով հաստատել տեղական ինքնակառավարման մարմինների կողմից` համայնքում բնակվող զինապարտների գրանցամատյանի վարման մեթոդական ուղեցույցը:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` համապատասխանաբար հանձնարարել տարածքային զինվորական կոմիսարներին և տեղական ռեգիստրների պետերին աջակցել համայնքների ղեկավարներին` համապատասխան համայնքում բնակվող զինապարտ քաղաքացիների գրանցամատյանի ստեղծման և վարման գործում, այդ նպատակով մեկամսյա ժամկետում տրամադրելով զինապարտների մասին անհրաժեշտ տվյալները:

4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` մինչև 2010 թվականի օգոստոսի 1-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ համատեղ ներկայացնել առաջարկություն տեղական ինքնակառավարման մարմիններում զինապարտ քաղաքացիների էլեկտրոնային գրանցամատյան ստեղծելու վերաբերյալ:

i

5. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 17-ի «Նախազորակոչային, զորակոչային տարիքի անձանց և պահեստազորայինների զինվորական հաշվառման կարգը հաստատելու մասին» N 282 որոշումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2010 թվականի մայիսի 27-ի

N 657-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

1. Սույն կարգով, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 46-րդ հոդվածին, «Զինապարտության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» և «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան, սահմանվում են Հայաստանի Հանրապետության զինապարտ քաղաքացիների զինվորական հաշվառումը կազմակերպելու և իրականացնելու, ինչպես նաև այդ գործընթացում զինվորական հաշվառման ամբողջականության ապահովման համար պատասխանատու մարմինների գործունեության հետ կապված հարաբերությունները:

2. Զինվորական հաշվառումը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` բնակչության պետական ռեգիստրի վարման քաղաքականության շրջանակներում նախազորակոչային, զորակոչային տարիքի և պահեստազորում գտնվող արական, ինչպես նաև զինվորական մասնագիտություն ունեցող կամ զինվորական ծառայություն անցած իգական սեռի քաղաքացիների հաշվառման ու հանրապետության զորակոչային, վարժահավաքային և զորահավաքային հնարավորությունների գնահատման ու ռեսուրսների վերլուծության պետական համակարգ է:

3. Զինվորական հաշվառման նպատակը խաղաղ և պատերազմի ժամանակ Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասնակցության ապահովումն է:

4. Զինվորական հաշվառման խնդիրներն են`

1) նախազորակոչային և զորակոչային տարիքի քաղաքացիների քանակական ու որակական կազմը որոշելը.

2) խաղաղ ժամանակ պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության ենթակա քաղաքացիների զորակոչը, ինչպես նաև վարժահավաքային և զորահավաքային նախապատրաստության միջոցառումներին նրանց մասնակցությունն ապահովելը.

3) ռազմական դրություն հայտարարվելու դեպքում զինված ուժերի և այլ զորքերի զորահավաքային համալրումն ապահովելը.

4) զորահավաքային նախապատրաստության շրջանակներում` պահեստազորում գտնվող քաղաքացիների` զորամասերին կցագրումը, ինչպես նաև նրանց ամրագրումն ապահովելը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկի.

5) զինապարտների հատուկ զինվորական պատրաստության, նրանց ժամկետային և պահեստազորային զինվորական ծառայության փաստաթղթային ձևակերպումն ապահովելը:

5. Զինվորական հաշվառումը վարվում է անընդմեջ, անհատական կարգով և ընդգրկում է զինվորական հաշվառման ենթակա բոլոր անձանց:

6. Զինվորական հաշվառում իրականացնում են`

i

1) զինապարտի մշտական բնակության հաշվառման (հաշվառում չունեցողներինը` փաստացի բնակության) վայրի զինվորական կոմիսարիատը (այսուհետ` տարածքային զինկոմիսարիատ).

2) Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատը (այսուհետ` հանրապետական զինկոմիսարիատ)` Հայաստանի Հանրապետության մշտական հաշվառում չունեցող և օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական մարմնում կամ հյուպատոսական հիմնարկում հյուպատոսական հաշվառման կանգնած զինապարտներինը:

(6-րդ կետը փոփ. 19.09.13 թիվ 1024-Ն որոշում)

7. Տարածքային զինկոմիսարիատում զինվորական հաշվառումն իրականացվում է կցագրման ենթակա անձանց ամփոփացուցակի, այբբենական հաշվառման գրքերի և անձնական գործերի, իսկ հանրապետական զինկոմիսարիատում` կցագրման ենթակա անձանց ամփոփացուցակի միջոցով:

8. Զինապարտ քաղաքացիների զինվորական հաշվառման կազմակերպման աշխատանքներն իրականացնելու նպատակով համապատասխան մարզպետի որոշմամբ տարածքային զինկոմիսարիատներում ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 15-ը ստեղծվում է զինապարտների կցագրման հանձնաժողով` համապատասխան զինվորական կոմիսարի ղեկավարությամբ և կցագրվողների առողջական վիճակը հետազոտելու և գնահատելու համար անհրաժեշտ մասնագիտացում ունեցող բժիշկ-փորձագետների մասնակցությամբ:

9. Զինվորական հաշվառման ենթակա զինապարտ քաղաքացիների որակական և քանակական կազմը ճշտելու նպատակով`

1) տարածքային զինկոմիսարիատները համապատասխան պետական մարմիններից և կազմակերպություններից պահանջում են կցագրվողներին վերաբերող հետևյալ տվյալները`

ա. հոգեբուժական, հակատուբերկուլյոզային, մաշկային, նարկոլոգիական դիսպանսերներում հաշվառված լինելու մասին,

բ. բժշկասոցիալական փորձաքննության մարմիններից` հաշմանդամություն ունենալու մասին,

գ. տարածքային պոլիկլինիկաներից` կրած հիվանդությունների մասին,

դ. ոստիկանության մարմիններից` հատուկ հաշվառման, հետաքննության մեջ գտնվելու կամ դատվածություն ունենալու մասին տեղեկանք,

ե. հատուկ դպրոցներից` սովորողների բժշկահոգեբանամանկավարժական բնութագիր,

զ. աշխատանքի կամ ուսման վայրից` բնութագիր.

2) հանրապետական զինկոմիսարիատը, ըստ անհրաժեշտության, կարող է համապատասխան իրավասու պետական մարմնից պահանջել զինապարտ քաղաքացիների` Հայաստանի Հանրապետությունից մեկնած լինելու մասին տեղեկատվություն:

10. Զինվորական հաշվառման վերցված լինելուն վերաբերող փաստաթղթերն են`

1) նախազորակոչային տարիքի, ինչպես նաև զորակոչային տարիքի և պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն չանցած քաղաքացիների համար` զինապարտի կցագրման վկայականը.

2) պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն անցնող, ինչպես նաև պահեստազորում հաշվառված քաղաքացիների համար` զինվորական գրքույկը: Զինվորական հաշվառման վերցված լինելու հանգամանքը կարող է հաստատվել նաև համապատասխան տարածքային զինկոմիսարիատի կամ հանրապետական զինկոմիսարիատի կողմից ըստ անհրաժեշտության տրված տեղեկանքով:

11. Սույն կարգի համաձայն զինվորական հաշվառման վարման մասին հրահանգը, ինչպես նաև կցագրման ենթակա անձանց ամփոփացուցակի, այբբենական հաշվառման գրքերի և անձնական գործերի, զինապարտի կցագրման վկայականի և զինվորական գրքույկի ձևերն ու դրանք լրացնելու կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի նորմատիվ հրամանով:

12. Զինվորական հաշվառման վերցված և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության համակարգերում ծառայության անցած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուսումնական հաստատություն ընդունված զինապարտների մասին տվյալները համապատասխանաբար փոխանցվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն` զինվորական հաշվառումն իրականացնելու համար:

13. Զինապարտները զինվորական հաշվառումից հանվում են «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով սահմանված դեպքերում:

i

14. Զինապարտների զինվորական հաշվառման լրիվությունն ապահովելու նպատակով`

1) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իր կողմից վարվող քաղաքացիների տվյալների հաշվառման բազայից հանրապետական զինվորական կոմիսարիատին է տրամադրում տեղեկություններ`

ա. հաշմանդամության խումբ սահմանելու վերաբերյալ,

բ. տեղեկություններ հաշմանդամության խումբը փոխելու կամ դադարեցնելու վերաբերյալ.

2) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայության «Երևանի հակատուբերկուլյոզային» և «Աբովյանի հանրապետական հակատուբերկուլյոզային» դիսպանսերները, «Հոգեբուժական» և «Մաշկաբանության և սեռավարակաբանության» բժշկական կենտրոնները հանրապետական զինկոմիսարիատին են տրամադրում իրենց կողմից հաշվառված քաղաքացիների տվյալները հանրապետական զինվորական կոմիսարիատ ներկայացնելու համար.

3) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունն իր կողմից վարվող քաղաքացիների տվյալների հաշվառման բազայից հանրապետական զինկոմիսարիատին է տրամադրում տեղեկություններ`

ա. ազատազրկման դատապարտվելու և ազատազրկման ձևով պատիժ կրելու վերաբերյալ.

բ. ազատազրկման ձևով պատիժը կրելուց ազատվելու վերաբերյալ.

գ. ազատազրկման հետ կապ չունեցող պատիժների վերաբերյալ.

4) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն իր կողմից վարվող հյուպատոսական հաշվառման կանգնած քաղաքացիների տվյալների հաշվառման բազայից հանրապետական զինկոմիսարիատին է տրամադրում տեղեկություններ`

ա. դիվանագիտական մարմնում կամ հյուպատոսական հիմնարկում հյուպատոսական հաշվառման կանգնած քաղաքացիների վերաբերյալ,

բ. պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա անձանց և զորահավաքի ժամանակ զինապարտների ծանուցման վերաբերյալ.

5) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունն իր կողմից վարվող քաղաքացիների տվյալների հաշվառման բազայից հանրապետական զինկոմիսարիատին է տրամադրում տեղեկություններ`

ա. հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերով սովորողների վերաբերյալ,

բ. օրենքով սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքով բարձրագույն և հետբուհական (գիտակրթական) ծրագրերով սովորողների վերաբերյալ,

գ. ուսումնական հաստատությունից դուրս մնալու (հեռացվելու) վերաբերյալ.

6) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն իր կողմից վարվող քաղաքացիների տվյալների հաշվառման բազայից հանրապետական զինկոմիսարիատին է տրամադրում տեղեկություններ`

ա. ծնունդների գրանցման վերաբերյալ,

բ. անվան, ազգանվան փոփոխման վերաբերյալ,

գ. երկքաղաքացիության, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհված և դեռևս Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր չստացած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցրած անձանց վերաբերյալ,

դ. մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեի վերաբերյալ,

ե. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրով փաստաթղթավորվելու վերաբերյալ,

զ. հետախուզման մեջ գտնվելու վերաբերյալ,

է. անձի նկատմամբ քրեական գործ հարուցված լինելու կամ դատվածության վերաբերյալ,

ը. մահվան գրանցման վերաբերյալ.

7) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունն իր կողմից վարվող քաղաքացիների տվյալների հաշվառման բազայից հանրապետական զինկոմիսարիատին է տրամադրում տեղեկություններ`

ա. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գալու վերաբերյալ.

բ. Հայաստանի Հանրապետության տարածք անձի մուտք գործելու վերաբերյալ.

8) սույն կետի 6-րդ ենթակետի «ա», «բ» և «ը» պարբերություններով նախատեսված տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հանրապետական զինկոմիսարիատին է տրամադրում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կողմից տրամադրվող տեղեկատվության հիման վրա.

9) պետական ու տեղական ինքնակառավարման մարմինները, անկախ կազմակերպական-իրավական ձևից, գործատու կազմակերպությունները և ուսումնական հաստատությունները վարում են աշխատող կամ սովորող, տեղական ինքնակառավարման մարմինները` նաև համայնքում բնակվող (համայնքում հաշվառված կամ չհաշվառված, սակայն փաստացի բնակվող (1 ամսվանից ավելի) (այսուհետ` համայնքում բնակվող) զինապարտների վերաբերյալ գրանցամատյան` համաձայն N 1 ձևի, ըստ տարեթվերի և այբբենական հերթականության, որում գրառվում են զինապարտի ազգանունը, անունը և հայրանունը, ծննդյան օրը, ամիսն ու տարեթիվը, բնակության վայրի հաշվառման հասցեն (եթե հաշվառված չէ, սակայն բնակվում է համայնքում` փաստացի բնակության վայրը), օրը, ամիսը և տարեթիվը, կրթությունը, ուսման և աշխատանքի վայրերը, պաշտոնը, տարածքային զինկոմիսարիատում կցագրման օրը, ամիսն ու տարեթիվը, տարածքային զինկոմիսարիատում` պահեստազորում հաշվառվելու օրը, ամիսը և տարեթիվը, բնակության վայրի հաշվառումից հանվելու օրը, ամիսն ու տարեթիվը, զինված ուժերում և այլ զորքերում ծառայությունն ու ժամկետը կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման հիմքը և ժամկետն ամրագրված լինելը: Գրանցամատյանը վարվում է փաստաթղթային և (կամ) էլեկտրոնային եղանակով: Փաստաթղթային եղանակով գրանցամատյանը վարվում է առանձին գրքով, որը գործավարության համար սահմանված կարգով կարվում և կնքվում է, իսկ էջերը համարակալվում են:

(14-րդ կետը փոփ. 19.09.13 թիվ 1024-Ն որոշում)

15. Տեղական ինքնակառավարման մարմինները համապատասխան համայնքում բնակվող, իսկ ուսումնական հաստատությունները սովորող զինապարտ քաղաքացիների մասին տվյալները զինապարտների գրանցամատյանում գրառում են քաղաքացու 14 տարին լրանալու տարում: Աշխատանքի կամ ուսման ընդունված զինապարտ քաղաքացիների մասին տվյալները զինապարտների գրանցամատյանում գրառվում են աշխատանքի կամ ուսման ընդունվելու մասին հրամանը տալու օրվանից ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում:

16. Տեղական ինքնակառավարման մարմիններում և ուսումնական հաստատություններում զինապարտների գրանցամատյանի գրառումների հիման վրա մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 15-ը կազմվում են հաջորդ տարվա ընթացքում 16 տարին լրացող նախազորակոչիկների ցուցակներ (համաձայն N 2 ձևի), որոնք ոչ ուշ, քան 15-օրյա ժամկետում ուղարկվում են իրենց գտնվելու վայրի տարածքային զինկոմիսարիատ: Նախազորակոչիկների ցուցակում գրառվում են զինապարտի ազգանունը, անունը և հայրանունը, ծննդյան օրը, ամիսն ու տարեթիվը, բնակության վայրի հաշվառման հասցեն, օրը, ամիսը և տարեթիվը, եթե հաշվառված չէ, սակայն բնակվում է համայնքում` փաստացի բնակության վայրի հասցեն, ուսման վայրը: Նախազորակոչիկների ցուցակը հաստատվում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի կամ ուսումնական հաստատության ղեկավարի ստորագրությամբ և կնիքով: Նախազորակոչիկների ցուցակում լրացվում են սույն կետում նշված տվյալները` համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի կամ ուսումնական հաստատության կողմից, իսկ տարածքային զինկոմիսարիատում լրացվում են զինկոմիսարիատի` կցագրման ենթակա անձանց ամփոփացուցակի հերթական համարն ու զինապարտի մասին լրացուցիչ տվյալները: Զինապարտների գրանցամատյանի գրառումների փոփոխությունների վերաբերյալ յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ, իսկ բնակության վայրի հաշվառման կամ հաշվառումից հանվելու, աշխատանքից կամ ուսումնական հաստատությունից ազատվելու մասին տեղեկատվությունը` ոչ ուշ, քան դրանց կատարման օրվանից 7-օրյա ժամկետում ներկայացվում է համապատասխան տարածքային զինկոմիսարիատ: Տարածքային զինկոմիսարիատները տարեկան մեկ անգամ` տվյալ տարվա հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում համեմատում են զինապարտների գրանցամատյանի գրառումների, ինչպես նաև նախազորակոչիկների ցուցակների համապատասխանությունը տարածքային զինկոմիսարիատներում զինապարտների մասին առկա տվյալների հետ, իսկ տարածքային զինկոմիսարիատներում զինապարտների մասին առկա տվյալների փոփոխությունների դեպքում յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ դրա մասին տեղեկատվություն են տրամադրում տեղական ինքնակառավարման մարմիններին:

17. Պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում, անկախ կազմակերպական-իրավական ձևից, գործատու կազմակերպություններում և ուսումնական հաստատություններում զինապարտների գրանցամատյանի գրառումների հիման վրա կազմվում են աշխատող պահեստազորայինների, ինչպես նաև զորակոչային տարիքի և պարտադիր զինվորական ծառայություն չանցած` աշխատող անձանց ցուցակներ (համաձայն N 2.1 ձևի), որոնք ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 1-ը ներկայացվում են համապատասխան քաղաքացու զինվորական հաշվառումը վարող տարածքային զինկոմիսարիատ: Աշխատող պահեստազորայինների, ինչպես նաև զորակոչային տարիքի և պարտադիր զինվորական ծառայություն չանցած` աշխատող անձանց ցուցակում գրառվում են զինապարտի ազգանունը, անունը և հայրանունը, ծննդյան օրը, ամիսն ու տարեթիվը, բնակության վայրի հաշվառման հասցեն, կրթությունը, աշխատանքի վայրը և պաշտոնը, տարածքային զինկոմիսարիատում` պահեստազորում հաշվառվելու օրը, ամիսն ու տարեթիվը, զինված ուժերում և այլ զորքերում ծառայությունն ու ժամկետը, զորակոչային տարիքի անձի` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման հիմքը և ժամկետն ամրագրված լինելը: Աշխատող պահեստազորայինների, ինչպես նաև զորակոչային տարիքի և պարտադիր զինվորական ծառայություն չանցած` աշխատող անձանց ցուցակը հաստատվում է համապատասխան մարմնի (կազմակերպություն, հաստատություն) ղեկավարի ստորագրությամբ և կնիքով:

18. Պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, անկախ կազմակերպական-իրավական ձևից, գործատու կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների իրավասու պաշտոնատար անձինք պարտավոր են ժամանակին ձևակերպել պահեստազորայինների ամրագրումը` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ցանկի համաձայն, համապատասխան տարածքային զինկոմիսարիատի պահանջով` զինապարտներին ծանուցել զինվորական կոմիսարիատ կանչվելու մասին, զինապարտներին ազատել աշխատանքից կամ արձակել ուսումից` զինվորական ծառայության կամ տարածքային զինկոմիսարիատի ծանուցագրում նշված անհրաժեշտ ժամանակով:

19. Սույն կարգով սահմանված գործընթացը պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում, անկախ կազմակերպական-իրավական ձևից, գործատու կազմակերպություններում և ուսումնական հաստատություններում իրականացվում է համապատասխան մարմնի ղեկավարի հրամանով: Տեղական ինքնակառավարման մարմիններում սույն կարգի պահանջները կատարում է համայնքի ղեկավարը` ապահովելով հաշվառման գործընթացի կազմակերպումը:

20. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմիններն իրենց իրավասությունների սահմաններում աջակցում են տարածքային զինկոմիսարիատներին և հանրապետական զինկոմիսարիատին` զինապարտների զինվորական հաշվառման գործում, ըստ բնակության վայրի ռեգիստրի տվյալների, յուրաքանչյուր տարում 15 տարին լրացող արական սեռի քաղաքացիների մասին տվյալները` ազգանունը, անունը և հայրանունը, ծննդյան ամիսը, ամսաթիվն ու տարեթիվը, հաշվառման հասցեն, ոչ ուշ, քան մինչև տվյալ տարվա հոկտեմբերի 1-ը ներկայացնում են համապատասխան տարածքային զինկոմիսարիատներ:

i

21. Հայաստանի Հանրապետության համապատասխան հյուպատոսական հիմնարկի կամ դիվանագիտական ներկայացուցչության կողմից «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով զինապարտ քաղաքացու վերաբերյալ ուղարկված տվյալները նույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով ստանալուց հետո բնակչության պետական ռեգիստրը վարող լիազորված մարմնի տեղական ռեգիստրը 3-օրյա ժամկետում զինապարտ քաղաքացու անհատական հաշվառման քարտի հետ միասին տրամադրում է տարածքային զինկոմիսարիատին: Տարածքային զինկոմիսարիատը դրանք ստանալուց հետո 1 օրվա ընթացքում անհատական հաշվառման քարտի վրա կատարում է նշում տեղեկատվություն ստանալու մասին և կնքված քարտը վերադարձնում է տեղական ռեգիստր: Տեղեկատվություն ստանալու մասին անհատական հաշվառման քարտի վրա կատարված նշումը հաստատվում է համապատասխան զինվորական կոմիսարի ստորագրությամբ և կնքվում զինկոմիսարիատի կնիքով: Բնակչության պետական ռեգիստրը վարող լիազորված մարմնից սույն կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո զինապարտ քաղաքացու մասին տվյալները (նաև օտարերկրյա պետությունում մշտական բնակության վայրի հասցեն) համապատասխան տարածքային զինկոմիսարիատի կողմից եռօրյա ժամկետում ներկայացվում են հանրապետական զինկոմիսարիատ, որը դրանք ստանալուց հետո, համաձայն սույն կարգի պահանջների, եռօրյա ժամկետում կազմակերպում է նշված քաղաքացիների զինվորական հաշվառումը:

(21-րդ կետը փոփ. 19.09.13 թիվ 1024-Ն որոշում)

i

22. Հանրապետական զինկոմիսարիատն իրականացնում է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած, Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր չունեցող և օտարերկրյա պետությունում բնակվող` զինապարտության տարիքի անձանց զինվորական հաշվառումը` մինչև օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական մարմնում այդ անձանց հյուպատոսական հաշվառման կանգնելը:

(22-րդ կետը փոփ. 19.09.13 թիվ 1024-Ն որոշում)

i

23. Հանրապետական զինկոմիսարիատը սույն կարգի 21-րդ և 22-րդ կետերով նախատեսված անձանց զինվորական հաշվառումն իրականացնելուց հետո 10-օրյա ժամկետում զինապարտ քաղաքացու տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, եթե նախկինում բնակվել է Հայաստանի Հանրապետությունում` նախկին բնակավայրի հասցեն, զինապարտությանն առնչությունը, օտարերկրյա պետությունում մշտական բնակության վայրի հասցեն, անցել է պարտադիր զինվորական ծառայություն, թե` ոչ, օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատման կամ տարկետման հիմք ունենալը, եթե օգտվում է տարկետման իրավունքից` տարկետման հիմքը և ժամկետը) էլեկտրոնային եղանակով ուղարկում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը զինապարտի մասին սույն կետի համաձայն ստացված տվյալները 10-օրյա ժամկետում էլեկտրոնային կամ թղթային եղանակով ուղարկում է համապատասխան օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական մարմին, որը դրանք ստանալուց հետո 3-օրյա ժամկետում իրականացնում է զինապարտի հաշվառում` ըստ տարեթվերի և այբբենական հերթականության:

(23-րդ կետը փոփ. 19.09.13 թիվ 1024-Ն որոշում)

i

24. Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական մարմնում հյուպատոսական հաշվառման կանգնած, ինչպես նաև տվյալ օտարերկրյա պետությունից մեկ այլ օտարերկրյա պետություն մշտական բնակության մեկնած զինապարտ քաղաքացու մասին տվյալները, դիվանագիտական կամ հյուպատոսական մարմինը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով 15-օրյա ժամկետում ուղարկում է հանրապետական զինկոմիսարիատ և այն պետությունում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական մարմին, որտեղ մշտական բնակության է մեկնում զինապարտ քաղաքացին: Զինապարտ քաղաքացու նոր բնակության վայրի դիվանագիտական կամ հյուպատոսական մարմինը տվյալ քաղաքացու հաշվառման մասին տեղեկատվությունը 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով ուղարկում է հանրապետական զինկոմիսարիատ, ինչպես նաև հայտնում նախկին բնակության վայրի դիվանագիտական կամ հյուպատոսական մարմնին:

(24-րդ կետը փոփ. 19.09.13 թիվ 1024-Ն որոշում)

25. Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական մարմնում հյուպատոսական հաշվառման կանգնած և պարտադիր զինվորական ծառայության ենթակա (այդ թվում` տարկետման իրավունքը կորցրած կամ տարկետման ժամկետը լրացած) քաղաքացիներին հանրապետական զինկոմիսարիատի ծանուցման հիման վրա դիվանագիտական կամ հյուպատոսական մարմնի կողմից ստորագրությամբ կամ էլեկտրոնային կապի միջոցով հանձնվում է ծանուցագիր հանրապետական զինկոմիսարիատ ներկայանալու մասին` համապատասխանաբար մինչև տվյալ տարվա ապրիլի 1-ը և հոկտեմբերի 1-ը: Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական մարմինը զինապարտին ծանուցելու մասին տեղեկատվությունը և ծանուցված քաղաքացիների ցուցակները մինչև տվյալ տարվա ապրիլի 20-ը և հոկտեմբերի 20-ը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով ուղարկում է հանրապետական զինկոմիսարիատ:

(25-րդ կետը փոփ. 19.09.13 թիվ 1024-Ն որոշում)

26. Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական մարմիններն իրենց իրավասությունների սահմաններում աջակցում են նախազորակոչիկների և զորակոչիկների` Հայաստանի Հանրապետություն վերադարձին:

 

Ձև N 1

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ ԶԻՆԱՊԱՐՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

