040.0538.270898
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«27» օգոստոսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 օգոստոսի 1998 թվականի թիվ 538
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի ԹԻՎ 114 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 25-ի «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների հաշվառման և պետական գրանցման մասին» թիվ 114 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
որոշմամբ հաստատված ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների հաշվառման և պետական գրանցման կարգի 5-րդ կետում «հայտի ընդունման օրվանից 15-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` միջոցներ ձեռնարկել ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների սահմանված կարգով հաշվառման և պետական գրանցման գործընթացն ապահովելու համար և յուրաքանչյուր ամիս տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի օգոստոսի 27-ից: