040.0505.130898
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«13» օգոստոսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 օգոստոսի 1998 թվական թիվ 505
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 635 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 20-ի «Պաշտոնեական (ծառայողական), ինչպես նաև հանրակացարանային բնակելի տարածությունները սեփականության իրավունքով քաղաքացիներին հատկացնելու կարգի հաստատման մասին» թիվ 635 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետի երկրորդ պարբերությունում «որոնք առնվազն 3 տարի բնակվում են տվյալ պաշտոնեական (ծառայողական) կամ հանրակացարանային բնակելի տարածությունում» բառերը փոխարինել «որոնց սեփականաշնորհման համար դիմումը ներկայացնելու պահից առնվազն մեկ տարի առաջ սահմանված կարգով հատկացվել են տվյալ պաշտոնեական (ծառայողական) կամ հանրակացարանային բնակելի տարածությունները» բառերով: