Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N 211- ...

 

 

040.1338.271109

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 նոյեմբերի 2009 թվականի N 1338-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N 211-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 19-ի «Ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների ընտանեկան բժիշկների կողմից հիվանդների բուժման ուղեգրման կարգը և սպասարկման ձևերը հաստատելու մասին» N 211-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

i

1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե» և «զ» ենթակետերով.

«ե) ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների ընտանեկան բժիշկների կողմից` սոցիալապես անապահով ու հատուկ խմբերում չընդգրկված անձանց հիվանդանոցային բուժման և հետազոտման ուղեգրման կարգը` համաձայն N 5 հավելվածի,

զ) ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների ընտանեկան բժիշկների կողմից` սոցիալապես անապահով ու հատուկ խմբերում չընդգրկված անձանց հիվանդանոցային բժշկական օգնության և հետազոտման ուղեգրի ձևը` համաձայն N 6 հավելվածի:».

i

2) որոշման 1-ին կետի «բ» ենթակետում` N 2 հավելվածի վերնագրում և 3-րդ կետում «սոցիալապես անապահով ու հատուկ խմբերում ընդգրկված անձանց» բառերը փոխարինել «քաղաքացիների» բառով.

3) ուժը կորցրած ճանաչել որոշման N 2 հավելվածի 2-րդ կետը.

i

4) որոշման N 4 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.

i

5) որոշումը լրացնել նոր` NN 5 և 6 հավելվածներով` համաձայն NN 2 և 3 հավելվածների:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2009 թվականի նոյեմբերի 19-ի

N 1338-Ն որոշման

 

«Հավելված N 4

ՀՀ կառավարության

2004 թվականի փետրվարի 19-ի

N 211-Ն որոշման

 

ՈՒՂԵԳԻՐ N _________

 

ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԼԱԲՈՐԱՏՈՐ-ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

    Շտապ`   այո    ._.    ոչ    ._.

                   ._.          ._.

 

1. ՈՒղեգրվում է քաղաքացի _____________________________________________

(անունը, ազգանունը, ծննդյան ամսաթիվը, ամիսը,

_____________________________________________________________________

                       տարեթիվը, բնակության վայրը)

 

2. ՈՒղեգրվողի նախնական ախտորոշումը ___________________________________

______________________________________________________________________

 

3. ՈՒղեգրման նպատակը (ընդգծել)` ախտորոշում, ախտորոշման ճշգրտում, խորհրդատվություն, բուժում, ախտորոշիչ քննություն

 

4. Բուժող բժիշկ ___________________  _______________________________

                     (ստորագրությունը)          (անունը, ազգանունը)

 

____ ___________ 20  թ.

 

Կ.Տ.

......................................................................

 

1. Քաղաքացի _________________________________________________________

(անունը, ազգանունը, ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը,

______________________________________________________________________

                            բնակության վայրը)

 

2. ՈՒղեգրված քաղաքացու հաստատված ախտորոշումը կամ լաբորատոր-ախտորոշիչ

հետազոտությունների արդյունքները ____________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

 

3. Նշանակումներ և խորհուրդներ _______________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

 

4. Բժիշկ-խորհրդատու ___________________  ___________________________

                         (ստորագրությունը)        (անունը, ազգանունը)

 

____ ___________ 20  թ.

 

Կ.Տ.»:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2009 թվականի նոյեմբերի 19-ի

N 1338-Ն որոշման

 

«Հավելված N 5

ՀՀ կառավարության

2004 թվականի փետրվարի 19-ի

N 211-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ` ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ՈՒ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐՈՒՄ ՉԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ՈՒՂԵԳՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների ընտանեկան բժիշկների կողմից` սոցիալապես անապահով ու հատուկ խմբերում չընդգրկված անձանց հիվանդանոցային բուժման և հետազոտման ուղեգրման պայմանները:

2. Քաղաքացիները հիվանդանոցային բժշկական օգնության և հետազոտման ուղեգրվում են միայն լիցենզավորված բժշկական կազմակերպություններ:

3. Ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների ընտանեկան բժիշկների կողմից` սոցիալապես անապահով ու հատուկ խմբերում չընդգրկված անձանց հիվանդանոցային բուժման և հետազոտման ուղեգիրը լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 19-ի N 211-Ն որոշմամբ հաստատված ձևի վրա, որը հաստատվում է ուղեգրող բժշկի ստորագրությամբ և անձնական կնիքով:

4. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 19-ի N 211-Ն որոշմամբ հաստատված ձևի` հիվանդանոցային կազմակերպությունը լրացնում և ուղեգրող ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպություն է վերադարձնում ուղեգրի` հատման գծից ներքև գտնվող հատվածը:»:

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2009 թվականի նոյեմբերի 19-ի

N 1338-Ն որոշման

 

«Հավելված N 6

ՀՀ կառավարության

2004 թվականի փետրվարի 19-ի

N 211-Ն որոշման

 

ՈՒՂԵԳԻՐ N _______

 

ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ` ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ՈՒ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐՈՒՄ ՉԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ

 

1. Բժշկական կազմակերպությունը, ուր ուղեգրվում է հիվանդը ______________

______________________________________________________________________

 

2. Քաղաքացի _________________________________________________________

(անունը, ազգանունը, ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը,

______________________________________________________________________

                    բնակության վայրը, հեռախոսահամարը)

______________________________________________________________________

 

3. ՈՒղեգրող բժշկական կազմակերպության անվանումը ______________________

(նշել նաև ՀՀ մարզը կամ

______________________________________________________________________

                         քաղաքը, հեռախոսահամարը)

 

4. ՈՒղեգրվող քաղաքացու նախնական ախտորոշումը _________________________

(կցել կատարված

______________________________________________________________________

հետազոտությունների արդյունքները և քաղվածք ամբուլատոր քարտից)

______________________________________________________________________

 

5. ՈՒղեգրման նպատակը (ընդգծել)` ախտորոշման ճշգրտում, խորհրդատվություն, բուժում

6. Բուժող բժիշկ ___________________  ___________________________

                     (ստորագրությունը)        (անունը, ազգանունը)

 

____ ___________ 20  թ.

 

Կ.Տ.

.......................................................................

 

1. Քաղաքացուն ուղեգրած բժշկական կազմակերպության անվանումը ____________

______________________________________________________________________

 

2. Քաղաքացի _________________________________________________________

(անունը, ազգանունը, ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը,

______________________________________________________________________

                    բնակության վայրը, հեռախոսահամարը)

______________________________________________________________________

 

3. Հաստատված ախտորոշման կամ հետազոտությունների արդյունքները (կցել)___

______________________________________________________________________

______________________________________________________________________

 

4. Նշանակումներ և խորհուրդներ _______________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

 

5. Բուժող բժիշկ ___________________  ___________________________

                     (ստորագրությունը)        (անունը, ազգանունը)

______________________________________________________________________

           (դուրսգրման (հետազոտման) ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)

 

6. Հիվանդանոցային կազմակերպությունը __________________________________

(նշել նաև ՀՀ մարզը կամ քաղաքը,

______________________________________________________________________

                             հեռախոսահամարը)

______________________________________________________________________

 

____ ___________ 20  թ.

 

Կ.Տ.»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.11.2009
N 1338-Ն
Որոշում