Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի N 148 ...

 

 

040.1401.081209

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 դեկտեմբերի 2009 թվականի N 1401-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի N 1487-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը և կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» N 1487-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման N 1 հավելվածի`

i

ա. 27-րդ կետի N 1 աղյուսակում «2010», «2011», «2012», «2013», «2014» և «2015» թվերը համապատասխանաբար փոխարինել «2011», «2012», «2013», «2014», «2015» և «2016» թվերով,

i

բ. 33-րդ կետի աղյուսակում «2011», «2012», «2013», «2014» և «2015» թվերը համապատասխանաբար փոխարինել «2012», «2013», «2014», «2015» և «2016» թվերով,

i

գ. 42-րդ, 44-րդ կետերում և 47-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում «2010» թիվը փոխարինել «2011» թվով,

դ. 42-րդ կետում «1970» թիվը փոխարինել «1971» թվով.

2) որոշման N 2 հավելվածի`

i

ա. 1.5-րդ կետի «Կատարման ժամկետը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«30.08.2010 թ.»,

բ. 1.6-րդ կետի «Կատարման ժամկետը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«30.09.2010 թ.»,

գ. 1.6-րդ կետի «Պատասխանատու կատարողը (համակատարողները)» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Դոնոր կազմակերպություններ»,

դ. 1.7-րդ կետի «Կատարման ժամկետը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«30.10.2010 թ.»,

ե. 1.7-րդ կետի «Պատասխանատու կատարողը (համակատարողները)» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Դոնոր կազմակերպություններ»,

զ. 2.5-րդ կետի «Կատարման ժամկետը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«30.06.2010 թ.»,

է. 2.6-րդ կետի «Կատարման ժամկետը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշմամբ սահմանված կարգով ընդունվելիք` ՀՀ վարչապետի համապատասխան որոշմամբ սահմանված ժամկետներում»,

ը. 2.7-րդ կետի «Միջոցառումը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կենսաթոշակային կուտակային բաղադրիչի հաշիվների վարման և պահառության տեղեկատվական համակարգի ներդրման մասին պայմանագրի կնքում»,

թ. 2.7-րդ կետի «Կատարման ժամկետը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«31.01.2010 թ.»,

ժ. 2.8-րդ կետի «Կատարման ժամկետը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«մինչև 31.12.2010 թ.»,

ժա. 2.9-րդ կետի «Կատարման ժամկետը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«30.06.2010 թ.»,

ժբ. 2.9-րդ կետի «Միջոցառումը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կենտրոնական բանկի կողմից կենսաթոշակային ակտիվների կառավարիչների գործունեության վերահսկողության գործառույթի ապահովում»,

ժգ. 3.4-րդ կետի «Կատարման ժամկետը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«31.03.2010 թ.»,

ժդ. 3.6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

ժե. 3.7-րդ կետի «Կատարման ժամկետը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«30.06.2010 թ.»,

ժզ. 3.8-րդ կետի «Կատարման ժամկետը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«30.10.2010 թ.»,

ժէ. 4.1-րդ կետի «Կատարման ժամկետը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«30.03.2010 թ.»,

ժը. 4.3-րդ կետի «Կատարման ժամկետը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«30.11.2009 թ.»,

ժթ. 4.4-րդ կետի «Կատարման ժամկետը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«30.03.2010 թ.»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.12.2009
N 1401-Ն
Որոշում