Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի ԹԻՎ 35 ...

 

 

040.0613.021098

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«2» հոկտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 հոկտեմբերի 1998 թվականի թիվ 613

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի ԹԻՎ 350 ԵՎ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի ԹԻՎ 173 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 19-ի «Տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորություններով օժտված պետական մարմինների պաշտոնատար անձանց ցանկը հաստատելու մասին» թիվ 350 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

ա) որոշմամբ հաստատված ցանկի 12-րդ կետում «կապի» բառը փոխարինել «փոստի և հեռահաղորդակցության» բառերով, 21-րդ կետում «վարչության պետ-նախարար» բառերը` «նախարար» բառով, իսկ 24-րդ կետում «գերագույն» բառը «վճռաբեկ» բառով.

բ) որոշմամբ հաստատված ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 22-րդ կետով.

«22. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչության պետ»:

Այս կապակցությամբ ցանկի 22-28-րդ կետերը համապատասխանաբար համարել 23-29 կետեր:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկը հաստատելու մասին» թիվ 173 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) որոշման 2-րդ կետում «գերագույն» բառը փոխարինել «վճռաբեկ» բառով.

i

բ) որոշմամբ հաստատված ցանկի 5, 6, 7, 13, 14, 15, 16, 17, 19, 22, 23, 24, 25, 26, 27, 28 և 29-րդ կետերի 3-րդ սյունակները լրացնել «ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչություն» բառերով.

գ) որոշմամբ հաստատված ցանկի 10-րդ և 32-րդ կետերի 3-րդ սյունակներում «կապի» բառերը փոխարինել «փոստի և հեռահաղորդակցության» բառով, իսկ 15-րդ կետի 3-րդ սյունակում «վերլուծության վարչություն» բառերը` «վերլուծության նախարարություն» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնում 1998 թվականի հոկտեմբերի 2-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.10.1998
N 613
Որոշում