._______________________________________________________________________

|NN |Ազգանունը|Անունը|Հայրանունը|Ծննդյան|Բնակության |Կրթությունը|ՈՒսման|

|ը/կ|         |      |          |օրը,   |վայրի      |           |վայրը |

|   |         |      |          |ամիսը, |հաշվառման  |           |      |

|   |         |      |          |տարե-  |հասցեն,    |           |      |

|   |         |      |          |թիվը   |օրը,       |           |      |

|   |         |      |          |       |ամիսը,     |           |      |

|   |         |      |          |       |տարեթիվը   |           |      |

|   |         |      |          |       |(եթե       |           |      |

|   |         |      |          |       |հաշվառված  |           |      |

|   |         |      |          |       |չէ, սակայն |           |      |

|   |         |      |          |       |բնակվում է |           |      |

|   |         |      |          |       |համայնքում`|           |      |

|   |         |      |          |       |փաստացի    |           |      |

|   |         |      |          |       |բնակության |           |      |

|   |         |      |          |       |վայրը)     |           |      |

|___|_________|______|__________|_______|___________|___________|______|

| 1 |     2   |   3  |    4     |   5   |     6     |     7     |   8  |

|___|_________|______|__________|_______|___________|___________|______|

|   |         |      |          |       |           |           |      |

._______________________________________________________________________

_____________________________________________________________________.

|Աշխատանքի|Տարածքային  |Տարածքային |Բնակության |Ծառայու-   |Ամրագրված|

|վայրը և  |զինկոմիսա-  |զինկոմիսա- |վայրի      |թյունը     |լինելը   |

|պաշտոնը  |րիատը և     |րիատը և    |հաշվառումից|զինված     |         |

|         |կցագրման    |պահեստազո- |հանվելու   |ուժերում   |         |

|         |օրը, ամիսը, |րում       |օրը, ամիսը,|և  այլ     |         |

|         |տարեթիվը    |հաշվառվելու|տարեթիվը   |զորքերում  |         |

|         |            |օրը, ամիսը,|           |(ժամկետը)  |         |

|         |            |տարեթիվը   |           |կամ        |         |

|         |            |           |           |պարտադիր   |         |

|         |            |           |           |զինվորական |         |

|         |            |           |           |ծառայության|         |

|         |            |           |           |զորակոչից  |         |

|         |            |           |           |տարկետման  |         |

|         |            |           |           |հիմքը և    |         |

|         |            |           |           |ժամկետը    |         |

|_________|____________|___________|___________|___________|_________|

|    9    |     10     |     11    |     12    |    13     |   14    |

|_________|____________|___________|___________|___________|_________|

|         |            |           |           |           |         |

_____________________________________________________________________.

 

Ձև N 2

 

ՑՈՒՑԱԿ

ԿՑԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ` 19___թ. ԾՆՎԱԾ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ

 

_____________________________________________________________

            (համայնքի կամ ուսումնական հաստատության անվանումը)

 

_____ _________ 20 թ. դրությամբ

 

._________________________________________________________________________.

|NN |Ազգանունը,|Ծննդյան  |Բնակության|Եթե        |ՈՒսման|Տարածքա-|Ծանոթա-  |

|ը/կ|անունը,   |տարեթիվը,|վայրի     |հաշվառված  |վայրը |յին զին-|գրություն|

|   |հայրանունը|օրը,     |հաշվառման |չէ, սակայն |      |կոմիսա- |(գրառվում|

|   |          |ամիսը    |հասցեն,   |բնակվում է |      |րիատում |են       |

|   |          |         |օրը,      |համայնքում`|      |կցագրման|զինապարտի|

|   |          |         |ամիսը,    |փաստացի    |      |ենթակա  |մասին    |

|   |          |         |տարեթիվը  |բնակության |      |ամփոփա- |լրացուցիչ|

|   |          |         |          |վայրը      |      |ցուցակի |տվյալներ)|

|   |          |         |          |(հասցեն)   |      |հերթական|         |

|   |          |         |          |           |      |համարը  |         |

|___|__________|_________|__________|___________|______|________|_________|

| 1 |     2    |    3    |     4    |     5     |   6  |   7    |    8    |

|___|__________|_________|__________|___________|______|________|_________|

|   |          |         |          |           |      |        |         |

._________________________________________________________________________.

 

Համայնքի կամ ուսումնական

հաստատության ղեկավար _________________ _______________________________

(ստորագրությունը) (ազգանունը, անունը, հայրանունը)

 

Կ.Տ.

_____ _________ 20 թ.

 

Ձև N 2.1

 

ՑՈՒՑԱԿ

 

ԱՇԽԱՏՈՂ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԱՅԻՆՆԵՐԻ ԵՎ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՏԱՐԻՔԻ ՈՒ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՉԱՆՑԱԾ ԱՇԽԱՏՈՂ ԱՆՁԱՆՑ

 

___________________________________________________________________

(պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, կազմակերպության կամ

ուսումնական հաստատության անվանումը)

 

.______________________________________________________________________

|NN |Ազգանունը,|Ծննդյան  |Բնակության|Կրթությունը|Աշխատանքի|Տարածքային |

|ը/կ|անունը,   |օրը,     |վայրի     |           |վայրը և  |զինկոմիսա- |

|   |հայրանունը|ամիսը,   |հաշվառման |           |պաշտոնը  |րիատում`   |

|   |          |տարեթիվը |հասցեն    |           |         |պահեստա-   |

|   |          |         |          |           |         |զորում     |

|   |          |         |          |           |         |հաշվառվելու|

|   |          |         |          |           |         |օրը, ամիսը,|

|   |          |         |          |           |         |տարեթիվը   |

|___|__________|_________|__________|___________|_________|___________|

| 1 |     2    |    3    |     4    |     5     |     6   |     7     |

|___|__________|_________|__________|___________|_________|___________|

|   |          |         |          |           |         |           |

.______________________________________________________________________

_______________________________________.

|Ծառայությունը   |Պարտադիր   |Ամրագրված|

|զինված ուժերում |զինվորական |լինելը   |

|և  այլ զորքերում|ծառայության|         |

|(ժամկետը)       |զորակոչից  |         |

|                |տարկետման  |         |

|                |հիմքը և    |         |

|                |ժամկետը    |         |

|________________|___________|_________|

|        8       |      9    |   10    |

|________________|___________|_________|

|                |           |         |

_______________________________________.

 

Պետական կամ տեղական ինքնակառավարման

մարմնի, կազմակերպության կամ

ուսումնական հաստատության ղեկավար _________________ ____________________

(ստորագրությունը) (ազգանունը, անունը,

հայրանունը)

 

Կ.Տ.

_____ _________ 20 թ.

 

Ձև N 3

 

ՄԱՏՅԱՆ

 

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՄ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

.______________________________________________________________________

|NN |Ազգանունը|Անունը|Հայրանունը|Ծննդյան|Տվյալ     |Հայաստանի|Առնչու- |

|ը/կ|         |      |          |օրը,   |պետու-    |Հանրապե- |թյունը  |

|   |         |      |          |ամիսը, |թյունում  |տությու- |զինապար-|

|   |         |      |          |տարե-  |բնակության|նում     |տությանը|

|   |         |      |          |թիվը   |վայրը     |նախկին   |(անցել է|

|   |         |      |          |       |հեռախոսա- |հաշվառման|պարտադիր|

|   |         |      |          |       |համարը,   |հասցեն   |զինվորա-|

|   |         |      |          |       |էլեկտրո-  |         |կան     |

|   |         |      |          |       |նային     |         |ծառայու-|

|   |         |      |          |       |(հասցեն)  |         |թյուն,  |

|   |         |      |          |       |          |         |թե` ոչ) |

|___|_________|______|__________|_______|__________|_________|________|

| 1 |     2   |   3  |    4     |   5   |    6     |      7  |    8   |

|___|_________|______|__________|_______|__________|_________|________|

|   |         |      |          |       |          |         |        |

.______________________________________________________________________

________________________________________________________.

|Պարտադիր      |Նշում      |ՈՒնի հաշման- |Ընտանիքի կազմը|

|զինվորական    |ձևակերպված |դամություն,  |(ծնող, քույր, |

|ծառայությունից|տարկետման  |թե` ոչ       |եղբայր, կին,  |

|ազատման կամ   |մասին      |             |երեխա)        |

|տարկետման հիմք|(տարկետման |             |              |

|ունենալը      |հիմքը և    |             |              |

|              |ժամկետը)   |             |              |

|______________|___________|_____________|______________|

|       9      |     10    |      11     |      12      |

|______________|___________|_____________|______________|

|              |           |             |              |

________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.05.2010
N 657-Ն
Որոշում